Օրվա լրահոսը
Այս տարվա ինն ամիսներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 16021 անձ, 2726-ի քաղաքացիությունը դադարեցվել է
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատակազմը սեպտեմբերի 19-ից Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում հիմնել է հաշվառման կայաններ։
Լրագրողների նկատմամբ նման ագրեսիվ վարքագիծն անընդունելի է. իրավապաշտպան
Լրագրողի նկատմամբ կատարվածը քրեորեն պատժելի է Իրավապաշտպան Սոսե Չանդոյանը անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Newday.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի և նույն լրատվամիջոցի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտվելու դեպքին` գնահատելով այն որպես քրեորեն պատժելի արարք։ Հրապարակային նյութերի ուսումնասիրման արդյունքում փաստաբանն արձանագրում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին անցկացվող երթի ժամանակ լրագրող Անի Գևորգյանը, կատարելով իր
«Շունչ քաշեք, քցեք ձեր վրայից այս գործը, էս գործը ձեր վրայով չի, ոչ մեկի վրայով չի». Արմեն Աշոտյանը՝ դատավոր Վահե Դոլմազյանին
Արմեն Աշոտյանը զուգահեռներ անցկացրեց ադրբեջանական եւ հայկական դատարանների միջեւ
Քրեակատարողական հիմնարկներից մեկում հաշվառված ոչ սթափ տղամարդը եկեղեցու բակից մեքենա էր գողացել
Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Նույն օրը
Ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն Լանջազատում՝ ի հիշատակ ըմբիշ Գևորգ Բաբաջանյանի
Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի Ռ. Հակոբջանյանի անվան մարզադպրոցում անցկացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ըմբիշ Գևորգ Բաբաջանյանի հիշատակին նվիրված, ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն: Մրցաշարի բացմանը ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Գևորգի հայրը՝ Դավիթ Բաբաջանյանն ու այլք։ Գևորգ Բաբաջանյանը՝ որպես
Հանցագործությունների թիվն աճել է 12,1 տոկոսով․ ՆԳ նախարարությանը կհատկացվի մոտ 90 մլրդ դրամ
Ներքին գործերի նախարարության բյուջեն 2024 թվականին կազմելու է 89 մլրդ 484 մլն դրամ։ Դրա 98 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 1,8 տոկոսը՝ կապիտալ ծախսերը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանն էլ ասաց, որ ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների
«Առանցքային ներդրում ՀՀ ապագայի համար». Սյունիքում կրթությունը վերափոխելու նպատակով ՔՈԱՖ-ը 10 մլն եվրո դրամաշնորհ կստանա
ԲՐՅՈՒՍԵԼ — «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։ Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն
«Ազատություն». Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով «Ազատության» հարցը։ «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։ Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝
«Մենք հիանալի ենք կառավարել գնաճը, գնաճի խնդիրը լուծել ենք». ԿԲ նախագահ
ԿԲ նախագահն ասաց, որ անցյալ տարի ԿԲ խորհրդի անդամների բոլոր մեքենաները փոխել են ու ձեռք բերել KIA 3 մակնիշի փոքր էլեկտրական մեքենաներ, դրա արդյունքում վառելիքի վրա խնայողություն են արել 3-5 անգամ: Նա խոսեց նաեւ գնաճի մասին:
«Ասում են՝ հոկտեմբեր ամսվա թոշակն ստանալու համար պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերենք»․ արցախիցներին վճարվում է սեպտեմբերի թոշակը
Արցախցիները գերադասում են կառավարության առաջարկած փախստականի ժամանակավոր կարգավիճակ ստանալ, քանի որ հույս են փայփայում, որ մի օր կվերադառնան Արցախ։
Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ «անկլավները», ոչ էլ ԼՂՀ տարածքը չեն գտնվել Ադրբեջանի «գոյություն ունեցող սահմաններում». հայտարարություն
Վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 23.0°C (2020թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան
«Կարծում ենք՝ սա թեստ էր տեսնելու, թե ընտրություններն ազգային մակարդակով ինչպիսին կլինեն». ԵԽ Կոնգրեսի զեկուցողը՝ Երեւանի ընտրությունների մասին
«Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք տեսանք երբեւէ Երեւանում գրանցված մասնակցության ամենացածր ցուցանիշը։ Դա իրոք մտահոգիչ էր»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի հեղինակ, ԵԽ Կոնգրեսի՝ Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկող պատվիրակության ղեկավար Կարլա Դեյոնգեն։ Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունեց Երեւան քաղաքի ավագանու
Գևորգ Դանիելյան. Ընդդիմությունը մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Եվ այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները՝ սկսած նրանից, որ հիմնականում իշխանությունն է քննադատում ընդդիմությանը և բողոքում, որ վատ ընդդիմություն ունի…
«ՀՀ քաղաքացի դառնալով՝ արցախցին կզրկվի գույքի փոխհատուցման ու Արցախի Հանրապետության հանդեպ պահանջատիրությունից»
«Առավոտի» զրուցակիցն է «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։ – Տիկին Քարամյան, կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը։ Նշվում է, որ ըստ այդմ՝ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը եւ իրավունքների ու պարտականությունների շրջանակը։ Մենք գիտենք, որ վերջին երեք տարիներին
«Մենք անընդհատ մտածում ենք՝ մեր դժբախտությունների պատճառը փողի քանակի մեջ է, մեր նախարարներն էլ զերծ չեն այդ մտայնությունից». Վահե Հովհաննիսյան
Թունյանը նախարարին հարցրեց՝ «հիմա դուք քննարկո՞ւմ եք այնպիսի տարբերակ, որ չեմ ասում մարդկանց դատեն, բայց գոնե գումարը չծախսելու համար էլ որոշակի պատասխանատվություն լինի, որովհետեւ այդ գումարը չծախսելով, ոչ արդյունավետ ծախսելով՝ ոչ պակաս վնաս են հասցնում տնտեսությանը»:
Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 դոլար կաշառք ստանալու մեղադրանքով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու
«Այս մեկ շաբաթն իսկական տոն կլինի Արարատի մարզի բնակիչների համար». Արտաշատի թատրոնի տնօրեն
Նոյեմբերի 1-ից մեկնարկում է Հանրապետական թատերական փառատոնը
Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնում են. «8 գյուղերն ազատելու համար մեկ-երկու ժամն էլ բավարար է»
8 գյուղերն ազատելու համար Ադրբեջանի մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։
Չեմպիոն թոռնիկը միայն մեդալներն է բերել Արցախից, պապը՝ հոր պատրաստած նարդին
Արցախցի ընտանիքը գոյատեւում է կառավարության տրամադրած աջակցությամբ Ավանեսյանների ընտանիքը եւս բռնի տեղահանվել է Արցախից՝ Ստեփանակերտից: Հայրենի քաղաքից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին եւ այժմ ապրում են Նուբարաշենում։ Ընտանիքը բաղկացած է 7 անձից, ընտանիքի ավագներ տատն ու պապը, մայրն ու հայրը եւ իրենց երեք զավակները։ Արփի Ավանեսյանը 17 տարեկան է, այժմ սովորում է Երեւանի դպրոցներից մեկում՝
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքն է կանխվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված
Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն: ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված
«Այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել». ԶԼՄ-ի նոր «տաբուներով» մեկնարկեց բյուջեի քննարկումը
ՊՆ-ի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, դրանք 7%-ով ավելի են, քան 2023-ին ու կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը: Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, դա 16%-ով ավելի բարձր է, քան 2023-Ին, ՀՆԱ-ի 7,2%-ն է կազմելու: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը կազմելու է 289 մլրդ դրամ, դա 39%-ով ավելի է, քան 2023-ին:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
«Համաս»-ի ֆիդայիները, ինչպես կոչենք, կարողացան ուժ թելադրել աշխարհին
Հարցազրույց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, արեւելագետ Արարատ Կոստանյանի հետ – Պաղեստինա-իսրայելական պատերազմը ինչու տեղի ունեցավ, արդյոք, «Համաս»-ը լավ հաշվարկե՞լ էր իր քայլերը, իսրայելյան հնարավոր պատասխանը: – Եթե դիտարկենք երկարամյա այս թնջուկը, առճակատումը, բախումը, ինչպես կուզեք ասեք, սա պայքար է: Վերջին տասնամյակներում, «Համաս»-ը, նրա ենթակայության տակ գտնվող ուժերն ավելի համարձակ գործողություններ ձեռնարկեցին, սկսեցին տեղերում իրենց ռազմական պատրաստությունները
Կոտայքի մարզում թալանել են ոսկու վերամշակման արտադրամասը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, որը հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում
Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի պատկերացնում Հայաստան ապագան առանց այդ կառույցի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բորդյուժան հայտարարել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ, կարծում եմ սրանք ժամանակավոր երևույթներ են, ամեն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի
Ադրբեջանը և Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որն այցով գտնվում է Չինաստանում, հանդիպել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Գուան Յուֆեի հետ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մեկ գլուխգործոցի պատմություն
Խաչատրյանի «Դիմակահանդեսն» այս օրերին շրջում է Ֆրանսիայում Արամ Խաչատրյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան բազմաթիվ գործեր, որոնցով հիանում է աշխարհը։ Դրանց թվում է հիասքանչ «Վալսը»՝ գրված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։ Հաճախ ասվում է, որ Խաչատրյանն ունի երեք բալետ՝ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես», բայց դա այդպես չէ։ 1982թ. կոմպոզիտորի սանը՝ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի

















































