Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիայի հայերը բողոքի ցույց են նախաձեռնել Ստոկհոլմում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2020 18:22

Ինչպես տեղից հաղորդում են «Առավոտի» նախկին աշխատակից Լուսինե Օհանյանը եւ Աննա Մահտեսիանը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս պահին հավաքվել են Շվեդիայի տարբեր քաղաքներում բնակվող հայեր եւ նրանց աջակցող ընկերներ եւ ինքնաբուխ ցույց են կազմակերպել: Միմյանց սոցիալական ցանցերով հավաքի հրավիրած բազմամարդ բազմությունը հենց այս րոպեներին քայլում է դեպի շվեդական պառլամենտ՝ Ռիկստագ:

Ցուցարարները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը,  շվեդական կառավարությունից եւ պառլամենտից պահանջում են, որ Շվեդիան Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառի եւ նպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նրանք պահանջում են նաեւ, որ շվեդական ԶԼՄ-ներն արդար եւ օբյեկտիվ լուսաբանեն Արցախում կատարվողը: Ըստ Լուսինե Օհանյանի՝ մարդիկ մի քանի հարյուր կիլոմետր քշել-եկել էին, որպեսզի հավաքվեն եւ բողոքի ձայն բարձրացնեն իրենց հայրենիքում կատարվողի եւ դրա վերաբերյալ Եվրոպայում լռության դեմ: Լուսինեն ասում է, որ շվեդական մամուլը կամ չէր անդրադառնում այս հարցին, կամ շատ հաճախ սխալ լուսաբանումներ էին լինում, գրում էին հայկական ագրեսիան Ադրբեջանում, բայց որպես ապացույց ներկայացնում էին Ստեփանակերտում տուժածների, ավիրված շենքերի լուսանկարներ:

Թեեւ այս հավաքն արտոնված չէր, ինքնաբուխ էր, եւ ոստիկանությունն էլ պարբերաբար զգուշացնում է ցրվելու մասին, սակայն մարդիկ վրդովված են եւ պահանջներ ունեն, այդ իսկ պատճառով չեն ցրվում: Ոստիկանությունը հիշեցնում է, որ 50 հոգուց ավելի հավաքվելու իրավունք չունեն, կորոնավիրուսի վտանգ կա, սակայն դա չի խանգարում Շվեդիայի տարբեր ծայրերից Ստոկհոլմ եկած հայերին միավորվել եւ արդարություն պահանջել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031