Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև

Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտական​ ջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. Մասիս Մայիլյանի շնորհավորական ուղերձը

Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Ալիեւը՝ նաեւ միջուկային ահաբեկիչ

Ինչպես Ադրբեջանը նոր «բարձունքներ» նվաճեց, կամ՝ դիվանագիտական «նվեր» պաշտոնական Երեւանին Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 12-ին Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունքում հայտնվեց բավական ծանր իրավիճակում՝ անզեն աչքով էլ տեսանելի է: Խոսքը միայն իր իսկ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ռազմաճակատում արձանագրված ամբողջական ձախողման մասին չէ, որը հայկական բանակն ըստ արժանվույն իրականացրեց եւ որի արդյունքում Ադրբեջանն

«Դեռ պետք է հասկանալ՝ ո՞ւմ շահերն են պահում այդ անհատները». Հրաչյա Հակոբյանը՝ Քեոսայանի, իր կնոջ ու այլ ռուսաստանաբնակ քննադատողների մասին

Թե ինչու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը դիտարկում այդ ֆոնի վրա՝ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Այդ մարդիկ են, ովքեր որ իրենց այդպես է ձեռք տալիս՝ ներկայացնել այդ ֆոնի վրա ու այդպես են ներկայացնում»:

Նվիրաբերված ճապոնական դեղամիջոցը կօգտագործվի 100 հիվանդի համար

Ակնկալվում է, որ դեղամիջոցը հայ բժշկական մասնագետների կողմից առավել արդյունավետ կօգտագործվի և կնպաստի COVID-19-ի կլինիկական հետազոտության հետագա առաջխաղացմանը

Սահմանամերձ գյուղերի ավերված տները ցանկապատից սկսած՝ նոր ճարտարապետությամբ կկառուցվեն

Առաջինը կվերանորոգեն բազմազավակ՝ 10 հոգուց բաղկացած ընտանիքի տունը:

«Արցախը Հայաստան է: Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան». իսպանացի սենատոր

Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»,-թվիթերյան իր էջում գրել է իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը:

Իսկ այս անողնաշար փաստաթուղթը վաղ թե ուշ կնետվի աղբարկղ. Ավետիք Չալաբյան

ՀՀ «Ազգային անվտանգության ռազմավարության» մասին Հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն» կոչվող ծավալուն փաստաթուղթը։ Ես պատրաստվում էի դրան անմիջապես արձագանքել, սակայն հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում սկսեցին մարտական գործողությունները, և հանրության ուշադրությունը բնականաբար կենտրոնացավ դրանց վրա։ Հիմա, երբ անմիջական ռազմական գործողությունները մարել են, ժամանակն է անդրադառնալ այդ փաստաթղթին, առավել ևս,

Ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. Ռումինիայում ՀՀ դեսպան

«Նրանք այն համարել են պակաս ուժեղ, քան, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում»

«Դուք այնպես եք անում, որ մեզ մոռանան, ասեն՝ հետ բերեք մեր կոռումպացված տղաներին»

Վահագն Հովակիմյանի հետ նյարդային զրույցը՝ ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Aravot.am-ին տված հարցազրույցում խոսելով ԱԺ պատգամավորների ստացած ճոխ պարգեւավճարների մասին, ասել էր, թե «մարդիկ որ լավ ապրեն, պիտի լավ մարդ կառավարի, մասնագետ պիտի կառավարի: Այդ մասնագետը կեթա նորմալ մասնավոր կազմակերպությունում կաշխատի եւ չի գա պետական կառավարման համակարգ: Հարգելի՛ս, բանկի կառավարիչները, կառավարող կազմը 3-4 մլն

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

«Այս նախարարը պետք է հեռանա». ՀՅԴ երիտասարդները սատարում են բողոքավոր դիմորդներին

Այսօր նոր օրենքների մասին «լայվով» ու ստատուսով են տեղեկացնում եւ մտածում, թե 10 կամ 20 հազար դիմորդ այդպես տեղյակ կլինի

Հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: «Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր

Տավուշի մարզի դպրոցների ապաստարանների վիճակը կբարելավեն. ԿԳՄՍ նախարար

Արայիկ Հարությունյանը Տավուշի մարզպետի հետ ծանոթացել է գնդակոծված գյուղերի դպրոցների ապաստարանների վիճակին

«Պոնչոյի» գործը նոր ռեկորդներ է սահմանում՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու առումով

Դերասան Վահագն Սիմոնյանի դեմ քրեական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 9-ին նշանակված դատական նիստը կշարունակվի օգոստոսի 7-ին: Վահագն Սիմոնյանի գործին վերջին անգամ անդրադարձել էի անցյալ տարվա օգոստոսի 21-ին` «Ես կոմեդիայի արտիստ եմ եւ չգիտեմ՝ ինչու տրագեդիայի մեջ եմ»: Վահագնն այդ ժամանակ ասել էր. «Այս դատավարությունն ազդում է իմ ռեպուտացիայի վրա: Միլիարդավոր մարդիկ են

Վահրամ Ավետիսյան. Առավելագույնս ապահովելու եմ ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը

«Ինչպես նաեւ, հաշվի առնելով, երկրում ձեւավորված իրողությունները նաեւ ապահովել ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»:

Շների ոհմակը ջարդուխուրդ է արել Երևանի բակերից մեկում կայանած մեքենան. հարևանն ահազանգել է տեղի ունեցածը նկարահանելուց հետո միայն. «Հայկական ժամանակ»

Կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ, որին շատ ավելի ուշ են տեսել

Կարո Նասիբյան․ ԳԹԿ-ն առաջնահերթություն է տվել մասնագիտական կողմնորոշմանը

«Մենք, իհարկե՛, սպասում էինք այսպիսի դժգոհությունների»

Զարմանալի է, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը. «Փաստ»

Մտահոգիչն այն է, որ արտաքին քաղաքականության բնագավառում էական ձեռքբերումներ չկան նաև գործնական հարթության վրա

Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու կոչերն ի ցույց են դնում Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելու էությունը. Փաշինյան

Վարչապետը գտնում է, որ միջազգային հանրությունը լուրջ քննության պիտի առնի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հայտարարությունը

«Ծառայությանս տարիներն ինձ օգնեցին մեր թատրոնին կողքից նայել, հնարավորինս քննադատական տեսանկյունից»

Հարցազրույց պրոդյուսեր, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանի հետ – Օրերս եք ավարտել պարտադիր զինվորական ծառայությունը հայկական բանակում, զորացրվել եւ անմիջապես անցել եք աշխատանքի։ Եթե չենք սխալվում՝ 2012-ից թատրոնում եք, որտեղ աշխատել սկսել եք որպես բեմի մեքենավար։ Սա «Առավոտի» առաջին հանդիպումն է ձեզ հետ։ Բայց մենք մշտապես լսել ենք, որ թատրոնի

«Բալասանյանի այդ հայտարարությունը որակում եմ որպես պոպուլիստական հայտարարություն». Վահրամ Պողոսյան. «Հրապարակ»

«Մենք դրան կարող ենք հակադրել ՀՀ վարչապետի տասնյակ հայտարարություններ Արցախի Հանրապետության ինքնիշխանության սուբյեկտայնության բարձրացման եւ անկախությանը, անվտանգությանը երաշխավոր լինելու մասին»

Հայկական պետականությունը անվտանգություն սպառողից վերածվել է անվտանգություն ստեղծողի. «Ժամանակ»

Հայաստանի ամբողջական դերը. անվտանգության լիարժեք ցիկլը

Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է»

«Հուլիսյան էսկալացիան փաստում է՝ մոնիթորինգի մեխանիզմները կարեւոր են. սակայն Ադրբեջանը հրաժարվում է»

Ադրբեջանը, բնականաբար, փորձում է խուսափել նման մեխանիզմների ներդրումից՝ առհասարակ բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորումը համարելով ոչ էական

6 ամսում՝ միայն օդային ճանապարհով, Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 8078 մարդ. «Ժողովուրդ»

Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել:

Երեւանցիները սիրում են Սեւակ ու Թումանյան

Շատերն էլ նախընտրում են համացանցում հայատառ նամակագրություն վարել Երեւանցիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրինք մայրենի լեզվի անաղարտության, պաշտոնյաների լեզվի, սիրելի հեղինակների թեմայով: Մեզ հետ զրուցած երիտասարդներից շատերը հայտնեցին, որ փորձում եմ չաղավաղել հայոց լեզուն, ասացին, որ հետաքրքրված են նաեւ օտար լեզուներով, չթաքցրին, որ մեզանում հաճախ են հանդիպում ոճական եւ քերականական սխալներ։ Տարբեր տարիքի մեր հայրենակիցներ ցանկություն

Սա բավականին հին քաղաքականություն է, որ Իրանը բծախնդրությամբ փորձում է տանել առաջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր. «Ժամանակ»

Իրանի պաշտոնական քաղաքականության մեջ, կարծում եմ, հիմնական փոփոխություններ չկային

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու գործով մեկ մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան

Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա.Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031