Օրվա լրահոսը

Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա. Բասկերի երկրի խորհրդարան

Բասկերի երկրի խորհրդարանը քիչ առաջ հայտարարություն ընդունեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»:

Արման Եղոյան․ Արցախի հարցը դարձել է պատրվակ տարածաշրջանի վերաձևելու փորձեր կատարելու համար

Արման Եղոյանի կարծիքով՝ հակամարտության լուծման ձևաչափերը նոր ստեղծված իրավիճակին վերաբերելի չեն

Անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ, Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները, և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն, ինչպես գիտեք, դատարանը մերժել է դրանք:

Խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի

Կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակավորումներից ու վիրավորանքներից․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։ Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս) «հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսևորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ

Արման Նավսարդյան․ Պետք է ասել՝ եթե դուք չեք ուզում ձմռանը սառչել, միջոցներ ձեռնարկենք բոլորիս թշնամի ահաբեկիչների դեմ

Արման Նավասարդյանը կողմնակից է արմատական գործողությունների, քանի որ համարում է, որ դիվանագետների համար աշխատելու հնարավորություն չկա․

Ստյոպա Սաֆարյան. «ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է պատերազմական իրավիճակով, առավելապես թիկունքին վերաբերող հարցերով»․ «Ա1+»

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ պատերազմական այս իրավիճակում, երբ Ադրբեջանում խուճապ է՝ հայկական բանակի հաղթանակներից ու երեկվա հարձակումից հետո, երբ, ըստ էության, վերականգնվել են նախկին սահմանագծերն ու ոչ միայն, թիկունքում խուճապ առաջացնելը դավաճանություն է։ Եվ նման երևույթների առկայությունը նա պայմանավորում է ԱԱԾ-ի ոչ ճիշտ աշխատանքով։ «ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է պատերազմական իրավիճակով, առավելապես

Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերը. Հունաստանի վարչապետ

Հոկտեմբերի 6-ին Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը: «Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։

«Սա մեր պատերազմը չէ. վճռական ենք՝ անկախության հասնելու համար». Aravot.am-ի զրույցը՝ թալիշական շարժման առաջնորդներից մեկի հետ

Արցախի խորհրդարանի եւ նախագահի հայտարարություններն աշխարհին ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունները չեն կարողացել ձերբազատվել Ադրբեջանի ժողովուրդներից, որ վերջիններս պայքարում են իշխանության կամայականության դեմ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած եւ Թուրքիայի մասնակցությամբ ընթացող պատերազմի ու Ադրբեջանում տեղաբնիկների շրջանում տիրող իրավիճակի մասին Aravot.am-ը զրուցել է «Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ, «Տարածաշրջանային հետազոտությունների թալիշական կենտրոնի»

Երկրորդ անգամ Շուշիի եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված երկրորդ լրագրողը՝ Լևոն Արզանովն է

Ռուսաստանցի երկրորդ լրագրողն, որը վիրավորում էր ստացել Շուշիում եւ այս պահին Ստեփանակերտում վիրահատվում է, Լևոն Արզանովն է, հայտնել է Արցախում աշխատող ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ «Wargonzo»-ի Telegram ալիքով: Նա «Ռուսաստանի սպաներ» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակից է, պահեստազորային փոխգնդապետ: Ռազմական հակամարտությունների մասնագիտացում ունի Չեչնիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Նա աշխատում է նաև «Ուժային բլոկ» տեղեկատվական պորտալում և

Թուրքիայի հետ լուրջ պարզաբանում պետք է լինի. Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև Լեռնային Ղարաբաղում հակամարտության իրավիճակն այս պահին չափազանց լուրջ է։ Այդ իսկ պատճառով մեր քաղաքական մոբիլիզացիան շատ ուժեղ է, քանզի, ինչպես գիտեք, 1994թ.-ից ի վեր Ֆրանսիան [որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր] լիազորություն ունի ԵԱՀԿ կողմից (…), ինչը հանգեցրեց նրան,

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը

Եթե նույնիսկ արցախյան իրադարձությունները չլինեին, միեւնույն է, «Ֆիթչն» իր ռեյտինգն իջեցնելու էր. Հայկազ Ֆանյան

«Ֆիթչի» որոշումը մի քանի գործոններով է պայմանավորված, եւ խոսքն այն գործոնների մասին են, որոնք կապված չեն Արցախյան երկրորդ պատերազմի հետ:

Ադրբեջանի գործողությունները միտված են խորացնելու մարդասիրական աղետը Արցախում՝ հանգեցնելով 20 մահվան, 93 վիրավորման և 5800 նյութական վնասի դեպքերի

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև: Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին

«Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի… եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր»․ Լիկա Թումանյան

Լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մազի ծերով մահից պրծանք։ Ցերեկը հարվածեցին Ղազանչեցոցին, որոշեցինք նկարահանող խմբով մեկնել Շուշի։ Ճանապարհին ստիպված եղանք կանգնել, քանի որ երկնքում 2-3 հարվածային դրոն էր պտտվում… քիչ անց լսվեց աճող վնգունը՝ ու հարված։ Հասցրինք մտնել մոտակա նկուղ։ Շունչ քաշեցինք, գնացինք Շուշի… եկեղեցուն մոտենալն ու երկրորդ ռումբի հարվածը մեկ էր։

Մոսկվան առաջարկել է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար

Ռուսաստանը մշակում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, ընթանում են խորհրդակցությունները նման բանակցություններ սկսելու հնարավոր ժամկետների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: «Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, ի թիվս այլ սխեմաների, մենք առաջարկել ենք Մոսկվայում տրամադրել հարթակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների

Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,

Ժնևի քաղաքային խորհրդի՝ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը, որով դատապարտվել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ ▪        Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, ▪        1923 թվականի Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի սոցալիստական խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի

«Ի՞նչ է անելու միջազգային հանրությունը»․ իսպանացի սենատորը՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության մասին

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իսպանացի սենատոր Կարլես Մուլետ Գարսիայի թվիթերյան գրառումը․ «Ադրբեջանի կողմից ռմբակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին է: Քաղաքացիական զոհեր, նյութական վնասներ, իսկ հիմա՝ նաև ավերված մշակութային ժառանգություն: Ի՞նչ է անելու միջազգային հանրությունը»,-գրում է իսպանացի սենատոր Կարլես Մուլետ Գարսիան և կիսվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նկարներով: https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1596028323929697?__xts__[0]=68.ARA7KxiPYKDiJhf9t0nw-Zm7oaJ-pmUwXUNUbvL6NgqJ7xq66lN6JOILzeao1kXC1BIBAWKb25DCvpepTcXBCa1KxHST6A-mN4_DrU14cZo7hEP_If8qe_b8zrHi3abc0nEwYjMiEMTtmhPyHfH-_64YKSwSKpvz46XX_uvhlPgrn4rEfY9gUdZtcfrCpRkuS9_De4EQ1Ysa1eGwHG8VSOjYNhF7PR-yv6JV1GNzELYXAQhpeL69znSkSZcc6zuMnzQDw4D1gD4DlcvCMCXyAVSYJQ1iRSwBlIMSCPSUlhq9gSvvj6w8sxa8Ko99MludHPmc6DhC3KMzMCChXx0eE5Z4CQ

«Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Ներկայացնում ենք այն ստորև. Spiegel – Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի  օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հրթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը

Դավիթ Տոնոյանը՝ Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին. «Ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ

Շուշիում կրկին հարվածել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն. ռուս լրագրող է վիրավորվել

Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով ռուս լրագրողին վիրահատում են

Շվեդիայի հայերը բողոքի ցույց են նախաձեռնել Ստոկհոլմում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ինչպես տեղից հաղորդում են «Առավոտի» նախկին աշխատակից Լուսինե Օհանյանը եւ Աննա Մահտեսիանը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս պահին հավաքվել են Շվեդիայի տարբեր քաղաքներում բնակվող հայեր եւ նրանց աջակցող ընկերներ եւ ինքնաբուխ ցույց են կազմակերպել: Միմյանց սոցիալական ցանցերով հավաքի հրավիրած բազմամարդ բազմությունը հենց այս րոպեներին քայլում է դեպի շվեդական պառլամենտ՝ Ռիկստագ: Ցուցարարները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, 

«Անկախությունից ի վեր Արցախը ժողովրդավարական պետություն է». Հայ դատի հանձնախմբերի կատարված աշխատանքների ամփոփագիր

«Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է»

Ստեղծվել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

ՀՀ վարչապետը և Սեբաստիան Կուրցը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Ինչքա՞ն գումար են փոխանցել Քոչարյանները՝ Արցախին. Աղվան Վարդանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Այս օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է Հայաստանից եւ ՌԴ-ից 5 մլն դրամ եւ ավելի նվիրատուների ցանկը ու այդ ցանկում երեւում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Լեւոնի Քոչարյանի փոխանցումը՝ 5 մլն դրամ:

Արթուր Դավթյանը շեշտել է՝ լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ

Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը

«Սփյուռ»-ը ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների հրապարակումը

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի կազմակերպություններին, պետական կառույցներին ևս միջոցառումներ ձեռնարկել և ժամանակավորապես հեռացնել տեղորոշման մասին տեղեկություններն առցանց հարթակներից:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031