Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ռազմական հատուկ նշանակության ջոկատի՝ «սպեցնազի» վրա

Օգոստոս 11,2020 19:40

Օգոստոսի լույս 11-ի գիշերը Բելառուսում շարունակվել են բախումները բողոքողների եւ անվտանգության ներկայացուցիչների միջեւ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, Բելառուսում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր  են անում՝ ընդդեմ արդեն 6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ինչպես տեղեկանում ենք տարբեր լրատվամիջոցներից, Բելառուսի իշխանությունը ցույցերը ցրելու կոշտ միջոցների է դիմել: Հիմնական իրադարձությունները երեկ տեղի ունեցան Մինսկի կենտրոնում, սակայն ավելի ուշ բողոքի ցույցերը տեղափոխվել են եւ տարածվել ծայրամասերում, մասնավորապես՝ քաղաքի արեւմուտքում գտնվող Կունցեւշչինայի շրջանում:

Ըստ նույն աղբյուրի, կենտրոնական փողոցներում մարդիկ կրկին փորձել են բարիկադներ կառուցել, բայց Լուկաշենկոյի ռեժիմի զինված պաշտպանները ոստիկանության մեքենաների օգնությամբ,
արագորեն ցրել են նրանց:

Բացի այդ, անվտանգության ուժերը կիրառել են նոր մարտավարություն. ցուցարարների կողմից շրջափակված փողոցների հատվածները շրջանցելու համար նրանք սկսել են շարժվել շտապօգնության մեքենաներով: Արդյունքում նրանց կրկին հաջողվել է արագ ցրել ցուցարարներին: Բազմաթիվ ցուցարարներ ծեծի են ենթարկվել կամ վիրավորվել: Պարզվել է, որ գրոհային ոստիկանության ռետինե փամփուշտները հեշտությամբ ծակում են մկանները:
Ի պատասխան ՝ ցուցարարները առաջին անգամ օգտագործել են Մոլոտովի կոկտեյլները:

Բելառուսի ՆԳՆ-ի տվյալներով ՝ երեկվա բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այս անգամ անվտանգության ուժերը գործել են ավելի բիրտ, քան անցած գիշեր: Նրանք ծեծի են ենթարկել ցուցարարներին եւ ձերբակալվածներին ու կրակել բոլորի վրա, ինչի հետեւանքով փամփուշտը դիպչել է ու վիրավորել ավտոբուսի պատահական վարորդին:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31