Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում են Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Նոյեմբեր 01,2023 13:04

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։

Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական ցուցադրության բացումը։ Համերգային ծրագրով հանդես կգա «Մեղեդի» լարային քառյակը։

Միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 2-ին Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում. ժամը 13:00-ին կոմպոզիտորի կիսանդրու մոտ նախատեսվում է պատանի սպենդիարյանականների երդման ամենամյա արարողությունը: Հաջորդիվ՝ դպրոցի ճեմասրահում կբացվի «Մեր Սպենդիարյանը» ժամանակավոր ցուցադրությունը: Միջոցառումը կեզրափակվի համերգով՝ դպրոցի սաների մասնակցությամբ։

Միջոցառումներին կմասնակցեն անվանի երաժիշտներ ու մտավորականներ, Ա. Սպենդիարյանի արվեստի երկրպագուներ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930