Օրվա լրահոսը

«Նմանօրինակ ձևակերպումները լրատվականների հասցեին պետք է բացառվեն». Գառնիկ Իսագուլյանի վիրավորական արտահայտությունը «Մեդիա պաշտպանն» անընդունելի է համարում

Գառնիկ Իսագուլյանն ինքը լրատվամիջոցի տնօրեն է, և նման արտահայտությունը չի բխում գործընկերային շահերից։

Դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

«Խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել». Տիգրան Աբրահամյան. «Փաստ»

«Եթե ուզում ենք ստեղծ­ված իրա­վի­ճա­կից դուրս գալ, ապա չկա այլ ճա­նա­պարհ, քան այս իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատի բանաձևը սադրանք է որակել

ԱԳՆ-ում ընդգծել են, որ բանաձևը չունի իրավական ուժ: «Բայց հաշվի առնելով այդ փաստաթղթի քաղաքական նշանակությունը՝ դրա ընդունումը Ֆրանսիայում, որն ունի միջնորդի մանդատ, լուրջ կասկածներ է առաջացնում այդ երկրի չեզոքության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785  նոր դեպք, արձանագրվել է մահվան 28 դեպք

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կայծ Մինասյան. Ֆրանսիայից հետո Հայաստանը ևս պետք է պատրաստ լինի ճանաչել Արցախի անկախությունը. «Ժամանակ»

Սս հզոր ապտակ է Բաքվին ու Անկարային և այս պայմաններում մի քիչ հույս է տալիս հայերին:

«Եթե ժողովուրդը որոշի…»

Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում եւ նահատակների արյունը երազներում չի տեսնում: Պաշտոնյաներ է նշանակում- հանում, իրենց առաջ ինչ-որ նպատակներ է դնում, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս: Իշխանավորները, անգամ այն դեպքում, երբ իրենց ժողովրդի գլխին մեծագույն աղետ են բերում, սովորաբար խղճի որեւէ խայթ չեն ունենում եւ իրենց համար արդարացումներ են գտնում՝ շարունակելով ապրել

Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ համաձայնությամբ Քարվաճառի հանձնման ընթացքը

Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների զինծառայողները, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության պայմանների կատարման շրջանակներում, Քարվաճառի հանձնման ընթացքում ապահովել են քաղաքացիական բնակչության անվտանգությունը եւ շրջանի կազմակերպված հանձնումը: Համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածության նոյեմբերի 25-ին 00:00 ժամից ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը ադրբեջանական կողմին հանձնելու

Մեր դիմադրականութիւնը պակսեցաւ երբ տասնամեակներ շարունակ Հայաստանի քաղաքական ղեկավարութեան մէջ սկսան խոշոր իւրացումներ, որոնցմէ տուժեց երկիրն ու քաղաքացին. «Ասպարեզ»

Մեր դիմադրականութիւնը պակսեցաւ երբ 2016-ի Քառօրեայ Պատերազմի’ն իսկ մեր դէմ գործածուած տրօններու ազդեցիկութեան վերաբերեալ դասեր չքաղեցինք, և չպատրաստուեցանք մեր զինեալ ուժերը 2020-ի տրօններէն վնասազերծելու համար:

Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ կարգավորվում է խաղաղ կյանքը

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները աջակցություն են ցույց տալիս տեղի վարչակազմին ճանապարհների մաքրման եւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում:

«Ադրբեջանի կառավարությունը առաջ ընկավ, մտավ ու բոլորին գերի վերցրեց, հետո էլ թույլտվություն տվեց, թե մտեք դատարկ անտառներում զինվոր փնտրեք». «Հայկական ժամանակ»

Արտյոմ Մխիթարյանի խոսքով՝ Էրիկի նման բազմաթիվ անհետ կորած զինծառայողներ կան. «Կոնկրետ Ջաբրայիլի 5-րդ գումարտակը 450 հոգանոց գումարտակ է եղել, այդտեղից մի 50 զինվորից են տեղյակ, մյուսները Հադրութի դպրոցում են եղել, հետո՝ դիրքեր, հետ նահանջ ու ոչ մի լուր:

«Պատերազմն ու այս սպասումները պարզապես արագացրեցին դրամի անկման գործընթացը». «Հայաստանի Հանրապետություն»

Դոլար չէին դնում տնտեսությունում: 70 մլն դոլար ավելի շատ հոսել է, քան ներդրվել: Մարդիկ իրենց դոլարը ոչ թե վերաներդնում էին, այլ՝ վերցնում եւ գնում:

«Հանրապետություն» կուսակցությունը Ֆրանսիայից ակնկալում է Արցախի Հանրապետության ամբողջական ճանաչում

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ նոյեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը: Խորհրդանշական է, որ Ֆրանսիան աշխարհում առաջինը ճանաչեց 1915թ-ի հայոց ցեղասպանությունը և առաջինը Սենատի մակարդակով ճանաչեց Արցախը՝ պահանջելով 1994թ-ի հրադադարով հաստատված սահմանների վերականգնում, արձանագրելով Ադրբեջանում հայերի ազատ և անվտանգ գոյության անհնարինությունը, պաշտպանելով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը: Շնորհակալություն

Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար ուղենիշային պետք է լինի այն, որ իր գործողության արդյունքում մարդը փաստացի զրկվում է ազատությունից. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին Ոստիկանություն տանելու մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն իրականացրել է այց Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այցից անմիջապես առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել նաև նրա փաստաբանը: Այցի

Արայիկ Հարությունյան. «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, այդ թվում՝ ՌԴ միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Եվ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից, որը հրապարակում եմ ստորև: Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին

Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը այս տարվա փետրվարին նախ ձերբակալվել, հետո կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:

«2 օրից գյուղերում ոչ մի հայ չի մնա». Սյունիքի մարզի Խնածախ գյուղին կպած 8 գյուղերը հայաթափվում են

Բոլորն էլ իրենց տները քանդում են, անասունները հանում են, բակերի ծառերը կտրում են, ավերակ են սարքում ու գնում. նախկին գյուղապետ

Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Ա1+»

«Ա1+». Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՌԴ Հայերի միությունը առաջարկում է` – Սահմանադրական ճանապարհով ընտրել նոր վարչապետ և ձևավորել ճգնաժամային կառավարություն – Վարչապետ ընտրել այն քաղաքական առաջնորդին, որը ունի ճգնաժամից երկիրը դուրս բերելու հստակ տեսլական – Այնուհետև մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ – Վերացնել «սեւ-սպիտակ» տարանջատումները

Արման Թաթոյանի զգուշացումը. Պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Հարցը կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումների մասին է: Նման հարձակումներ պարբերաբար կազմակերպվում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ

«Թուրքերը մեր գյուղում են, ոչխարները մորթում, դնում են մանկասայլակի մեջ ու քշում»

«Սեպտեմբերի 27-ին հավաք էր, տարան, սեպտեմբերի  30-ին կնոջը գրել է՝ Մարիամ, ես քեզ սիրում եմ, բայց էլ քեզ չեմ տեսնելու։ Էդպես էլ եղավ։ Հինգ ամսվա ամուսնացած էր»,-Զարուհի Խաչատրյանն է պատմում։ Որդին՝ Հովհաննես Խաչատրյանը, Ջաբրայիլում է կռվել, մինչեւ հիմա մայրը լուր չունի, ավագ որդին էլ  վիրավորված վերադարձել է։ Ընտանիքը Կովսականում էր բնակվում, հիմա այն ադրբեջանցիներինն է։

Արա Այվազյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շարունակականության ապահովման կարևորությունը

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ Նախարար Այվազյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի

Օրգանիզմի առողջության «շինանյութը»՝ մագնեզիում

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք առողջության պահպանման գործում մագնեզիում հանքանյութի նշանակությանը․ այս հանքանյութը մարդու օրգանիզմի համար կարևորագույն դեր ունի։ Իզուր չէ, որ մագնեզիումը համարվում է կյանքի, էներգիայի ու լավ տրամադրության աղբյուր, այն նաև գեղեցկության համար պատասխանատու տարր է համարվում, քանի որ ապահովում է մաշկի, մազերի, ատամների ու եղունգների լավ վիճակը։ Մարդու առողջության պահպանման գործում

Ֆրանսիացի օրենսդիրների անաչառ գնահատականը ճանապարհ է բացում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ։ Այս որոշմամբ Ֆրանսիայի ժողովուրդը և նրան ներկայացնող Ֆրանսիայի Սենատը վերստին ապացուցում են մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին անշեղորեն հավատարիմ լինելու հանգամանքը։ Որոշումը, վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031