Օրվա լրահոսը
«Ես անձամբ ուղղակի աններելի եմ համարում ինչ-որ համաձայնության կառավարություններ ստեղծելը, ժամանակ ծախսել այդ անհամաձայնների հետ, մաշել մարդկանց նյարդերը»
Լենա Նազարյանը՝ դավաճանության, 7 շրջանների վերադարձի մասին սոցհարցման տվյալների, Նիկոլ Փաշինյանի դերի ու ստորագրված փաստաթղթի մասին Շուշին բերդաքաղաք է ու Շուշին հնարավոր չէ գրավել, եթե չլինի դավաճանություն: Այսպես էին վստահեցնում զինվորականները պատերազմի օրերին: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ եղե՞լ են դավաճանական քայլեր՝ կոնկրետ Շուշին գրավելիս՝ պատասխանեց. «Կոնկրետ Շուշիի հետ կապված ես տեղեկություններ
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ ՄԻԵԴ որոշումներով փոխհատուցում տրամադրելու համար
Հատուցման ընդհանուր գումարը կազմում է 7800 եվրո
Արցախի մոտ 94 հազար քաղաքացի կարող է ստանալ 68 հազար դրամի աջակցությունը
Մեսրոպ Առաքելյանը՝ արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերի մասին
Սակրավորները Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում կատարում են ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում. խուճապի չմատնվել. ԱՀ ԱԻՊԾ
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
«Բռնիր տիկնոջդ ձեռքից եւ «Երկրի հակառակ երեսին» փորձեք մի կերպ տեղավորվել». Հռիփսիմե, բանաստեղծուհի
Հարցում՝ ստեղծված իրավիճակի մասին Նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիայի համաձայնագիրը վարչապետի կողմից ստորագրվելուց հետո մեզնից յուրաքանչյուրը հայտնվեց անլույս հեռանկարի առաջ: Երեւանն, ասես, մի օրում ծերացավ, մարդիկ չեն ժպտում, տխուր են ձայները, նաեւ այն պատասխանները, որոնք մեր շրջայցի ժամանակ իրենց պատասխան խոսքում զգացվեց: Ի՞նչ են մտածում երեւանաբնակները ստեղծված իրավիճակի մասին: Ներկայացնում եմ առանց մեկնաբանության: Համլետ: -Մեր տունն
«Կայարանը թող չաշխատեր, մենակ հողերը չտային, մեզ էդ ճանապարհը պետք չէ». կապանցիները՝ Կապան-Երեւան երկաթուղու վերագործարկման մասին
1991թ-ի սեպտեմբերին, ազերիները կալանելով Կապան–Երեւան մարդատար գնացքը, պատանդ են վերցրել 14 հոգու եւ 35 օր պահել գերության մեջ
Թուրքիայի ԱԳՆ-ն «առողջ տրամաբանությունից զուրկ» է որակել Ֆրանսիայի Սենատի բանաձեւը
Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանին ուղղված կոչը՝ լքել իր տարածքները, որոնք նա փրկել է օկուպացումից, անհեթեթ, կանխակալ և փաստերից կտրված ընկալման դրսևորում է, որը չի կարելի լուրջ ընդունել:
Արա Այվազյան. «Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել»
ԱԳ նախարարն ասում է՝ այսօր մեր պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել
«Ավրորան» Արցախի բնակչության համար միջազգային դրամահավաք է հայտարարում, որը կիրականացվի AraratChallenge-ի միջոցով
Արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով:
«Մշակույթն է մարդկանց դուրս բերում ծանր հոգեկան վիճակից»
Ասում է բացասական հերոսների մարմնավորած դերասանը Մինչ 2020թ. «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները հիշելով 1990-ականները, այդ տարիներն անվանում էին անմշակույթ, թեեւ փաստենք, որ այդ տարիներին մեկ օր անգամ մշակութային օջախները չեն փակվել, կյանքը կանգ չի առել, նույնիսկ Ազգային օպերային թատրոնը Զվարթնոց տաճարում ներկայացրել է Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերաները։ Ընթացիկ տարվա գարնանից էլ աշխարհին մարտահրավեր
Վարչապետ․ «Գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչեւ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանդես է եկել հայտարարությամբ
Մեսրոպ Մեսրոպյանը՝ Կոտայքի մարզպետ
Կառավարության նոյեմբերի 26-ի նիստի որոշմամբ Կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը: Հիշեցնենք, որ Մ. Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր: Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհավորում և արդյունավետ գործունեություն ենք մաղթում նորանշանակ մարզպետին: ՀՀ Կոտայքի մարզպետարան
«Ջիհադիստները վերացա՞ն, Ադրբեջանը դադարե՞ց լինել ագրեսիվ». ԱԺ-ում քննարկում են ռազմական դրությունը չեղարկելու հարցը
Ձեր տրամաբանությամբ՝ 94թ.-ից ի վեր պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, որովհետեւ շրջապատված ենք ագրեսիվ հարեւաններով, որոնք միշտ հայտարարել են, որ մինչեւ Երեւան պետք է գրավեն
«Հոկտեմբերին պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը». Վահան Հունանյան
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
«Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա՝ եւ պատերազմում պարտվածը, եւ սպորտում»
Կարծում է կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը Պատերազմական օրերին չէի կարողանում հարցազրույց անցկացնել կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանի հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր է: Վերջապես Արթուրի հետ զրուցեցի, զգացի այն ամենն, ինչ իր ներսում է պահում, ցույց չի տալիս, բայց մեկ է՝ զգում ես
Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան
Ուզում եմ նորից ասել, որ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը:
«Այս դժվարին ժամանակներում մենք նույնպես կանգնած ենք հայ ժողովրդի կողքին». «Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
Պատերազմի օրերին մենք որոշում կայացրինք չհանրայնացնել մեր աշխատանքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ինչպես նաև կենտրոնացնելով մեր ողջ ներուժը կարիքավորներին աջակցություն տրամադրելու գործի վրա:
Լիահույս ենք, որ բանաձևն իր տրամաբանական շարունակությունը կունենա և Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունվելուց հետո հետևողականորեն կարձագանքվի այլ պետությունների խորհրդարանների կողմից ևս. Արթուր Թովմասյան
Ձեռնարկված համարձակ քայլը՝ միտված պատմական արդարությունը վերականգնելուն, տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերահաստատելուն, խաղաղ գոյակցությունն ամրապնդելուն, լրջագույն դրսևորում էր
Լինե՞լ, թե՞ չլինել: Իհարկե՝ լինել, անպայմա՛ն լինել
Հայաստանի այսօրվա վիճակը արդյո՞ք կանխատեսելի էր: Այո՛, կանխատեսելի էր: Պետք է ասեմ, որ կարող էին տեղի ունենալ ավելի կատաստրոֆիկ զարգացումներ, որոնք մեր ժողովրդի համար կունենային անդառնալի հետեւանքներ, ընդհուպ մինչեւ պետականության վերացում: Մեր բախտը չբերեց պետական ապաշնորհ կառավարման պատճառով: Լինելով լավատես՝ կուզենայի հավատալ, որ պատերազմի այս խայտառակ արդյունքը իշխող կառավարության անփորձության եւ մանկամտության արդյունք է, ոչ
«Նմանօրինակ ձևակերպումները լրատվականների հասցեին պետք է բացառվեն». Գառնիկ Իսագուլյանի վիրավորական արտահայտությունը «Մեդիա պաշտպանն» անընդունելի է համարում
Գառնիկ Իսագուլյանն ինքը լրատվամիջոցի տնօրեն է, և նման արտահայտությունը չի բխում գործընկերային շահերից։
Դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար
Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
«Խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել». Տիգրան Աբրահամյան. «Փաստ»
«Եթե ուզում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ, ապա չկա այլ ճանապարհ, քան այս իշխանության հեռացումն է»
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձևը սադրանք է որակել
ԱԳՆ-ում ընդգծել են, որ բանաձևը չունի իրավական ուժ: «Բայց հաշվի առնելով այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդի մանդատ, լուրջ կասկածներ է առաջացնում այդ երկրի չեզոքության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28 դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կիմ Բալայան. Սա վերաբերում է հայ ժողովրդի շահերին. յուրաքանչյուր ոք իրենից կախված ամեն ինչ պետք է անի այս վիճակից դուրս գալու համար. «Հրապարակ»
Իմ դեսպան որդին այս քայլը գնահատել է որպես հարված մեջքից
ԿԲ-ն փորձում է զսպել դոլարի «թռիչքը». աղքատության մակարդակը կբարձրանա՞. «Փաստ»
Սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ
Կայծ Մինասյան. Ֆրանսիայից հետո Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի ճանաչել Արցախի անկախությունը. «Ժամանակ»
Սս հզոր ապտակ է Բաքվին ու Անկարային և այս պայմաններում մի քիչ հույս է տալիս հայերին:
«Թվում էր՝ գոնե պատերազմը եւ մեր ինքնիշխանությունից այս կործանարար նահանջը պետք է նրան ուշքի բերեին եւ հասկացնեին, որ թշնամին սահմանից այն կողմում է, այլ ոչ թե մեր երկրում». «Հրապարակ»
Անգամ կողմնակիցներդ շուտով համոզվելու են, որ քո հեռանալն այլընտրանք չունի
«Եթե ժողովուրդը որոշի…»
Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում եւ նահատակների արյունը երազներում չի տեսնում: Պաշտոնյաներ է նշանակում- հանում, իրենց առաջ ինչ-որ նպատակներ է դնում, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս: Իշխանավորները, անգամ այն դեպքում, երբ իրենց ժողովրդի գլխին մեծագույն աղետ են բերում, սովորաբար խղճի որեւէ խայթ չեն ունենում եւ իրենց համար արդարացումներ են գտնում՝ շարունակելով ապրել


















































