Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակավորումներից ու վիրավորանքներից․ Ռուբեն Մելիքյան

Հոկտեմբեր 08,2020 20:30

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։
Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս) «հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսևորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում ու տեղեկատվական սադրանքներ է կատարում։ Ես հայտարարեցի, որ ոստիկանությունն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, քանի որ այն քաղաքական գրաքննության դրսևորում է, իսկ ոստիկանությունը պարտավոր է չզբաղվել քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրադրությունը, ինքս խնդրեցի վստահորդիս սոցցանցերում լինել է՛լ ավելի զուսպ՝ ելնելով ազգային միասնականությունը պահպանելու հրամայականից։ Ի դեպ, ոստիկանությունն ինձ հավատացրեց, որ այսպիսի «զրույցներ» վարում են «երկու կողմերի հետ», ուստի պետք չէ այն ընկալել որպես քաղաքական։

Նշվածի հիման վրա, փորձելով հեռու պահել ոստիկանությանը ապօրինություններից և նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը, բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակավորումներից ու վիրավորանքներից։ Ընդ որում, իմ անձնական տպավորությամբ, մինչև երեկ այս առումով ամեն ինչ լավ էր, և խնդիրները սկսեցին վարչապետի և իր տիկնոջ, իմ կարծիքով, խիստ անտեղի գրառումներով ինչ-որ դավաճանների մասին։

ԿՈՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆԱյսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։ Այդ…

Gepostet von Ruben Melikyan am Donnerstag, 8. Oktober 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031