Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներից մեկում հաշվառված ոչ սթափ տղամարդը եկեղեցու բակից մեքենա էր գողացել

Հոկտեմբեր 30,2023 15:17

Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մասիսցի մի տղամարդ և հայտնել է, որ Աբովյան քաղաքում գողացել են իր «ՎԱԶ-21-07»-ը:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14.00-ից ժամը 15:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փախցրել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:

Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ՊԾ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Մայիսի 9-ի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա և ստուգել վարորդի սթափությունը: Անձը պարզելու նպատակով ոչ սթափ վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնում պարզվել է, որ նա հաշվառված է քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ մեքենան գողացել էր Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031