Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտաշատի ոստիկաններին դիմադրած Հայրապետյաններից մեկն ընդունել է առաջադրված մեղադրանքը

Օգոստոս 05,2020 22:49
danak

Օգոստոսի 2-ին Արտաշատում ոստիկանների վրա հարձակում կատարած երկու եղբայրներն էլ ձերբակալված են:

Այս մասին Aravot.am-ին ասաց եղբայրներից Խաժակ Հայրապետյանի պաշտպան Գոռ Մարգարյանը: Հայրապետյան եղբայրներից մյուսը դեռ պաշտպան չունի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը: Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն:

Ոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք: Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են:

Խաժակ Հայրապետյանի պաշտպանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, թե ով էր ոստիկանություն ահազանգող կինը ու ինչ կապ է ունեցել եղբայրների հետ, ասաց՝ նախաքննության գաղտնիք է: Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը՝ ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու ու դիմադրություն ցույց տալու մասով: Դանակով իրեն վնասելու սպառնալիքն էլ , ըստ մեր զրուցակցի, Խաժակ Հայրապետյանի եղբայրն է կատարել: Միջադեպի այլ հանգամանքներ, ըստ նրա,  ճշտվում են: Փաստաբանը նաեւ ասաց, որ փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե եղբայրներն արդյոք դեպքի պահին եղել են ալկոհոլի ազդեցության տակ, թե՝ ոչ:

Նրա խոսքով, իր պաշտպանյալն ամուսնալուծված է ու այս պահին գործազուրկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31