Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ». Հայկ  Մամիջանյան

Սեպտեմբեր 24,2021 22:50

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ  Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։

Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։

Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930