Օրվա լրահոսը

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ

Գորիսի քաղաքապետը՝ «փոքր թաս» ճանապարհահատվածը ադրբեջանցիներին հանձնելու մասին

Մարտական պարեր են թնդացրել առաջնագծում․ պարուսույց Վահե Մելքումյանը դիրքերում էր

Չպիտի ընկճվեիր, չպիտի կոտրվեիր, որովհետեւ քեզ հետ կողք-կողքի՝ 18-20 տարեկան տղերք էին պայքարում

Խուզարկել են Գրիգոր Գրիգորյանի տունը, բերման ենթարկել Սայաթ Շիրինյանին եւ Արթուր Դանիելյանին

ԱԱԾ-ն ձերբակալել է Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Ա․Մ․Ն․ Արեւելեան Շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն Տեսակցեցաւ Հ․Հ․ Դեսպան Վարուժան Ներսիսեանի Հետ Եւ Նամակով Մը Պահանջեց Վարչապետ Փաշինեանի Հրաժարումը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Հինգշաբթի, Նոյեմբեր 12-ին, Ա․Մ․Ն․ արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն հանդիպում մը ունեցաւ Հ․Հ․ դեսպան Վարուժան Ներսիսեանի հետ։ Արծարծուեցաւ Արցախի ներկայ իրավիճակը եւ դեսպանը նշեց Միացեալ Նահանգներու դերակատարութիւնն ու առ այդ կատարուելիք աշխատանքները, այս համաձայնագրի առնչութեամբ։ Ա․Մ․Ն․ արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն բռնօրէն քննադատեց վարչապետ Փաշինեանի ստորագրած այս ահաւոր եւ միակողմանի համաձայնագիրը։ Ան անձնապէս առած

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ին հայտնած մոտեցումները ճի՞շտ էին, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով. քաղաքագետի գնահատական

Ըստ Արման Գրիգորյանի՝ իր ասածը հենց նշանակում է, որ անխոս, անկասկած ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը մինչև պատերազմական դրության ավարտը չեն կարողանա դպրոց գնալ

Բացի սահմանամերձ գյուղերից հեռակա ուսուցման են անցել նաև այն դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շատ են։

Վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ․ Խոակին Կապառոսը և Գևորգ Ղազարյանը պատասխանել են լրագրողների հարցերին․ Ffa.am

Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, որոնցում նրանք

Ֆիզուլիում ականի վրա պայթել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ

Ինչպես տեղեկացնում է ռուսական tass.ru գործակալությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ֆիզուլիում ականի պայթյունի կապակցությամբ, ինչի արդյունքում պայթել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Ասիֆ եւ Յասին Ախմեդովները, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել:

Իրավապաշտպան․ «Մենք անցել ենք այն ռուբիկոնը, երբ քաղաքական ձերբակալություններով եւ հետապնդումներով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել»

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը համարժեք են, բայց անկախ այդ համարժեքությունից, անընդունելի են քաղաքական ձերբակալությունները

Ռուբեն Կարապետյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԳ նախարարին

Ռուբեն Կարապետյանը, որը եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ է գլխավորել որպես դեսպան, ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից։ Ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Կարապետյանը կիսվել էր Հրաչյա Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումով՝ նշելով․ «Կիսվում եմ իմ լավ բարեկամ Հ. Արզումանյանի արժեքավոր կարծիքով և հստակ գնահատականներով, ով նոր է վերադարձել Ստեփանակերտից: Ազատ եմ դա

Վիտամին D-ի կապն այլ վիտամինների ու հանքանյութերի հետ․ ինչ է պետք իմանալ դրական արդյունք ստանալու համար

COVID-19-ի դեմ պայքարի այս ընթացքում մասնագետներն առանձնապես կարևորեցին վիտամին D-ի դերը, որը թեև անմիջական ազդեցություն չունի վիրուսի դեմ, սակայն ամրացնում է իմունային համակարգը, ինչն էլ թույլ է տալիս օրգանիզմին ավելի արդյունավետ պայքար մղել վիրուսի դեմ։ Կան հետազոտություններ, որոնք հաստատում են վիտամին D-ի ցածր մակարդակի և վիրուսային վարակների նկատմամբ ավելի ընկալունակ լինելու միջև կապը։ Կարծիք կա,

Պուտինը հերթական անգամ խոսել է Ալիեւի եւ Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդվում է Կրեմլի կայքում: Հաղորդվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացման գործնական ասպեկտները: Կողմերը բավարարվածություն են հայտնել, որ հրադադարի ռեժիմը պահպանվել է, իսկ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է:

Լեդի Գագայի կլիպը ավելի համոզիչ էր, տղերք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ այդ 6 րոպեանոց դատարկ տեսանյութը մարդկանց համոզեց, որ Վահրամը, Վանեցյանը, Աշոտն ու էլի մարդիկ այդ թյուրիմացության դեմ դավեր էին նյութո՞ւմ։ Հեռախոսազանգերից կպցրած հատվածներ, կամավորականների ջոկատի հրամանատարի զենք ու լիքը կոստերով տղերք, որ հա, պապկա են բացում-փակում ու մեջը A4 թղթեր

Ձերբակալվել է Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրման․ պաշտպան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ստանձնել եմ Արցախյան ԵՐԵՔ պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը։ Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ամբողջութեամբ եւ միաձայնօրէն կը մերժէ այս վտանգաւոր եւ պարտուողական փաստաթուղթը»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսիոյ կառավարութեան միջեւ գոյացած վտանգաւոր համաձայնագիրը, որ կը սպառնայ հայ ժողովուրդի ապահովութեան եւ իրաւունքներուն։ 46 օրեր առաջ, մեր ազգը եւ Արցախի ժողովուրդը թիրախ դարձան չհրահրուած ռազմական գործողութիւններու՝ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ։ Թշնամիին նպատակն էր Արցախի Հայկական հարցը «լուծել»՝ բնաջնջելով եւ տեղահանելով տեղւոյն բնակչութիւնը։

Վանաձորում միաժամանակ երեք վայրում մոմավառություն կատարվեց

Ի հիշատակ պատերազմում զոհված մեր հերոսների՝ այսօր Վանաձոր քաղաքի մի քանի հատվածներում, տարբեր անձանց կողմից միաժամանակ կազմակերպվել էր մոմավառություն: «Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբի անդամները Հայքի հրապարակից քայլերթով շարժվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ էլ տեղի ունեցավ մոմավառություն. «Մենք որոշեցինք ոչ մեկին չմիանալ եւ մեր խմբի անդամներով կազմակերպել մոմավառություն՝ ի հիշատակ եւ հարգանք մեր

Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում․ Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածապաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները:

Ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության ղեկավարը, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավարը, ՀՅԴ անդամ և այլք․ ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ

«Ոստիկանության հետ կապված որեւէ խնդիր չկա». Հակոբ Ճաղարյանի փաստաբան

Տեղում ոստիկանը պարզաբանեց, որ հարցն իրենց տիրույթում չէ

Արտյոմ Բիլյանը, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից․ Արծրուն Հովհաննիսյանը հերոսական դրվագ է պատմում

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր զորքերի հերոսական դրվագներից․ Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում

Ստեփանակերտում և մյուս շրջաններում վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և

«Բացի հզոր զինվորական լինելուց, Լեւոն Ավետիսյանը նաեւ հզոր անհատականություն էր». գնդերեց

Նա ընդմիշտ մնաց բարձունքում՝ Հադրութի մատույցներում հերոսությամբ պսակելով իր երկրային կյանքի առաքելությունը

Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին։ Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ

Զոհվել է Դավիթ Ամալյանի որդին

Երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ զոհվել է ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանի որդին։

Մոմերով երթն ավարտվեց

Մատենադարանի մոտ մատուցվեց հոգեհանգստի կարգ

Մեր ժողովուրդը ունի հարցեր, չպատասխանված հարցեր, իսկ նրան մատուցվող պատասխանները դեռևս միայն առաջացնում են նոր հարցեր՝ եղած անորոշությունը պարպելու փոխարեն. Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի կոչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պարո՛ն վարչապետ Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։ Ուզում եմ հավատալ, որ սրա եթե ոչ առերես, ապա հաստատապես

Ինքնասպանություն գործած մարդուն ինչպե՞ս կարելի է սպանել. Արա Սահակյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը – Պարոն Սահակյան, այսօր ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու փորձի մեջ: Ի՞նչ գնահատական կտաք, արդյո՞ք պարոն Վանեցյանը նման բան կատարել է: – Այդ մասին ես իմացա, երբ երթին էի մասնակցում, բայց դա չի փոխում իմ գնահատականը,

Արսեն Թորոսյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս

Քարվաճառ, Ստեփանակերտ․ «անտերության» մատնված բնակավայրեր

Քարվաճառի ճանապարհին խցանումներ են, մարդիկ շտապում են իրենց գույքը դուրս բերել։ Նոյեմբերի 15-ից հետո Արցախի Քարվաճառի շրջանը հանձնվելու է ադրբեջանական կողմին՝ ըստ նոյեմբերի 10-ին Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի։ Այս պահին, սակայն, այն վերահսկում են ռուսական խաղաղապահները․ զորքերը տեղակայվել են Դադիվանքի մոտ։ Քարվաճառում այս օրերին մարդիկ իրենց տներն են այրում, ոմանք էլեկտրական ցանցերին պատկանող

Դադիվանքի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Aysor.am

Aysor.am – Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից: «Մեր վերադասի հրամանով՝ հանում ենք, որովհետև հարցերը չեն լուծվել: Բայց ժամանակավոր ենք հանել, նորից կվերադարձնենք ու կտեղադրենք, երբ հարցերը լուծվեն», – նշեց քահանան՝ մեկտեղ ընդգծելով, որ ինքն անձամբ վանքից դուրս չի գալու, մնալու է Դադիվանքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031