Օրվա լրահոսը

ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր պաշտոնավարելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2020-08-11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2020թ. օգոստոսի 11 Երևան

Հետաձգել սովորական ստուգումներն ատամնաբույժի մոտ և ատամնաբուժարան գնալ միայն հրատապ միջամտություն պահանջող դեպքում. ԱՀԿ-ի կոչը

Պրոցեդուրաների ժամանակ աերոզոլային զանգված է արտադրվում, Covid-19-ով աերոզոլի միջոցով վարակվելու խնդիր է

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Փաստացի բուժում է ստանում 19, մեկուսացված է 42 քաղաքացի:

Սահմանափակումներով պայմանավորված՝ 42.6% անկում է գրանցվել կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում. ՏԶՆԿ

Բանկերի գործունեության ընդլայնումը բացատրվում է նաև բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի ընդլայնմամբ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան:

Օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է. Երեւանում բնակարանների գները նվազել են․ «Ժողովուրդ»

Արդյունքում` բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը:

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը․ հայտարարություն

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան. Փաշինյան

Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։

Ազգային լայն համաձայնություն է անհրաժեշտ՝ մեծ թվով ոչ հայերի՝ Հայաստան տեղափոխելու թույլտվության համար: Սա չի կարող լինել մեկ մարդու կամ խմբի որոշում. Հարութ Սասունյան

Եթե հրաշքով, մեծ թվով սփյուռքահայեր վերաբնակեցվեն Հայաստանում, ապա միայն այդ դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է բարձրացնել մեծ թվով այլ ազգությունների ներգաղթը թույլ տալու հարցը

Իգդիրից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Կորոնավիրուսը նախնական ահազանգ է

1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը՝ Ստանիսլավ Լեմը իր առաջին `«Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին: Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 7

Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը, 4-րդ մասը, 5-րդ մասը եւ 6-րդ մասը 1990-ին կոմունիստական բլոկի և Խորհրդային Միության քայքայումով ոչ միայն ավարտվում է Սառը պատերազմը, գաղափարական պայքարը Արևմուտքի և Արևելքի միջև, այլ կարծես ավարտին է հասնում միաբևեռ աշխարհի ձևավորումը։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը հասնում է իր գագաթնակետին, վերազգային Եվրամիության ձևավորումը մոտենում է իր

Հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու. Տիգրան Ավինյան

Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մասին Ջոն Բոլթոնի առաջարկն իր մեջ այդ աստիճան լրջություն չի պարունակում. Արմեն Աշոտյան

Նրա պնդմամբ՝ միայն ՌԴ-ն է ի վիճակի աջակցել ՀՀ-ի եւ ԱՀ-ի գոյության համար ամենակարեւոր՝ պաշտպանության ոլորտում

Մեսսին տուն է գնել Իտալիայում, իսկ Ռոնալդուն հանգստանում է իր զբոսանավի վրա

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Sport Mediaset-ի փոխանցմամբ, շքեղ բնակարան է գնել Իտալիայում: Այն գտնվում է Պորտա Նուովա քաղաքի գործարար շրջաններից մեկում՝ Միլանի «Ինտերի» գրասենյակից ոչ հեռու գտնվող Torre Solaria երկնաքերի 37-րդ հարկում: Իսկ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ հանգստանում է վերջերս ձեռք բերած իր զբոսանավում: Լրատվամիջոցների տեղեկություններով, նա փորձում

Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը բերման է ենթարկվել ու ձերբակալվել

Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։ Ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր և որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։ Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադևոսյան փողոցում։ Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց,

Սովետի թաղումը Բելառուսում

Բելառուսում նախագահական ընտրությունները նախկին ԽՍՀՄ տարածքի պատմական ընթացքի նոր փուլ են նշանավորում, եւ 1994-ից անընդմեջ նախագահ Լուկաշենկոն այս անգամ պայքարում է ոչ թե ընդդեմ ինչ-որ ընդդիմախոսների, ընդդիմադիրների կամ ընդդիմության դեմ, այլ սովետ չտեսած, սովետով չփչացած եւ չափահաս դարձած բելառուսների սերնդի։ Անկախ այս հակամարտության ելքից, մի-քանի իրողություն կարող ենք արձանագրել որպես փաստ։ Նախ, Բելառուսում մարդիկ պարզապես

Ջոն Բոլթոնը հիասթափվա՞ծ է Նիկոլ Փաշինյանից

Արմեն Աշոտյանը վստահ է՝ Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը Արցախի հարցի շուտափույթ կարգավորմանն էր միտված

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի երեք ակումբների մրցակիցները հայտնի են դարձել

Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ գտնվում է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանը,  կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Եվրոպայում կարեւորությամբ երկրորդ մրցանակի համար պայքարի մեջ մտնելու են Հայաստանի երեք ակումբներ: «Նոայի» մրցակիցը Ղազախստանի «Կայրաթն» է, որի հետ առաջին խաղը կայանալու է մրցակցի դաշտում: «Ալաշկերտը» հյուրընկալելու է Մակեդոնիայի «Ռոնովային», «Շիրակը» Ռումինիայում կհանդիպի «Ստյաուայի» հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Կպաշտպանեն ազգային արժեքները

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է նոր նախաձեռնության մասին. Մի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը: Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների

Երիտասարդների միջազգային օրվա անակնկալներից․ բուհերի 10 շիրակցի շրջանավարտներ կտեղավորվեն աշխատանքի

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 12-ին Գյումրիում 6-րդ անգամ կնշվի երիտասարդների միջազգային տոնը, իհարկե, համավարակով պայմանավորված՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն առցանց ։ Այս տոնը մշտապես նշվում է Հայաստանում երիտասարդների հարցերով զբաղվող ամենաակտիվ կառույցներից՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից։ Ամեն տարի ՄԱԿ-ը որևէ խորագիր է հայտարարում, ու բոլոր միջոցառումները կազմակերպվում են այդ թեմայով։

Հույս ունեմ, որ Հայաստանը, օգտագործելով իր առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. – Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ,

«Սա մեր վերջին շանսն է, ում բերեցինք՝ կփրկենք որպես հայի»․ հայրենադարձության խնդիրը՝ Բեյրութի պայթյունից հետո

«Այսօրվա Լիբանանը նախկին Լիբանանը չէ: Եկեք հասկանանք, որ այլևս Միջին Արևելքում ընդհանրապես և Լիբանանում մասնավորապես հայությունը ապագա չունի: Կվերականգնենք որոշ բաներ, չենք վերականգնի՝ այդպիսի իրավիճակ է ստեղծված: Արդեն Լիբանանն անցել է անշրջելիության կետը: Կա մի կետ, որից ներքև եթե ընկնում է՝ այլևս շարունակական արտագաղթ է լինելու: Ուրեմն, հարուստները կարտագաղթեն Կանադա, Ավստրալիա, Միացյալ Նահանգներ, և այլն, և այլն, շատ փոքր մասը՝ Հայաստան: Այնտեղ, իմ կարծիքով, 10-12 հազար պոտենցիալ, հնարավոր ներգաղթող ընտանիքներ կան, որ կարող է՝ գան Հայաստան: Հայաստանը ամեն դեպքում պիտի կազմակերպի ներգաղթ: Մեծ մասն, իհարկե, գնալու է Կանադա, Ավստրալիա, բայց գոնե Հայաստանն էլ իր բաժինն ունենա»:

Բելառուսում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ռազմական հատուկ նշանակության ջոկատի՝ «սպեցնազի» վրա

Բելառուսում ցույցերի ժամանակ փամփուշտը դիպչել է ու վիրավորել ավտոբուսի պատահական վարորդին:

Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին. Razm.info

2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 2 ոչ մարտական կորուստ։ Հունիսի 2-ին հիվանդանոցում մահացել էր Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğlu), որը վիրավորվել էր մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ (ավտովթարից ևս 4 զինծառայող մահացել էին տեղում)։ Հունիսի 17-ին հայտնի դարձավ,

«Այսպես հետաձգելով՝ շատ հանգամանքեր մոռացվելու են, ինչը հավելյալ խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնելու գործի քննության վրա». Դավիթ Ափոյան

Նա ասաց, որ լուրջ խնդիր են տեսնում, երբ վերահսկող մարմինն է անձնական կապի մեջ մտնում այն մարմնի ներկայացուցչի հետ, որի հանդեպ ինքը պետք է վերահսկողություն իրականացնի:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը: Նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն

Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը. Ermenihaber.am

Օգոստոսի 6-ին 80 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և «Հասարակաց տների թագուհի» տիտղոսը ստացած Մաթիլդ Մանուկյանի որդին՝ Քերոփե Չիլինգիրը։ Քերոփե Չիլինգիրի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Նրա մարմինը հողին է հանձնվել Ֆերիքյոյի հայկական գերեզմանատանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031