Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան․ Հակահամաճարակային միջոցառումները միակ գործիքն են, որ թույլ են տալիս իրավիճակը պահել կայուն և բարելավել 

Այս պահին 300 քաղաքացի ծանր վիճակում է գտնվում, 68 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր, թոքերի օդափոխման սարքեր են միացված 24 քաղաքացու

Լեւոն Տեր-Պետրոսյան. Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով.ilur.am

Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները

Նիկոլ Փաշինյան․ Համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ բարդ

«Որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կաննոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը՝ բաց և փակ տարածքներում»

Միքայել սրբազան. «ԽՍՀՄ-ի տարիներին էլ դասագրքերում եկեղեցականներ կային, ուրեմն «Հայ եկեղեցու պատմությո՞ւն» էր դասավանդվում»

Առարկան կայացել է, վնաս չի տվել, եւ եթե կա ձեռքբերում, ուրեմն ինչու քանդել այն եւ վերադառնալ սովետական դպրոցի սկզբունքին:

Ավարտվել է 69-ամյա տղամարդու  մահվան ելքով  ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից  14:30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Վազ 21214»

Վթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանում

Օգոստոսի 6-ին ժամը 00:00-07։00 կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-4 բնակելի զանգվածների, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը:

Հակոբ Արշակյանը և Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ

Աբաս Զոհուրին ընդգծել, է որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։

Պարտադիր է նաև Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունը դրական արդյունքով ավարտած լինելու հանգամանքը. Գլխավոր դատախազի խորհրդականը հեռավար հանդիպում է անցկացրել մի քանի բուհերի իրավագիտության մասնագիտությամբ շրջանավարտների հետ

Հուլիսի 29-ին հայտարարություն է տարածել դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող արտահերթ բաց մրցույթ անցկացնելու մասին, որին մասնակցելու հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը շարունակվում է, կտևի մինչև 2020թ. օգոստոսի 28-ը ներառյալ

«Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն՝ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

31 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նոայի» կիսապաշտպան Մաքսիմ Մայրովիչը:

«Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական և ռազմավարական պատկերացումներին». Նիկոլ Փաշինյան

Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ

ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն իրականացնել նախանշված ժամկետներում

Սերգեյ Դանիելյան․ «Ես արդեն հոգնել եմ իշխանության երեսին թքելուց»

«1915 թվականին հայերին Թուրքիայում օրենքով մորթեցին։ Օրենք են հանել պառլամենտում, հերներս անիծել են, հիմա նույնն էլ՝ օրենք են հանել, ու հերներս անիծում են»

Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ հայ համայնքն իր աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ միասնաբար հնարավորինս արագ կվերադառնա անվտանգ և ապահով կյանքի հուն

Արթուր Վանեցյանն այսօր նաև ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Մայա Դաղերին։

«Գաղտնի չի եղել». Լիլիթ Մկրտչյանը՝ թուրքերի հետ գրած աշխատությունը գաղտնի պահելու եւ «դավաճանություն գրելու» մեղադրանքների մասին

Իրականում աշխատության մի բաժինը թուրքական դասագրքերի վերլուծությունն է, այսինքն՝ ներկայացված է, թե թուրքերն իրենց պատմության դասագրքերում ինչպես են ներկայացրել հարցերը

Հայր Զաքարիա. «Փորձ է արվում նսեմացնել 2000-ամյա հայոց եկեղեցու դերակատարությունը»

«Հայ եկեղեցու պատմության» 5, 10, 11 -րդ դասարանների նյութն ամբողջությամբ հանված է, շեշտադրումները փոխված, տոների անուններն աղավաղված

Նազելի Վարդանյան. «Ժամանակն է, որ ջերմուկցիները հայցով դիմեն ՄԻԵԴ»

«Լիդիան ինթերնեշնլ»-ի հիմքերը՝ միջազգային արբիտրաժին դիմելու, թույլ են, փաստաբանն է ասում, «Լիդիան Արմենիայի» հիմնադիրը սնանկացման փուլում է, ուստի կառավարության՝ նրանց կորուստների մասին պնդումներն աբսուրդ են

Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյանն իր վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանան

Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին։

Լիբանանում հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. ԱԳՆ

Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։

Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել ՀՀ դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը. դիրքորոշում

Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն»  առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:

Ջրառատի երիտասարդները մնացել են տանը․ մոտ 400 «խոպանչի» չեն կարողացել մեկնել ՌԴ

Ախուրյան խոշորացված համայնքի մոտ 1236 բնակիչ ունեցող Ջրառատ գյուղում տղամարդկանց մեծ մասը մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլորը մնացել են գյուղում։ Սա դժվարացրել է ապրելակերպը, անելանելի դրության մեջ դրել գյուղացիներին։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց գյուղի բնակիչներից մեկը՝ Գևորգ Յայոլյանը՝ նշելով, որ գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 300-ից

Միքայել Սրբազան. «Կառավարության կողմից կա երկխոսության չգնալու հստակ մոտեցում»

Իբրեւ եկեղեցականություն եւ եկեղեցի՝ որեւիցե մասնավոր, ճղճիմ նպատակադրում եւ շահ չունենք այս ամենի մեջ:

Ձեռքին եղած ածելիով վնասվածք էր պատճառել ՔԿՀ-ի 2 աշխատակիցների. սպանության փորձ կատարելու համար դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել

Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաև ինքն իրեն:

Կարևոր է նաև բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից. թուրքական լրատվամիջոցի անդրադարձը թուրք-ադրբեջանական զորավարժություններին. Ermenihaber

Նմանատիպ զորավարժությունների կազմակերպումը, ըստ թուրքական լրատվամիջոցի, կարևոր է թե՛ բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ամրապնդման, և թե՛ ռազմական աջակցության ու ուժի ցուցադրման տեսանկյունից։

Գտեք իրավաբանի, որին հալած յուղի պես կընդունեն ՍԴ դատավորի պաշտոնում. Իմ քայլը քննարկել է ՍԴ-ի թեկնածուների հարցը

Բաղդասարյանի համար անհասկանալի է ՀՀ նախագահի մոտեցումը, որը ներկայացրել է նույն թեկնածուին, որին արդեն մեկ անգամ ԱԺ-ն մերժել է ընտրել այդ պաշտոնում. «Անհասկանալի է նախագահի մոտեցումը՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, որոշումը կայացրել է ու այդ որոշման վրա ազդեցության փոփոխության ինչ-որ գործակիցներ նախագահը չի ներկայացնում»:

Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյի նախագահի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Կաբորեին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ֆալշ ստա՞րտ, թե՞ իշխանություններն արդեն անցել են թեժ քարոզարշավի. Արմեն Եղիազարյան

Լոռում մարզպետը շարունակում է իր սկսած ներկայացումը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031