Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում ցույցի մասնակից քաղաքացու ոտքը վնասվեց

Օգոստոս 05,2020 23:02

Այսօր երեկոյան Ամուլսար տանող ճանապարհի տարածքից, որտեղ գտնվում է «Լիդիան Արմենիա» ընկերության երկրորդ պահակակետը, մի քանի երիտասարդների ոստիկանները բերման ենթարկեցին: Նրանք փակել էին դեպի Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը: Ոստիկանները ուժով հեռացրին ցույցի մասնակիցներին: Նրանց էլ, որոնք չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին,  կրկին ուժով նստեցրին ոստիկանական ավտոմեքենաները եւ տեղափոխեցին բաժին:

Ցուցարարները մեկը մյուսին հորդորում էին ձեռքները վերեւ բարձրացնել՝ ասելով՝ ժողովուրդ ցույց տվեք, որ մենք խաղաղ ենք:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում ցույցի մասնակից քաղաքացու ոտքը վնասվեց: Ըստ ականատեսների, ոստիկանության մեքենան անցել էր երիտասարդ տղայի ոտքի վրայով:

«Ինչի՞ ես էսքան միլիցեքին հավաքել եկել, գնացե՛ք, որ չեք կարողանում մեր անվտանգությունը պաշտպանել»,-այնտեղ գտնվող ոստիկանության մարզային ստորաբաժանման պետ Գեւորգ Ազիզյանին դիմելով ասում էին ցույցի մասնակիցները: Ի պատասխան, պարոն Ազիզյանն ասաց՝ ոչ մի բան դիտավարությամբ չի եղել:

Ցույցի մասնակիցներից ոմանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմում՝ հրավիրելով Ամուլսարի տարածք: Ցույցի մասնակիցները որոշեցին բողոքը շարունակել նստացույցով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31