Օրվա լրահոսը

Մենք այսօր գործոն չենք ո՛չ համաշխարհային քաղաքական դաշտում, ո՛չ նույնիսկ մեր երկիրը տնօրինելու հարցում. «Փաստ»

Մենք կռվեցինք մի համակարգի դեմ, որի մաս էր կազմում նաև մեր իշխանությունը: Այս դեպքում ո՛չ հաղթելու, ո՛չ էլ բարեկամ գտնելու հնարավորություն չունեինք: Ամենացավալին այն է, որ նույն խավարը շարունակում է մեզ իշխել նաև այսօր: Խոսքը համաշխարհային խավարի մասին է, որը մեզ իշխում է իր դրածո իշխանության միջոցով: Գնահատելով պատերազմից մեկ տարի անց մեր երկրում ստեղծված

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը

«ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ: Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է

Դպրոցներում պետք է երեխաներին դասավանդեն Մեդիագրագիտություն առարկան, որի միջոցով երեխային կբացատրեն՝ ինչպես պետք է օգտվել սոցցանցերից․ «Ազգ»

Տիկտոկը «ծնվել է» 2016թ. սեպտեմբերին, մեկ տարի անց այն դառնում է ամենաշատ ներբեռնված հավելվածներից մեկը: Չինական հավելվածի օգտատերերի մեծ մասը հնդիկներն են, իսկ երկրորդ հորիզոնականում ամերիկացիներն են, Հայաստանն այս ցուցակում առաջատար չէ, բայց հարյուրավոր հայ օգտատերեր ամեն օր ակտիվորեն հոլովակներ են նկարում իրենց հետեւորդների համար: Տիկտոկում երբեմն տարածվում են տիկտոկյան լեզվով ասած՝ lifehack-եր կամ փորձարկումներ,

Ռուբեն Մելքոնյան․ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. «Փաստ»

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանցից «դրական ազդակներ» ստանալ: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երրորդ կողմի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ է ստացել: Թուրքագետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք փոխադարձ մեսիջների, դրանցից բխող վտանգների մասին: «Դեպքերի նման հաջորդականությունն ակնհայտ է

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք ասմունքի խմբակ բացել․ «Ազգ»

Ասմունքելու հանդեպ մեծ սեր ունի վարչապետ Փաշինյանը: Անհասկանալի բոլոր իրավիճակներից պատվով դուրս գալու համար հաճախ է հայ մեծանուն գրողներից մեջբերումներ անում ու քաղաքական ամբիոնը գրական զեղումների համար օգտագործում: Կառավարության հետ Ազգային ժողովի հերթական հարցուպատասխանի ժամանակ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունն է հիշել: Ասմունքելն ու գրական ճաշակ ունենալն, իհարկե, ողջունելի է, արգահատելի է սակայն, երբ, օրինակ, կրթության,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճին զուգահեռ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաև համատեղ հանդիպում են

«Պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են, և այդ աճը շարունակական է լինելու». Անահիտ Ավանեսյան

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են. «Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին  վերհանելու

Ուռուտում հանքաարդյունաբերության վերաբերյալ հանրային քննարկումը չկայացավ արդեն երրորդ անգամ

Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում այսօր նախատեսված էր անցկացնել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի կողմից՝ 2021-2024 թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի կատարման եւ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման երրորդ փուլը: Նրանք հրաժարվեցին լսել ընկերության ներկայացուցչին եւ ծանոթանալ նրանց կողմից ներկայացված նախագծին: Սակայն հանրային լսումներ այդպես էլ տեղի չունեցան: Բնակիչները եւս մեկ անգամ դեմ արտահայտվեցին հանքաարդյունաբերությանը:

«Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ». Հայկ  Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ  Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։ Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով

Մեղադրանք է առաջադրվել՝ Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով». Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի  ընդհանուր քննարկումներին   Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու

«Իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա». «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14

Երկու իրադարձություն, որոնք ՀՀ-ն շեղել են «ժողովրդավարության կղզյակի» ուղղությունից՝ 1996-ի նախագահական ընտրություններն ու 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. Էդուարդ Աղաջանյան

«Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Ազգային ժողովում Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որն իրականացվել է «Արմենպրես»  լրատվական գործակալության հետ համատեղ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ-ի աշխատակազմին եւ «Արմենպրես» լրատվական գործակալությանը ցուցադրությունը

Արարատ Միրզոյան. «Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն»

Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին

Գեղամ Ստեփանյան. «Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ»

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի

«Հորդորում ենք զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը պարզաբանում է ներկայացրել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների հետ կապված: «Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ. Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները

Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր, իսկ Նոր Հաճնը կմիավորվի եւս 8 բնակավայրի հետ, կլինեն Նոր Հաճն եւ Եղվարդ խոշորացված համայնքներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթում կատարվել է երկու փոփոխություն: Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել

Արշակ Կարապետյանն ու Ջոն Գալագերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանային իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից իրադրությունը ապակայունացնելուն միտված գործողությունների մասին: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներն ու Գյումրիի թեկնածուն այցելել են Միքայել Աջապահյան Սրբազանին

Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի սեպտեմբերի 24-ին, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը և ՏԻՄ ընտրություններում Կուսակցության կողմից որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Կարեն Մալխասյանը հանդիպում են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Հանդիպման ընթացքում «Ապրելու երկիր» Կուսակցության հիմնադիրներն ու Կարեն Մալխասյանը Սրբազանի հետ զրուցել են պատմական արժեքների,

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախաձեռնում է «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով համաժողով

Ի նշանավորումն Հայաստանի Անկախության 30-ամյա հոբելյանի եւ 44-օրյա պատերազմի մեկամյա տարելիցի՝ ս․ թ․ սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցի (Աբովյան 3/4) Դվին սրահում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախաձեռնել է «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով առաջին համաժողովը, որին կմասնակցեն եւ Հայաստանի Հանրապետության անկախության, ժողովրդավարության եւ անվտանգության հիմնախնդիրների շուրջ ելույթներով հանդես կգան հայտնի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ,

Ալեն Սիմոնյանին շնորհավորել են Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ   ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: «Թույլ տվեք արտահայտել իմ գոհունակությունը բարեկամության առթիվ, որը նշանավորում է մեր երկու ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները: Իմ համոզմամբ՝ խորհրդարանների միջեւ փոխադարձ

Արցախի մարտահրավերների վերաբերյալ քննարկումների հիման վրա ընդունվեց միջազգային գիտաժողովի բանաձևը և հրապարակվեց հայտարարություն

Զեկուցողները բարձրաձայնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ անկախության ճանաչման հարցերի մասին։

Տարածաշրջանում վերականգնումն անհամաչափ է. Հայաստանի համար ԱԶԲ-ն բարելավել է աճի կանխատեսումները

Հարավ-Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար կանխատեսումը վերանայվել է՝ արձանագրելով վարընթաց ուղղվածություն

Շան հաչելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորում

Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ ՀՀ խորհրդարանականները խոսել են տարածաշրջանում առկա մարտահրավերների, համագործակցության խորացման անհրաժեշտության մասին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդիպում են ունեցել Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսի և Եվրոպական հարաբերությունների հատուկ մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ և հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական

Պուտինի խնդրանքով ես չպնդեցի, որ Փաշինյանը մեր ներկայությամբ ստորագրի փաստաթուղթը. Ալիև

Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, բոլորին շատ հարգալից է վերաբերվում, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ լրացուցիչ պահեր պետք չեն Փաշինյանի ստորացման հետ կապված, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի ստորացում է, և դա մենք չենք կարող թույլ տալ»,- ասել է Ալիևը:

«Ճանապարհի հատվածներից երկուսը վիճարկելի են»․ Գնել Սանոսյան

Նման հարցերի հիմնական պատասխանը կտան սահմանազատումն ու սահմանագծումը

Հայաստան ներմուծված շուրջ 6.5 տոննա քաշով բեռը ներկայացվել է որպես օգտագործված ապրանք. ՊԵԿ-ը հանցագործության հերթական դեպքն է բացահայտել

Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։

«Պահանջը արդարացի է». Համայնքների խոշորացման հարցում որոշ փոփոխություններ են անում

Գնել Սանոսյանն ասաց, որ բնակիչների հետ քննարկումից ու պատգամավորների կարծիքները լսելուց հետո նախագծի նախնական տարբերակում փոփոխություններ են կատարվել միավորման փնջերի հետ կապված:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031