Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցների ապաստարանների վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանք կտարվի, կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, Տավուշի մարզպետի հետ այցելել են մի շարք հրետակոծված գյուղերի դպրոցների ապաստարաններ եւ դիտարկում են իրականացրել. «Մարզպետի հետ ունենք այդպիսի որոշում՝ ամբողջական մոնիթորինգ անելու եւ անհրաժեշտության դեպքում այստեղ նույնպես միջոցներ հատկացնելու՝ ապաստարանների վիճակը բարելավելու համար։ Ընդհանուր առմամբ, դպրոցներն ունեն նման հնարավորություններ, բայց որոշակի փոփոխություններ անհրաժեշտ են»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: