Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Բաշար ալ-Ասադի հայտարարությունը

Հոկտեմբեր 06,2020 13:26

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունը՝ ասելով, որ Կրեմլը ուշադիր ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:

Ավելի վաղ Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ։ Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության սրման  գլխավոր նախաձեռնողն էր:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին:

Սիրիայի նախագահ` Բաշար Ասադըխոսել է Թուրքիայի կողմից Արցախ բերված ահաբեկիչների մասին

Gepostet von Alen Simonyan am Dienstag, 6. Oktober 2020

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031