Օրվա լրահոսը

«Հրամանատա՛ր, քո անմահ ոգին այսօր դարձավ ողջերին նեցուկ»․Կամո համայնքի բնակիչներ

Նա երկար տարիների զինվորական էր, իրեն շատ վաղուց նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։

Լեւոն Արոնյանը այսօր խաղում է Մագնուս Կարլսենի հետ

Վիճակահանությունը որոշել է առաջին տուրի զույգերին:

Այցելում են Արցախից եկած ընտանիքներին և աջակցություն ցուցաբերում. հոգեբանները ևս աշխատում են 24-ժամյա գրաֆիկով

Հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:

Երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստ, քննարկվել է Արցախի խնդիրը. Մարուքյանը Արցախը ճանաչելը հիմա սխալ է համարում

Վերջին տարիներին չկա հայտարարություն, որտեղ նախագահ Պուտինը, Թրամփը ու Մակրոնը իրար հետ ստորագրած լինեն: Այս հարցն այնքան է կարևորվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների համար, որ երեք նախագահներ ստորագրել են այդ թղթի տակ: Աշխարհում չկա հարց, որտեղ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրար հետ համահունչ մի բան անեն, սա միակ հարցն է ու երեւի թե միակ ֆորմատը, որտեղ այս երկրները միասնական մոտեցում են ցուցաբերում: Սա էլ է կարեւոր արձանագրում:

«Հակամարտությունը տարածաշրջանից դուրս գալու սպառնալիքի առջև է». գերմանական մամուլի անդրադարձը

Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին, սակայն հերքում է հարձակումներին թուրքական զինվորների մասնակցության մասին լուրերը

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Բաշար ալ-Ասադի հայտարարությունը

Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության սրման  գլխավոր նախաձեռնողն էր:

«Նույնիսկ մեր ֆրակցիայի կանայք երկու օր առաջ Վարդենիսում էին, հենց հիմա պարոն Մադաթյանը առաջնագծում կռվում է». Արման Աբովյան

Ըստ Աբովյանի, վերջին երկու օրերին միջազգային հանրությունը սկսել է ճիշտ շեշտադրումներ անել. «Արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են տեռորիստական կազմակերպություններ: Մեր կարեւոր խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը մատնանշի ու ասի՝ Ադրբեջանն ու Թուրքիան տեռորիստական պետություններ են, որոնք պատերազմում են Արցախի դեմ»:

Հայաստանը պետք է էականորեն ինտենսիվացնի իր քննարկումները գործուն մեխանիզմներ ունեցող դաշնակից պետությունների հետ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Իշխանությունը միշտ պետք է մնա սառը, ռացիոնալ՝ թե´ երկրի կառավարման հարցում, թե´ միջազգային հանրության հետ ինտենսիվ շփումներում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծել են «Ռոսիա-1»-ի ռեպորտաժի բովանդակությունը

Տեսանյութը մոնտաժված է, իսկ բովանդակությունը՝ խեղաթյուրված։

«Պինդ եղեք. մենք չենք աղերսելու եւ չենք խնդրելու հրադադար». Արցախի ԱԺ նախագահ

Եթե հակառակորդը հրանոթի լեզվով է ուզում շարունակել խոսել, ապա համարժեք պատասխան կստանա

ՀԲԸՄ-ն նախաձեռնել է Արցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիր, որը կգործի մինչև  նոյեմբերի 15-ը

Նվիրատվությունները պետք է ուղղակի կատարվեն ՀԲԸՄ-ին՝ կրկնապատկելու նպատակով

«Ադրբեջանում ակտիվանում են տեղաբնիկները». Արցախի ԱԺ նախագահ

Լեզգիները բողոքի ձայն են հնչեցնում եւ ասում, որ իրենց երեխաներին տանում են առաջնագիծ, շատ զոհեր ունեն

Ադամ Շիֆն ու Կալիֆոռնիայի պաշտոնյաները համերաշխություն են հայտնել Հայաստանին և Արցախին

Կալիֆոռնիայի ընտրված պաշտոնյաները և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Ադամ Շիֆը համերաշխություն են հայտնել Հայաստանին և Արցախին՝ համապատասխան լուսանկար հրապարակելով Facebook-ում։ https://www.facebook.com/ZartonkMedia/photos/a.2108679539214335/3350275245054752/?type=3 Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական հաստատությունները չպետք է թիրախավորվեն. Հելեն Ֆեյզի

«Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ»

Ավագանին միաձայն որոշեց՝ Երեւանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վերականգնմանը

100 միլիոն դրամն, ըստ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի, կուղղվի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացմանը:

Ադրբեջանի դեսպանատունը ջանք չի խնայում ֆրանսիական քաղաքական գործիչների վրա ազդելու

Ադրբեջանի դեսպանատան՝ սիրաշահելու, վախեցնելու, և այլ փորձերը:

Սահմանամերձ բնակիչների՝ Ադրբեջանի գործողությունների հետեւանքով կրած բոլոր գյուղատնտեսական կորուստները կփոխհատուցվեն

«Օրինագծի նախնական տարբերակում ներառված էին միայն գյուղատնտեսական կենդանիները»,-հիշեցրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը

Թեժ գծից բացի գործում է նաև ԶՈւ ԳՇ Վստահության գիծը. ՊՆ

Կարող եք զանգահարել 85-01,85-02,85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին»։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը. ԱՀ ԱԳՆ

Ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Խաչանով-Ջոկովիչ հանդիպման ժամանակ սերբ թենիսիստը կրկին գնդակով հարվածել է մրցավարին

Հանդիպումից հետո սերբ թենիսիստն այդ առումով ասել է. «Տեր Աստված, դա տհաճ դեժավյու էր: Հիմա ես փորձում եմ գտնել մրցավարին եւ իմանալ ամեն բան կարգի՞ն է: Հուսով եմ ամեն բան նորմալ է: Նա իրեն պահեց որպես ուժեղ եւ համարձակ մարդ»:

Ինչպե՞ս կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով. «Հրապարակ»

Այո, կան տրադիցիոն հարաբերություններ Հայաստանի հետ, կա պատմություն, կա անցյալ, կա հայկական համայնք, եւ ամեն ինչ բացահայտ անել մեր դեմ՝ իրենք դա չեն անի եւ չեն էլ ուզում անել։ Բայց իրենք ելնում են իրենց շահերից։

Արցախի ՊԲ լուսանկարները ցուցադրվել են Տոկիոյի լուսանկարչական ցուցահանդեսում

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լուսանկարները ցուցադրվել են Տոկիոյի «Գինզա» թաղամասում անցկացվող լուսանկարչական ցուցահանդեսում:  

Բաշար ալ-Ասադը Թուրքիային է համարում Ղարաբաղում հակամարտության սրման պատճառը

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր», – ասել է Ասադը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից եկած ահաբեկիչներին, և Դամասկոսը դա կարող է հաստատել:

Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը ոչ միայն ֆինանսավորում են ահաբեկչությունը, այլև ահաբեկչություն են արտահանում. «Փաստ»

Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը վե­րած­վել են ահա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի

Ռազմական լուծման ցանկացած փորձ վճռականորեն կասեցվելու է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:

«Ե՞րբ է նրան հարմար, թեկուզ լուսաբացին». Մարուքյանը հարցեր ունի վարչապետին

Կարծում եմ՝ շատերս ենք ուզում իմանալ, թե ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ

«Իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն». Անժելա Սարաֆյան

Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն Ինստագրամի իր էջում «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն»:

«Անհրաժեշտ է բազմավեկտոր  քաղաքականություն. սպասենք, մինչեւ Երեւանի կենտրոնին խփեն, հետո ասենք՝ ՀԱՊԿ, հարձակվի՞ր». Արզիկ Մխիթարյան. «Հրապարակ»

Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը շրջափակված են ոչ բարեկամական պետություններով, նույն Վրաստանին մենք տարիներ շարունակ համարել ենք միեւնույն արմատներն ունեցող տարաբնույթ էթնոսներ, եւ թվում է՝ քրիստոնյա պետությունը պետք է մեզ ձեռք մեկներ, բայց դեպքերը ցույց տվեցին, որ կան գերտերությունների գերշահեր, որը չի շրջանցվում որեւէ պետության կողմից։ Այստեղ՝ մեր տարածաշրջանում ե՛ւ միայնակ ենք, ե՛ւ միայնակ չենք, որովհետեւ, այնուամենայնիվ, կան որոշակի կապեր ու հարաբերություններ այլ պետությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում հաղթել է

Նա 74 մրցակիցների մեջ յոթ հնարավորից վաստակել է 6,0 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031