Օրվա լրահոսը

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ

Տարածաշրջանը եռում է, եւ մեր այսպես ասած խաղաղությունը շատ թվացյալ է. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի խնդրի հետ կապված ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Զսպվա՞ծ, թե՞ բացահայտ փոխհրաձգություն է, անհամաձայնություն Ռուսաստանի հետ՝ եվրոպական շահերի անտեսմամբ պայմանավորվա՞ծ, թե՞ այլ ծավալումներ են։ Ի վերջո՝ ի՞նչ է կատարվում տարածաշրջանում՝ դարձյալ Արցախյան խնդրով պայմանավորված։ Իրանական կո՞ղմն ինչ վիճակում է։ Հիշեցնենք, որ ինչպես փոխանցում է «Tasnim»-ը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար,

Հակադրվել տգիտությանը

«Պատերազմում հաղթել է Պրուսիայի ուսուցիչը»՝ այդպես է Օտտո ֆոն Բիսմարկը բնութագրել 1870-71 թվականների Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքները՝ պատերազմ, որում Պրուսիան համոզիչ հաղթանակ տարավ եւ որի արդյունքում, ըստ էության, ստեղծվեց միասնական գերմանական պետությունը: Ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլերը: Նախեւառաջ, կարծում եմ, այն, որ իր երկիրը հոգեբանական առումով պատրաստ էր պատերազմին: Իսկ այդ հոգեբանական պատրաստվածության մեջ է

Արցախում հիմնական խնդիրը այն շրջանների բնակիչների մասով է, որոնց բնակավայրերը այլեւս մերը չեն, մարդիկ անընդհատ վարձով բնակարաններ են փնտրում. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը Արցախում թեպետ ավարտվել է, հետեւանքները դեռ պահպանվում են: Մինչ օրս սակրավորները հայտնաբերել են ավելի քան 1000 չպայթած ռումբ: Իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Ստեփանակերտում տիրող իրավիճակի շուրջ զրուցել ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ: – Պարոն Թադեւոսյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ

Հակակշռողը, դարձյալ, ռուսական զորքն է, որը բոլորի զարմանքը շարժող արագությամբ եւ կարգապահությամբ արդեն տարածվել է մեջտեղից կիսված բուն Արցախում եւ մեր սահմանների վրա. «Ազգ»

Պատմությունը կրկնվում է: Թերեւս ոչ նույնությամբ, թերեւս ասիմետրիկ, թերեւս սպիրալաձեւ, ինչպես ասում է գաղափարակից պատմաբան ընկերս, բայց կրկնվում է: Դերերն ու դերակատարները փոխվում են, իրավիճակն ու պայմանները՝ նույնպես, բայց գալիս է մի պահ, մերկ եւ մերկապարանոց իրականության մի վիճակ, որը ժապավենի հետադարձ պտույտով մեզ բերում-կանգնեցնում է 100 տարի առաջ արձանագրված իրականությանը դեմ-հանդիման, փշուր-փշուր անելով այն

Վիգեն Խաչատրյան. «Մարդիկ պետք է տեսնեն, որ Փաշինյանը չի կառչում աթոռից». «Հայկական ժամանակ»

Մինչ ՀՀ վարչապետն իրականացնում է կադրային փոփոխություններ՝ օրերս հրապարակած ճանապարհային քարտեզն իրագործելու համար, արդեն կարծիքներ են հնչում, որ նոր կադրերը մեծ սպասելիքներ չեն առաջացնում: «Դրանք չեն ոգեւորում անձամբ ինձ: Այդ փոփոխություններով ոչինչ չի փոխվելու: Պետք է վարչապետին կից ինչ-որ մի խորհրդակցական կաբինետ ձեւավորվի: Այդ կաբինետը պետք է համալրվի ավելի ստեղծագործող, ավելի պատրաստված մարդկանցով, քան էսօր

Եռաբլուրում հպարտ չենք քայլում, քայլում ենք խոնարհված, քանի որ պետություն կերտողներս պարտվել ենք հայրենիք ստեղծողներիդ առջեւ. «Ազգ»

Ես Եռաբլուր եմ եկել քեզ հետ՝ օրերի իմ բանավեճը վերհիշելով: Դու երեք մասնագիտություն ունես՝ իրավաբան ես, ավարտել ես Վազգեն Սարգսյան համալսարանը, երկու տարի կամավոր ծառայել ես Մատաղիսում, զինվորական ես, բայց առաջին մասնագիտությունդ քեզ ճարտար լեզվի, հետեւաբար մտքի հետ շնորհ է տվել բոլոր երեւույթները՝ գոյն ու անգոյը բարձրից դիտելու: Եռաբլուրի վրա փոշու ամպ կա, ամեն օր

Թուրքիան նախատեսում է իր եւ Ադրբեջանի զինված ուժերով համատեղ գրաված տարածքներ տեղափոխել զինյալների ընտանիքներին. «Հայաստանի Հանրապետություն»

Արդեն տեղեկություններ կան, որ Թուրքիան նախատեսում է իր եւ Ադրբեջանի զինված ուժերով համատեղ գրաված տարածքներ տեղափոխել Սիրիայի հյուսիսում բնակվող «Սուլթան Մուրադ» եւ «Սուլեյման շահ» խմբավորումների զինյալների ընտանիքներին: Նման տեղեկություն է տարածել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող Աֆրինի «Human Rights» կազմակերպությունը: Վերաբնակեցման նման քաղաքականությունը եւ գործողությունները լիովին տեղավորվում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանյան եւ ծավալապաշտական քաղաքականության մեջ:

Կարեն Քոչարյան. «Քաղաքացին կարող է ողջամտորեն այդ անձանց համարել օրինակ՝ նինձյաներ, հելոուինի կերպարների կամ ինչու ոչ՝ իսլամական գրոհային ջոկատայիններ»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հանրապետությունում իրականացվող անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկողները եղել են բացառապես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին Հարգելի պարոն Ղազարյան Տեղյակ եք արդյոք, որ Ոստիկանության ծառայողների,այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության

Երկու տող. «Այսօր Հայաստանը նույն վտանգի առաջ է կանգնած, բայց ամենահզոր ու նենգավոր թշնամին մեր մեջ է»

Ներողություն եմ խնդրում, որ այս խոսքերս գրում եմ «տաք դոշակիս վրան պառկած»,  այլ ոչ թե մեր եղբայրների հետ կռվի դաշտում, որ առյուծի պես մարտնչում էին տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ: Փառք ու պատիվ մեր քաջորդի մարտիկներին, որ զոհվեցին հանուն Հայրենիքի: Խորին ցավակցություն բոլոր մայրերին, որ կորցրին իրենց արդար զավակներին: Խելացի մարդը փորձ կքաղի կյանքի դառը դասերից:

Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ ՖԲ-ում կերուխումի նկար դնելուց հետո

Նա լուսանկար էր հրապարակել, որում թաղապետարանի իր աշխատասենյակում կերուխում է անում ընկերների հետ՝ «Պատերազմից հետո առաջին անգամ ախպերներով հանդիպեցինք» մակագրությամբ:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին», նշել է Փաշինյանը

Որևէ մեկը չի կարող վերացնել Արցախում երջանիկ ապրելու երեխայի իրավունքը

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Պաշտպանն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

Ռուս սահմանապահները «հայկական կողմի խնդրանքով» լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: «Համաձայն ընդունված որոշման՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման նպատակով Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակում հայկական կողմի խնդրանքով Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանային վարչությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնացրել է լրացուցիչ ռեզերվ՝ 188 զինծառայող և

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊ

Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք

Հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն․ «Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ աջակցելու հետպատերազմյան փխրուն խաղաղության պահպանմանը՝ ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ, գոհունակությամբ փաստում է, որ հենց Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը` ի թիվս Ֆրանսիայի 21 քաղաքների, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:   ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Ռիտան մեզ հետ չէ, բայց նա կապրի այն հազարավոր մանուկների աչքերում ու ժպիտներում, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ լույս աշխարհ եկան կամ երկրորդ կյանք ստացան․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։ Այդ ընտանիքներից մեկը նաև մենք ենք։ Այսօր մահացավ մեր

Արտակ Զաքարյան. «Քաղաքացիների անտարբերությունը՝ ծնելու է այս իշխանության նոր ավերիչ հանցագործություններ»

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի հետպատերազմական գործողություններն օտարի աչքերում դիտարկվում է որպես անբարոյական ու անսկզբունք իշխանության պահվածք։ Իշխանությունը կոպտորեն ձերբակալում կամ խոչընդոտում է իր այն քաղաքացիներին, ովքեր ունեն բարոյական արժեքներ, ազգային արժանապատվություն, պետականության սկզբունքներ և չեն ցանկանում հանդուրժել կապիտուլացված իշխանությունների հետագա գոյությունը։ Նման խայտառակ կապիտուլյացիա

«Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի և ընտանիքի նկատմամբ դրսևորված մեծ դավաճանություններին և փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով և մուղամով լցված Շուշիի և հայրենազրկված

«Ուզում է Քոչարյանը լիներ, ուզում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ցանկացած մեկը, բոլոր շանսերը պետք է օգտագործեին». Թեւան Պողոսյան

«Այն տեղեկության համար, որ ամեն օր նոր ձեւով բացվում է, միայն ցավ ենք ապրում: Փաստորեն. Պարզվում է, եղել են շանսեր ու եղել են մարդիկ պատրաստ իրենց ծառայությունը հանուն հայրենիքի, հանուն Հայրենական պատերազմի ժամանակ բերելու, ու այդ շանսերը չեն օգտագործվել»:

Բոլոր գործողություններին մասնակցել են միայն ոստիկանության ծառայողներ. Պարզաբանում է ոստիկանությունը

Շահնազարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին բարոյական հարված էին ուզում հասցնել Փաշինյանն եւ նրա հետ իշխանություն կազմող ողջ «ոհմակը», բայց չստացվեց:

«Ղարաբաղ կարպետի» տնօրեն․ «Ամաչում եմ խոսել մեր մասնավոր ընկերության ունեցվածքի կորստի մասին, քանի որ Շուշիով ազգովի այնքան բան կորցրեցինք»

«Ղարաբաղ կարպետը» չի հանձնվելու, սեպտեմբերին Ստեփանակերտից բերված տասը գորգերը աճուրդով են վաճառելու, գումարը կներդնեն ընկերության աշխատանքների վերականգնմանը, իսկ այսօր գորգագործերը աշխատավարձեր էին ստանում

«Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից ու հալածվածներից մեկն է». Դավիթ Շահնազարյան

Շահնազարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանին բարոյական հարված էին ուզում հասցնել Փաշինյանն եւ նրա հետ իշխանություն կազմող ողջ «ոհմակը», բայց չստացվեց:

«Պատմությունը ոնց որ թե կրկնվում է՝ ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը, Վաղարշակ Հարությունյանը՝ ՊՆ նախարարի». Անդրանիկ Քոչարյան

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարն է եղել, նույն մեր այն սերնդակիցն է, որը 90-ականներից կերտում է մեր զինված ուժերի կառուցումը, մինչեւ այն պահը, երբ որ ինքը Վազգեն Սարգսյանի կողմից նշանակվեց նախարար, հետագայում ճակատագիրը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը:

Ավելի քան 4 ժամ գտնվել եմ ոստիկանության բաժնում, հնարավորություն չեմ ունեցել օգտվելու իմ իրավունքներից և ազատություններից․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ի սկզբանե ապօրինի վարչական ձերբակալման տակ բերման եմ ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին դուրս եմ եկել ոստիկանությունից։ Շուրջ 3 ժամ ինձ չեն ծանուցել, թե ինչ կասկածանքի հիման վրա են բերման ենթարկել։ 3 ժամը լրանալուց հետո ցանկանում էի լքել ոստիկանության շենքը, ինձ ասացին, որ

«Մանվել Գրիգորյանը մեր հաղթանակների մեջ շատ ծանրակշիռ դերակատարում է ունեցել, դա ոչ ոք չի կարող ուրանալ, նա Արցախի իրական ազգային հերոս է». Անդրանիկ Քոչարյան

Շատերը Մարտակերտի ուղղությամբ ասում էին, որ զոհերը շատ էին, բայց այդ զոհերը արդարացված էին: 5-րդ բրիգադի շնորհիվ այդպես էլ Մարտակերտը չհաջողվեց որեւէ ճեղքման հնարավորություն տալ հակառակորդին»:

Նոյեմբերի 9-ի համաձայնության մանրամասները միջազգային մամուլը հրապարակել էր դեռ ամսի 7-ին. Արմեն Վարդանյան

Սերգեյ Լավրովը՝ Վաշինգտոնի եւ Փարիզի «վիրավորված ինքնասիրության» մասին

Գայանե Տեր-Բարսեղյանը բավարարվեց բրոնզե մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը Չերնոգորիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում այսօր մրցավարների որոշմամբ միավորներով պարտվեց իսպանուհի Կարմեն Գոնսալես Օրտեգային եւ ստիպված եղավ բավարարվել միայն բրոնզե մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մեսրոպ Առաքելյանը շատ անգամ բոլոր իմաստներով ավելի նախընտրելի է, քան նախկին նախարարն էր, որը ոչ անցյալ ուներ, ոչ էլ մասնագիտություն». Գեւորգ Պետրոսյան

Մեսրոպ Առաքելյանին անձամբ ճանաչում եմ, շատ հարգում եմ, շատ պարկեշտ անձնավորություն է, բայց Մեսրոպ Առաքելյանի նշանակմամբ հարցեր չեն լուծվում: Կամ մի՞թե այսօր ամենաօրակարգային հարցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին փոխելն էր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031