Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը հերքում է ոստիկանություն հրավիրվելու մասին տեղեկությունը

Օգոստոս 05,2020 22:36

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հերքում է տեղեկությունը, թե իր մասնակցությամբ նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել, ինքն էլ հրավիրվել է Մալաթիայի ոսստիկանության բաժին՝ բացատրություն տալու:

«Ես դրա մասին իմացա լրատվամիջոցներից, Մալաթիայի բաժնում վերջին անգամ եղել եմ 2016 թվականին,  իսկ ոստիկանություն վերջին անգամ բերման եմ ենթարկվել 2013  թվականին: Ես հիմա արձակուրդում եմ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաեւ հերքեց լուրը, թե ինքը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ սպառնացել են վնասել իրեն եւ վնասել են իր ավտոմեքենան. «Ինչ-որ թեթեւ բան եղել է, լուրջ բան չկա, բայց ես Մալաթիայի բաժին չեմ դիմել: Էս էն պատմությունն է, որ ասում է ճի՞շտ է, որ շախմատիստ Պետրոսյանը 5000 ռուբլի է շահել, ասում է՝ ճիշտ է, բայց…»:

Նա չցանկացավ հայտնել, թե ով էր սպառնացել վնասել իրեն ու մեքենան: Միայն ասաց, որ անձնական բնույթի մանր, կենցաղային հարց է եղել, իր հանրային գործունեության հետ կապ չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31