Օրվա լրահոսը
«Կոլեկտիվ դավաճանության երկու աղբյուր կառանձնացնեի»․ Նուբար Աֆեյան
Առաջինն այն է, որ որպես ժողովուրդ՝ մենք դարձանք անհավատ
Վանդալիզմի հերթական դեպքը՝ Ողջաբերդում
Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։ Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայություն
Պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր
Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։ Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր: Քաղաքացիների խրախուսման ակցիան կազմակերպվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։ Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ քննադատությանը։ Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ 1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը՝ ապագայում բացառելով հայկական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-ի
Ադրբեջանում ակտիվ նախապատրաստվում են «խաղաղության դարաշրջանի» Հայաստանի հետ. Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը «Խաղաղության դարաշրջանի մասին երազողներ… ստեղ ձեղ հարցնող կա։ Ադրբեջանում ակտիվ նախապատրաստվում են «խաղաղության դարաշրջանի» Հայաստանի հետ։ Այս մեսիջը կոնստրուկտիվ ադրբեջանցիները ուղղում են ՀՀ-յան խաղաղասեր, պուպուշ, կոնստրուկտիվ, պողպատե մանդատով օժտված իշխանություններին և «գերհպարտ քաղաքացիներին »՝ կարծես թե բացականչելով «Ապագա կա՛»։
«Հայաստան» խմբակցությունը մերժել է ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների հրավերը
Անկախության 30-ամյակի միջոցառմանը հրավիրել են նաև «Հայաստան» խմբակցությանը
Ասկերանում գործող նորաբաց գործարանում տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ
Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարը այսուհետ նորովի է ներկայանալու այցելուներին
Երկարատև վերանորոգումից հետո Մոսկվայում գործող «Արմենիա» տաղավարի վերաբացումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մոսկվայի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների (ВДНХ) առևտրացուցահանդեսային տարածքում գործող «Արմենիա» տաղավարը այսուհետ հանդես է գալու ոչ միայն որպես առևտրային, այլ նաև մշակութային բաղադրիչ կրող հարթակ, այդ իսկ պատճառով բացման մեկնարկային ազդակը տվեցին արվեստի բնագավառի ներկայացուցիչները՝ հայ գեղանկարիչները: Ցուցահանդեսին
ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներն այսօր գնում են ընտրատեղամասեր․ դեսպանի խոսքով՝ ամեն ինչ շատ կազմակերպված է
Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ՌԴ քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կամքը
Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս երկու քաղաքացի շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց
Որոտանում Հայաստանի քաղաքացու ավտոմեքենա՞ է անհետացել
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Երեւան-Մեղրի միջպետական Մ2 ճանապարհի Որոտանի հատվածում երեկ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան մարդատար ավտոմեքենա է անհետացել։ Նույն աղբյուրի համաձայն, ավտոմեքենայում երկու հոգի են եղել՝ վարորդն ու ուղեւորը։ Նրանք Երեւանից էին։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ միջադեպից։ «Ձեր նման լսել եմ, ճշտումներ եմ կատարում։ Եթե 100 տոկոսանոց
5436 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք
Սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 489
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ
Գագիկ Մինասյան. «Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին՝ բոլոր ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին»
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում էր: Նա եկել էր աջակցելու սեպտեմբերի 21-ին նախատեսվող գունագեղ տոնակատարության դեմ բողոքող զոհված զինվորների հարազատներին: «Այսօր մենք մոտենում ենք մեր անկախության տարեդարձին, սակայն բոլոր այն ձեռքբերումները, հույզերը խորտակած, որով մեր անկախության սերունդն ապրել է վերջին 30 տարիներին: Կարծում եմ՝ մենք պետք է հասկանանք, թե այս հանգրվանում
Զոհվածի եղբայր. «Նաիրի Սարգսյանը սուտ տեղեկություն է տարածել»
«Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել էր, թե զոհվածների 16 ծնողներ գնացել են իրենց մոտ, որոնց ներկայացրել են գունագեղ կոչվող միջոցառման փոփոխված ծրագիրը եւ այդ ծնողները տվել են իրենց հավանությունը; Բայց ինձ զանգահարել է այդ հանդիպմանը մասնակցած երկու ծնող եւ տեղեկացրել, որ նման բան չի եղել, որ, իրոք, հանդիպել են, իրենց ներկայացրել են ծրագիրը եւ
Սպիտակ Թուղթ․ նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւ քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում։ Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո, նոր զեկույց է հրապարակվել՝ որպես Սպիտակ Թուղթ, որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները,
Ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով․ Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում խնդիրը ոչ թե մեքենայի համարանիշներն են եղել, այլ մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը: Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում մեքենան՝ քերելով դրոշի պատկերը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 22-րդ տարեդարձը. ռոք-դասական երաժշտության երեկո աշխատակիցների և գործընկերների համար
«Գալաքսի» ընկերությունների խումբը 22 տարեկան է: Հայաստանի առաջին ու խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որը միավորում է 2500 աշխատակից 15 ընկերություններում, Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավոր նշեց իր 22-ամյակը` համախմբված ու ուժեղ լինելու համար իր երախտիքը հայտնելով խմբի աշխատակազմերին, գործընկերներին, աջակիցներին: Շնորհակալության երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Հարություն Արզումանյան) առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար
Գունագեղ տոնակատարությանը դեմ ակցիայի խոսուն պաստառները (ֆոտոշարք)
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության 30-ամյակը եւ 44-օրյա ու արցախյան նախորդ պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ նշելու դեմ այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անհամաձայնության հավաք էին իրականացնում մի քանի հարյուր քաղաքացիներ: Նրանք ցանկանում էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակ, որտեղ նույն պահանջով կառավարության շենքի առջեւ ակցիա էին անում որդեկորույս ծնողները: Սակայն ոստիկանությունը
Գաթայի փառատոնը` Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում. պատրաստվել է ամենամեծ չափսեր ունեցող գաթան
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը: Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Մարզպետ Արարատ Գրիգորյանը
Լեռնապատում կազմակերպվեց ԱԹՍ-ների մրցույթ
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում ստեղծված անօդաչու թռչող սարքերի օդանավակայանում այսօր կազմակերպվեցին առաջին թռիչքները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան կրակի օջախի, տուժածի հայտնաբերում ու գոյատեւման փաթեթի առաքում, հեղուկ նյութի սփռում վարժությունները: Մասնագետները նշում են, որ այս տեսակ սարքավորումներ ստեղծելը կարեւոր ներդրում է երկրի համար. «Անցած երկու պատերազմները ցույց տվեցին, որ դրանց կիրառումը ոչ միայն ռազմական, բայց նաեւ
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։ «100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ»
«Օրրանը» կրկին մեկտեղեց բարեկամներին՝ հոգուտ բարեգործության
Արդեն 15-րդ տարի է, որ «Օրրանի» բարեգործական ընթրիքին ներկա են լինում ոչ միայն անհատ բարեկամները, այլեւ կորպորատիվ ընկերները
«Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր․ հիմնական բանախոսներից էր ՀՀ ԿԲ նախագահը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային
Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որն առաջինն էր Անդրկովկասում, տոնում է 100-ամյակը
Այսօր «Գյումրու օր» տոնակատարությանը նշվեց նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը։ Հիշեցնենք, որ կոլորիտային այս քաղաքի տոնն այս տարի նշվում էր զուսպ՝ առանց զանգվածային միջոցառումների, համերգների, պարզապես հյուրընկալել էին մի քանի պաշտոնատար անձանց՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, կառավարության մի քանի անդամների։ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական
Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն. Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։ Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային
Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է․ Արցախի ԿԳՄՍ նախարար
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հանդիպեցի Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Արցախի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։ Մեր մարզիկները չեն տրվել թուրք
ՍԱՏՄ տեսուչները Էրեբունի վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրել
Շաբաթօրյա ստուգայցը ՀՀ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար
Հայտարարվել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու`


















































