Օրվա լրահոսը

Թուրքագետ․ «Բալանսն ի վնաս Հայաստանի փոխեցին բոլոր ասպեկտներով»․ «Փաստ»

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթի, ձեռք բերված տխրահռչակ պայմանավորվածության ու դրանից բխող հետևանքներով, ցավոք, տարածաշրջանում ամբողջովին նոր իրավիճակ ստեղծվեց: Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որի դիտարկմամբ, այդ իրավիճակը բավականին վատ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: «Այսօրվա դրությամբ տարածաշրջանի բալանսը խիստ խախտված է՝ ի վնաս Հայաստանի: Բացատրեմ՝ ինչու: Պատերազմի հետևանքով ստեղծված այս իրավիճակում, բնականաբար,

Երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք

Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք:

Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի մասին․ «Այո, իմ խոսակցությունն է»․ Լուրեր. com

«Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել», – այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը՝ անդրադառնալով իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում: Հարցին, թե ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրենց՝ Արցախի համար օրհասական պահին օգնություն ուղարկելու խնդրանքը, Իսրայելյանը

Համահայկական գրողների միության նախագահ․ «Հայ ժողովուրդն ունի մեկ ապրելու եղանակ, այն է՝ հավատարմությունը ազգային արմատներին»․ «Փաստ»

Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նշում է՝ ամենասարսափելի երազում որևէ հայ նման բան չէր կարող պատկերացնել։ «Հիշում եմ այն պահը, երբ իմացանք Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին։ Այդ օրվանից գիշեր-ցերեկ իրար խառնած՝ մեր մտավորականները տանջվում, տառապում են։ Տեղի ունեցածը բացատրել հնարավոր չէ։ Հայաստանում գործող օտար գործակալական ցանցը

Խոցված ուղղաթիռը կարող է «կրակել», իհարկե, բառի ոչ ուղիղ, այլ իրավա-քաղաքական իմաստով․ «Ժամանակ»

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանն ու դե ֆակտո Թուրքիան պայմանավորվեցին ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի հարցում: Այստեղ հարցն այն է, որ այդ միջոցով մի կողմից չեզոքացվեց 1921 թվականի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի «խախտում» հայկական արցախյան առաջին հաղթանակը, մյուս կողմից, սակայն, ամենևին վերականգնված չէ պայմանագիրը, որին Մոսկվան ու Անկարան հավատարմություն են հայտնում առ այսօր և որի 100-ամյակի շեմին են, ինչը,

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է․ «Ժողովուրդ»

Աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 88356 մարդ, ինչը 4893 մարդով կամ 5.9%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 6638 մարդով կամ 8.1%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 60416 մարդ, ինչը 1515 մարդով կամ 2.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի

«Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին»․ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի սղագրությունը

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ նոյեմբերի 4-9-ը։ Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չի իլա̈լ պեցո̈ւր ծելեվիզրավ ասած (դժվար է հասկանալ, թե ինչը նկատի ունի, և կոնկրետ որ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման

Ի՞նչ է ընդդիմության ուզածը

Հայաստանում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, որտեղ թեկուզ ձեւականորեն գործում են ժողովրդավարության ինստիտուտները, պայքար է գնում իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ իշխանավորներն ամեն ինչ անում են՝ իրենց աթոռները պահելու համար: Կոնկրետ այսօրվա Հայաստանի իրավիճակում ներկա իշխանությունը աթոռ պահելու բարոյական իրավունք, իմ կարծիքով, բացարձակապես չունի: Բայց հասկանում եմ, որ նման

Կոնստանտին Զատուլին. «Կարծում եմ, հայ ժողովուրդը անհրաժեշտ դասեր կքաղի եւ ճիշտ հետեւություններ կանի»․ «Ազգ»

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին իրավամբ կարելի է դասել Հայաստանի եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամների շարքին: 44-օրյա պատերազմական ծանր օրերին, երբ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար էր մղում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում մի առանձնակի հարգանքով

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը դատի է տվել ՍԴ աշխատակազմին. «Հայկական ժամանակ»

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին։ Հայցի մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Վերջինս դիմել է Վարչական դատարան։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու կարգադրությունը, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցել միջին աշխատավարձի չափով, նախկինում զբաղեցրած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով

Վարչապետն իր հրաժարականը պահանջող բազմությունների մեջ շարունակում է փնտրել ի՛ր ժողովրդին եւ… չի գտնում․ «Ազգ»

Ո՛չ, ոչ թե երկուսուկես տարի առաջ պատահած իշխանափոխությունից եմ ուզում սկսել, այլ քիչ ավելի շուտ՝ 2015 թ.-ի նոր Սահմանադրությունից, վարչապետական կարգուսարքի ընդունումից, որ քաղաքական կույրաղիք դարձավ մեր երկրի համար, սեփական իշխանությունը տեւականացնելու մի քարկապ հանգույց, որը կտրելով երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար այժմ հարկավոր է Մակեդոնացու սրի հարվածը: Այդ, այսպես կոչված նախորդ իշխանությունն էր, որ

Այս բոլորին դիմաց, մենք ի՞նչ կ’ընենք․ կը պատրաստուինք Թուրքիոյ եւ Ատրպէյճանի հետ առեւտուի եւ ճամբաներու բացման ծրագիրներ մշակելու․ «Հայրենիք»

10 Նոյեմբերի աղէտաբեր համաձայնագիրէն ճիշդ ամիս մը ետք, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի նախագահները ժամադրուած էին Պաքուի մէջ, ուր զինուորական տողանցքով եւ զէնքերու ցուցադրութեամբ (նաեւ մեզմէ խլուած զէնքեր) տօնեցին Արցախի մեծագոյն մասին բռնագրաւումը: Սա ճակատամարտ մը շահած՝ համաթուրանականներու սոսկական ժամադրութիւնը չէր, ո՛չ ալ այլապէս «բնական» տօնախմբութիւն մը: Ալիեւ անգամ մը եւս բացայայտեց, որ Արցախը իր եւ Էրտողանի

ԿԲ-ն պետական պահուստներից դոլար է ներարկում շուկա՝ դրամի է՛լ ավելի արժեզրկումը թույլ չտալու համար․ այս գործիքը խնդրի այսրոպեական լուծում է․ «Հայաստանի Հանրապետություն»

Դրամի արժեզրկումը շարունակվում է: ԿԲ-ն պետական պահուստներից դոլար է ներարկում շուկա՝ դրամի է՛լ ավելի արժեզրկումը թույլ չտալու համար: Այս գործիքը խնդրի այսրոպեական լուծում է, եւ այդ գործիքի՝ երկարաժամկետ կիրառումը բացասական հետեւանքների կհանգեցնի: Ի՞նչ անել այս իրավիճակում, երբ տնտեսական ոլորտում սպասումները բացասական են, անորոշ՝ պայմանավորված թե՛ համավարակի գործոնով, եւ թե՛ հետպատերազմական հանգամանքներով: «ՀՀ»-ն զրուցել է տնտեսագետ,

Վարչապետը եւ շուրջինները չեն տեսներ, թէ դանակը ո՛չ միայն ոսկորին հասած է, այլ սկսած է անդամահատել մարմինը․ «Հայրենիք»

Մեր խորագիրը ներշնչում առած է չեխ հռչակաւոր վիպագիր Միլան Քունտերայի «The Unbearable Lightness of Being» («Գոյութեան անտանելի թեթեւութիւնը») գործէն, որուն բառերը ամբողջական հարազատութեամբ կ’արտացոլացնեն Հայաստանի ներկայ օրերու իրավիճակին։ 1984-ին գրուած՝ Քունտերայի նորավէպին կիզակէտը Փրակայի 1968-ի դէպքերն են, որոնք աւելի ծանօթ են «Փրակայի Գարունը» անունով, եւ վերջ գտան արիւնահեղութեամբ՝ այդ օրերուն Խորհրդային բանակի միջամտութեամբ։ Քունտերա, իւրայատուկ

Էրդողանը խոսեց Իրանի շրջաններից մեկի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների մասին․ «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», եւ վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն եւ ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում իրանագետ Հարութ Առաքելյանը

«Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում վերցված մեզի նմուշների վերլուծության արդյունքները հաստատում են մկնդեղի ազդեցության աճը տեղի բնակչության վրա»

Կենսադիտարկման արդյունքները Նահատակ պոչամբարի հարակից տարածքում հաստատեցին ծանր մետաղների ազդեցությունը տեղի բնակիչների օրգանիզմների վրա։ Մեծ Այրում / Պրահա – «Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպությունը «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության հայ գործընկերների հետ համատեղ նոր ուսումնասիրություն են անցկացրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող

«Նա չի կարող եւ չպետք է այլեւս Հայաստան ներկայացնի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նա կրկին չի խոսել Արցախի եւ այդ համատեքստում՝ Հայաստանին սպառնացող վտանգների մասին։ Երբ նախորդ նմանատիպ առիթով (ԵԱՏՄ միջկառավարականի նիստ) քննադատեցի նրան, ոմանք գրեցին, թե իբր տնտեսական միություն է, քաղաքական հարցերի տեղը չէ։ Ով մտածում է, թե ԵԱՏՄ-ն իրոք միայն

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Բաքվում Էրդողանի հայտարարությունների հետ կապված. Ermenihaber.am

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Արտգործնախարարի օգնականը դեսպանին է փոխանցել Իրանի բողոքը և Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն պահանջել։ Իրանական կողմը ընդգծել է, որ տարածքային պահանջների և ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են։ Թուրքիայի դեսպանին «հստակ փոխանցվել է,

Վիրավորական է, որ երկրի ղեկավարը չի արձագանքում Ալիևի անամոթ հայտարարություններին․ Ալավերդիում այսօր փակել են միջպետական Մ6 ճանապարհը (Տեսանյութ)

«Երեկվա Ալիևի, Էրդողանի զրույցը մեր կառավարության կողմից ոչ մի պատասխան չստացավ, եթե էսօր Ալիևը կարող է կանգնել մատը թափ տալով խոսել իմ երկրի ղեկավարի վրա ու նա ոչ մի արձագանք չի տալիս, ինձ համար վիրավորական է, վիրավորական է բոլորիս համար»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ ալավերդցիներ փակել են միջպետական Մ6 ճանապարհը։ Պահանջը մեկն

Մեկնարկել է Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

«Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով». Միքայել Մինասյան

«Ես այսօր ձեզ տալու եմ բանալին, որպեսզի դուք հասկանաք, թե ոնց և ինչպես Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վաճառեցին մեր հայրենիքը, թե ինչպես դավաճանեցին մի ամբողջ ժողովրդի», ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Ռեքվիեմ 2» տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ես միտումնավոր չեմ պատմել և չեմ արել ոչ մի բացահայտում, բայց ձեզ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։ Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների

ՀՅԴ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները և հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց թույլ են տվել ատելության խոսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ։ Ադրբեջանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սյունիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երևանը համարել որպես ադրբեջանապատկան տարածքներ։ Ավելին, իր հերթին

Կորոնավիրուսի պատվաստանյութը համատեղելի՞ է դոպինգի դեմ պայքարի հետ

Արդյոք կորոնավիրուսի պատվաստանյութի մեջ կա՞ն այնպիսի բաղադրիչներ, որոնք համատեղելի չեն Համաշխարհային հակադոպինգային գործակալության սահմանած չափորոշիչների հետ: Խնդիրը պարզելու համար ՎԱԴԱ-ն աշխատանքներ է կատարում: Այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատում է Բրիտանիան, որի հակադոպինգային  գործակալության գիտության եւ բժշկության բաժնի ղեկավարը հայտարարել է, թե իրենք գործնական կապ են պահպանում դեղագործական ընկերությունների եւ դեղարտադրողների միջազգային ասոցիացիայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռոմանտիկայի պակաս, խաբված լինելու զգացողություն. ինչպե՞ս զգուշանալ ամուսնական ճգնաժամային տարիներից

Ամուսնական կյանքում ճգնաժամերի հաղթահարման հարցում մասնագիտական տարբեր տեսակետներ կան: Սակայն տարբեր մասնագիտական մոտեցումներում ընդհանրությունը հետևյալն է. ամուսնական զույգը պետք է փորձի խնդիրների մասին զրուցել և իրավիճակը հաղթահարել ոչ թե պահի ազդեցության տակ, այլ ավելի սթափ վիճակում՝ խուսափելով կտրուկ որոշումներ կայացնելուց:

Եկեղեցին իր խոսքն ու գործը հիմնում է Սբ. Գրքի և Սրբազան Ավանդության վրա և մշտապես սեր, հաշտություն, խաղաղություն, եղբայրասիրություն է քարոզում

«Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին և ասում. «Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք»: Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»: Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են.

Իրականացվում են նոր բնագծերի ձևավորման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Տղերքիս լավ կնայեք․.․»․ անմահացած խաղաղապահի վերջին խնդրանքը. (Ֆոտոշարք)

Աստվածավախ Խաչատուր Բալասանյանը կնոջ բնութագրմամբ՝ հավասարակշիռ, ընկերասեր, զուսպ մարդ էր

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ անհետ կորածների մասին. «Ուսումնասիրվել է 440 հեռախոսազանգ, կայացել 2000 հանդիպում»

Ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվում են զոհվածների մարմինների եւ անհետ կորածների որոնման աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ , գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, ՌԴ խաղաղապահ զորակազմը մշտադիտարկում է անցկացնում 23 դիրքերում՝ ողջ շփման գծի երկայնքով: Ըստ գեներալ-մայորի, ի թիվս այլնի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031