Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին. Razm.info

Օգոստոս 11,2020 19:34

2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 2 ոչ մարտական կորուստ։

Հունիսի 2-ին հիվանդանոցում մահացել էր Մուսազադե Ազեր Մյուրվաթ օղլուն (Musazadə Azər Mürvət oğlu), որը վիրավորվել էր մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ (ավտովթարից ևս 4 զինծառայող մահացել էին տեղում)։

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվում ծառայության ժամանակ մահացել էր Եվլախի բնակիչ Ադրբեջանի Ներքին զորքերի զինծառայող Աբդուլլաև Ֆարիդ Մահիր օղլուն (Abdullayev Fərid Mahir oğlu)։ Մահվան հստակ օրն ու պատճառն անհայտ է, սակայն սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ Աբդուլլաևն ինքնասպան է եղել։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31