Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Սեպտեմբեր 25,2021 09:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճին զուգահեռ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաև համատեղ հանդիպում են ունեցել արտաքին գործերի երկու նախարարների մասնակցությամբ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված կոնկրետ նպատակաուղղված միջոցներ և հնարավոր հետագա քայլեր: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած արժեքավոր քայլերի ու գործողությունների ողջ շրջանակին։

Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերի մասին, այդ թվում՝ գործընթացի ամենավերջին զարգացումների մասին։

Համանախագահները ողջունում են 2020թ․ նոյեմբերից հետո արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած առաջին հանդիպումը՝ որպես ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու ուղղությամբ երկու երկրների վճռականության նշան, որն իր նպաստը կբերի անվտանգության, կայունության և բարեկեցության ապահովմանը տարածաշրջանում։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրենց մանդատի շրջանակում շարունակելու աշխատանքը կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների վերաբերյալ համապարփակ լուծումներ գտնելու շուրջ։

Նյու Յորք, 24 սեպտեմբերի 2021թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930