Օրվա լրահոսը
ԱԺ ամբիոնից հիշեցին Առաքել Մովսիսյանին․ «Սպառնում էր գլխատել, հետո՝ բռնաբարել, կամ հակառակը»
Հիմա էլ է անընդունելի, բայց նախկին իշխող խմբակցության պատգամավորը խոստանում է նախ գլխատել
Միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին:
«Սահմանազատման, սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի հրավիրվել». ՊՆ փոխնախարարը հերքում է
«Մոսկվայից պարբերաբար տարբեր խմբեր կարող են գալ՝ իրենց խնդիրները քննարկելու: Մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց ձեր նշած սահմանազատման, սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի հրավիրվել»:
Դատապարտում ենք Թաթուլ Հակոբյանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի արշավը․ հայտարարություն
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ
Եթե առաջնագիծը 100% ապահովված լիներ, 1-2 օրվա ռազմական գործողությունների արդյունքում չէինք ունենա 6 զոհեր, 32 գերի, վիրավորներ». Տիգրան Աբրահամյան
«Իշխանության որոշ շրջանակներ, կարծում եմ, նպատակային ձեւով, փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել կենցաղային մակարդակում, օրինակ, վրանները «բուդկաներով» փոխարինելու տեսանկյունից, կամ փորձում են ցույց տալ, որ եթե մեկ դիրքում կան բետոնե պատնեշներ, ուրեմն մենք ունենք ամուր դիրքեր»:
Պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին. Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիրի հետ
Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր:
ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում տեղի ունեցավ «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»
Երեկոն ամփոփեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին՝ ընթերցելով հատվածներ Իրանի ժամանակակից պոեզիայի ակնառու ներկայացուցիչ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններից:
Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում. Ներսես քահանա Ասրյան
Հույս ունեի, որ գոնե Արցախում նման որոշում չի ընդունվի: Բայց սխալվեցի
«Զգույշ եղեք՝ մնացածը չպատմեմ»․ ԱԺ-ում հիշեցին Մհեր Սեդրակյանի «ծնոտ պոկելը», Փաշինյան-Արտաշես Գեղամյան բռունցքներով վեճը
Ձեր իշխանության՝ համաճարակի թերի կառավարման խնդիրների պատճառով հազարավոր դագաղներ կովիդից են առաջացել
ՔՊ-ն՝ Աբովյանի որոշ տեղամասերում վերահաշվարկ անելու պատճառների մասին
Վերահաշվարկի ընթացքում հանձնաժողովի նախագահի ակնհայտ ուղղորդման արդյունքում նույնանման նշմամբ քվեաթերթիկները մի կուսակցության օգտին համարվել են վավեր, իսկ մյուսների դեպում՝ անվավեր, և միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժողովը վերանայել է որոշումը՝ տվյալ դրվագով կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը:
ԼՂ-ում խաղաղապահները հիմնականում կենտրոնացած են մարդասիրական հարցերի վրա. Գերասիմով
Նրա խոսքով՝ այդ խնդիրներից առավել կարևոր են «տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, զոհվածների մարմինների որոնումը, մարդասիրական բեռների անվտանգ տեղափոխման ապահովումը, ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը»:
Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը
Անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:
Վրաստանից հաստատել են՝ «3+3» ձևաչափով սպասվող հանդիպմանը չեն մասնակցի
ԱԳՆ-ն բազմիցս արձանագրել է իր հստակ դիրքորոշումը տարածաշրջանային գործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնության հարցում:
«Գեղամ Մանուկյանը հայհոյանք է գրում, Խամոյանն էլ վիրավորանք է գրում մեր նկարների տակ»․ Ալեն Սիմոնյան
Պարոն Աղվան Վարդանյան, եթե ձեզ թվում է, թե գեղարվեստական ձեւակերպումներով կարող եք քողարկված վիրավորանքներ հնչեցնել եւ մնալ անպատասխան, սխալվում եք
Խորհրդարանը հաստատել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն
Պատգամավորները դեկտեմբերի 9-ի նիստում 61 կողմ, 19 դեմ ձայներով հաստատել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեն: Առաջին ընթերցմամբ ընդունվել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020
«Չեմ հավատում, թե Փաշինյանի մարմնի մասերն ուտելու ցանկություն հայտնող «ֆեյքերն» իրական քաղաքացիներ են»․ Մամիջանյան
Մեր ազիզը թաղող «ֆեյքային» գրոհներ են…պսակներով, անեծքներով, «ֆեյքերով» եկածը վաղ թե ուշ այդպես էլ գնալու է
Կառավարությունն առաջարկում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը
Հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ–ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար:
Հովիկ Աղազարյանը բողոքում էր, որ սրճարանում հաշիվ չի կարողանում փակել, հիմա բյուջեից փողը ստանում, նվիրատվություն է անում
Ինչպես է Աղազարյանը ծախսում պատգամավորական գործունեության վճարը ու ինչու է «50 հազար դրամի մեջ չտեղավորվողը» ՔՊ-ին գումար նվիրաբերել «Ես, ճիշտն ասած, հիմա այս պահին չեմ հիշում, թե ինչքան եմ նվիրաբերել, բայց ամբողջը ես չեմ արել, իմ ընկերներն էլ են օգնել»,- ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ-ին իր նվիրաբերության մասին հարցին: «Հետքը»
«Մեր գլխացավանքը 3+3-ը չէ, մեր գլխացավանքը Նիկոլն է». Աննա Մկրտչյան
«Ուզում է վաղը համանախագահների հետ հանդիպում լինի, ուզում է Սոչիում հանդիպում լինի, նույնն էլ Բրյուսելում, դուք համարում եք, որ մենք այնտեղ ներկայացուցի՞չ ունենք»:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների համար
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
«Ձեր քաղաքական շեֆն ամենաշատն է այսօր ՀՀ-ում հայհոյվում»․ ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
Դադարեք մի մարդ սպասարկել, դադարեք մեկ մարդու մասին խոսել։ Սպասարկեք ժողովրդին
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է. ԱՆ
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
«Աշխարհում չկա այնպիսի շուկա, որը հայաստանյան չրարտադրողները չկարողանան սպասարկել». Անտոն Էրվե
Ձեռքբերումներն ու մարտահրավերները հայկական չրարտադրության ոլորտում Վերջին տարիներին Հայաստանի չրարտադրության ոլորտը կարեւոր ձեռքբերումներ է գրանցել՝ բարելավելով արտադրության որակը։ Մասնավորապես, մի շարք հայկական ընկերություններ ներդրել են միջազգային տեխնոլոգիաներ ու ստանդարտներ, ինչն իրենց արտադրանքն ավելի մրցունակ եւ ճանաչելի է դարձնում արտաքին շուկաներում։ Այս տեխնոլոգիաների ներդրմանը նպաստել է նաեւ մի խումբ հայաստանյան արտադրողների՝ 2020 թ.-ի սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետություն
E-gov.am եւ govtravel.am կայքից բաց տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակվեց
Ըստ կառավարության, անվտանգային խնդիրներ են առաջանում, երբ պաշտոնյաների թռիչքների, ընդերքի, մեր երկրում վտանգավոր օբյեկտների մասին բաց տեղեկատվություն են հրապարակում:
«Պարոն Վարդանյան, գիտե՞ք, թե ձեր ընդդիմադիրներից ով է ֆինանսավորում «ֆեյքային» հայհոյախմբերը»․ Վահագն Ալեքսանյան
Բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գործում եմ ֆեյքային խմբեր, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքական ուղղվածություն
Ռազմահայրենասիրական հ/կ-ի ջոկի հրամանատարի կողմից ջոկի 11 անդամների աշխատավարձը հափշտակելու դեպքի հարուցված քրեական գործը ԱՀ ՔԿ վարույթ է ընդունվել
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021թ. նոյեմբերի 02-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու
«Մենք գիտենք, որ նա սուրբ գործի համար է նահատակվել, մեր մխիթարությունը դա է»
Սիսիանը վերջին պատերազմին տվել է 85 զոհ: Նրանցից 63-ը Սիսիանի պանթեոնում են ամփոփվել, 3-ը՝ Շաղատի, 2-ը՝ Անգեղակոթի, մյուսները՝ Եռաբլուրում: 7 անհայտ զինվոր կա: Սիսիանի հերոսներից 67-ի մասին գրել է Որոտան լրատվամիջոցի խմբագիր Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ: «Առավոտի» ընթերցողը տասը հերոսների մասին Արեւհատի շարքից արդեն իսկ տեղյակ է: Ներկայացնում ենք Անուշավան Խաչատրյանի մասին լրագրողի հերթական հերոսապատումը: Շաղատեցի Վարուժան
Կոչ ենք անում իշխանություններին՝ դադարեցնել քրեական հետապնդումները հայրենիքի նվիրյալների նկատմամբ. «Սիսական» ջոկատ
Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը դիրքորոշում էր հայտնել, որ տեղի ունեցածն իրեն մեկուսացնելու նպատակ է հետապնդում՝ պայմանավորված Սյունիքում տեղի ունեցող գործընթացներով:
«Եթե հայհոյանքի ամբարները բացածները 3 տարի առաջ պատժվեին ու լինեին ՔԿՀ-ներում, շատ բաներ տեղի չէին ունենա»․ Աղվան Վարդանյան
Նայեք ձեր սիրելի սոցցանցերը։ Այս օրենքը չի վերացրել հայհոյանքը

















































