Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Կոլեկտիվ դավաճանության երկու աղբյուր կառանձնացնեի»․ Նուբար Աֆեյան

Սեպտեմբեր 19,2021 18:17

«Շատ ցավալի պահ ենք ապրում։ Կոլեկտիվ դավաճանության երկու աղբյուր կառանձնացնեի։ Առաջինն այն է, որ որպես ժողովուրդ՝ մենք դարձանք անհավատ։ Նկատի չունեմ կրոնը։ Մենք մեր ապագայի հանդեպ անհավատ եղանք։ Մենք հավատում ենք անցյալին, նրանց, ովքեր պետք է գան մեզ օգնեն, բայց ոչ ապագային»,-Մատենադարանում այսօր տեղի ունեցած «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, հանրահայտ հայ գործարար Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ պետք է անել, որ պատերազմից հետո եկող սերունդն իրեն դավաճանված չզգա։

«Երկրորդ՝ առաջինին շաղկապված հանգամանքն այն է, որ մենք պարբերաբար վերապրողի մտայնության ծուղակի մեջ ենք։ Շարունակաբար խոսում ենք ցեղասպանության, անարդարության մասին, ինչը մեզ ծուղակ է գցել, եւ մենք մնում ենք վերապրածի կարգավիճակում»,-նշեց նա։

Նուբար Աֆեյանի խոսքով․ «Մարդիկ չեն հասկանում, որ եթե որպես աղքատ վերապրես, մնում ես աղքատ։ Վերապրելն ապագա ստեղծելու զոհողություն է պահանջում։ Մենք որպես ազգ կոլեկտիվ կերպով չհավատացինք մեր ապագային։ Կարող ենք քննարկել, թե ով է պատասխանատուն՝ կառավարություն, եկեղեցի, բոլորը․․․ բոլորը պետք է կառուցեն մեր ապագան, ոչ թե մնան անցյալի եւ ներկայի ծուղակում»։

Նուբար Աֆեյանը կարծում է, որ արտագաղթի մարտահրավերն ապագայում մեծանալու է․ «Մարդիկ պատրաստ են դիմել ռիսկի, անհարմարության եւ օտար տեղում նորից սկսել զրոյից՝ հավատալով, որ այդ երկրում ապագան ավելի լավն է, քան իր երկրում։ Իսկ եթե բոլորն արտագաղթեին դեպի ապագա Հայաստան․․․ սեփական երկրում փոփոխության մեխանիզմը ոչ մեկ չի առաջարկում։ Կամ կառուցում ես այն տեղը, որտեղ պետք է ապրես, կամ փախնում ես այլ տեղ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930