Օրվա լրահոսը
Արմեն Մարտիրոսյան. «Ղալաթ է անում նա, ով սուտ է տարածում, թե «Անտարեսը» նոր ունի պետական պատվեր». «Հրապարակ»
Ես բարձրաձայնել եմ, իմ ամենակարեւոր մտահոգությունը, որը վարչապետի հետ կիսվեցի, այն է, որ մենք նկատում ենք տարբեր իշխանական օղակներում, հիմնականում՝ Ազգային ժողովում, զրույցներ, ռեպլիկներ, ելույթներ, որ ասում են՝ «էս բանը պիտի պետականացնենք», «ի՞նչ լավ է, որ հավատարմագրման կառավարումը, օրինակ՝ «Հայփոստի», վերադարձավ պետությանը», կամ՝ «եկեք նավթամթերք ներմուծող նոր պետական ընկերություն բացենք», «Տարոսը՝ «Յուքոմին»» եւ այլն։
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի նախաձեռնություններ՝ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարն ամրապնդելու համար
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում: Զախարովան նաև նշել է, որ Երևանը, Բաքուն և Մոսկվան համագործակցում են դիվանագիտական ալիքներով, ռազմական գերատեսչությունների գծով՝ լարվածությունը թուլացնելու համար:
Լիլիթ Մակունց. «Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը, բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր». «Հայկական ժամանակ»
Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը
Նշենք, որ բանաձևը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, քվեարկությունը նախատեսվում է հոկտեմբերին:
Ոչ թե հայ-ռուսական հարաբերություններում, այլ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև է լարվածությունը. Ստեփան Դանիելյան. «Իրատես»
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, կա մեկ հիմնական խնդիր՝ Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահություն, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ հարցեր։ Բայց և՛ ՌԴ-ում, և՛ Հայաստանում հասկանում են, որ իշխանություններն այսօր կան, վաղը չկան, իսկ երկկողմանի շահերն ավելի լուրջ են։
Կորոնավիրուսը եւ «հայու գենը»
Վերջերս մի քանի տեղ կարդացել եմ, որ «հայու գենը» կորոնավիրուսին լավ չի դիմադրում, ի տարբերություն վրացու կամ, ասենք, նոր զելանդացու գեների, եւ իբր դա է պատճառը, որ համավարակի դեմ պայքարում մենք, մեղմ ասած, առայժմ հաջողություններ չենք գրանցում: Ճիշտն ասած, կասկածում եմ, որ «ազգային գեն» ընդհանրապես գոյություն ունի, բայց անկախ այդ հանգամանքից, այս կասկածելի տեսությունը կիրառելի
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ
ԱՍԵԿՈՍԵ
Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան: Լեոպարդի
Իսրայել Հակոբկոխյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան. «Հայկական ժամանակ»
Ոչ միայն Հայաստանում, ամբողջ մարզական աշխարհում Իսրայել Հակոբկոխյանի անունը հայտնի է բոլոր մասնագետներին, շատ հայտնի, շատ ճանաչված մարզիկ է, որն ունեցել է իր ուրույն, ունիկալ ձեռագիրը, որով դրոշմվել է սպորտի պարտության մեջ հենց իր յուրահատուկ ձեռագրով:
Ըստ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, 5-րդ դարի գրականություն հայ ժողովուրդը չունի, չի ունեցել. «Իրատես»
Ոչ մի հիմնավորմամբ սա արդարացում չունի։ Առավել անհեթեթ է հնչում, թե այդ հեղինակները դժվարամարս են աշակերտի համար։ Հարց է՝ ի՞նչ քաղաքացի է պատրաստում մեր կրթական համակարգը՝ դյուրամարս նյութ յուրացնո՞ղ, չմտածո՞ղ, չվերլուծո՞ղ, դիմագիծ չունեցո՞ղ, որպեսզի հեշտ կառավարելի՞ լինի ու արագ զոմբիացվի՞։ Ինչպե՞ս է պատահել, որ նախկինում աշակերտները հասկանում էին այդ հեղինակներին, իսկ հիմա հանկարծ դրանք անհասկանալի դարձան, ի՞նչ փոխվեց երկու տարում։
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Հուլիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, եւս 28 հոգի առողջացել է։
«ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորների նամակում նշվել է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել ՀՀ սուվերեն տարածքում». Մակունց
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Նամակում մասնավորապես նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը
Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, արտգործնախարարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունը: «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման առնչությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների
Նոր կարգը չի կարող տարածվել մայիսի 25-26-ը դիմած դիմորդների վրա. Փաստաբան
Չեմ կարող անմասն մնալ դիմորդների ընդունելության հետ կապված այս խնդրին։ Վստահ եմ, որ դիմորդների ընդունելության կարգի հետ կապված այս խնդիրը լուծում ունի, ընդ որում՝ իրավական լուծում։ Այսպես՝ 2020/2021 ուս․ տարվա բուհական հաստատություններ ընդունվելու կարգը կարգավորվում է ոչ թե Կառավարության կողմից 2020թ․ մայիսի 21-ին ընդունված թիվ 826-Ն որոշմամբ, այլ նախորդ՝ 2012թ․ ապրիլի 26-ին ընդունված թիվ 597-Ն
Ռազմական փորձագետը՝ Ադրբեջանի սահմանից 180 կմ հեռավորության վրա միջուկային հրետանային համակարգեր տեղակայելու լուրի մասին
ՌԴ-ն որոշակի ուղերձներ հղեց, որ Թուրքիայի ներգրավման դեպքում ռուսական կողմը եւս անգործ չի մնա
«Տղերք, մեր հայրենասիրությունը թուլության հետ չշփոթեք։ Մենք եռագույնի տակ ենք համախմբվել». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արտաքին վտանգի գիտակցումը հանրային համերաշխության փխրուն մթնոլորտ է ստեղծել։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն իրենց մասնակցությունն են բերում ազգային շահերի պաշտպանությանը՝ Հայաստանում, Սփյուռքում եւ արտերկրում։ Կորոնավիրուսային համավարակի առողջապահական եւ սոցիալ-տնտեսական ծանրագույն ազդեցությունն անգամ երկրորդ պլան մղվեց։ Իսկ ի՞նչ անում իշխանությունը։ Շարունակում է ամբողջ թափով ՍԴ-ի բռնազավթման գործընթացը։
Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում
Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ
Ե՞րբ կմենամարտեն Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնս կրտսերը
Ամերիկացի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը դեռ այս տարվա ապրիլի վերջին էր հայտարարել, թե մտադիր է ռինգ վերադառնալ, ինչին դրական էր արձագանքել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ամերիկացի մեկ այլ բռնցքամարտիկ՝ Ռոյ Ջոնս կրտսերը: Եվ ահա, TMZ-ն տեղեկացնում է, որ նրանց միջեւ ութ ռաունդից բաղկացած ցուցադրական մենամարտը կայանալու է Կալիֆոռնիայում, սեպտեմբերի 12-ին: 54-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է
Մեր՝ ուսուցիչներիս ձայնը միշտ խեղդվել է այս փքուն այրերի անիմաստ գոռգոռոցներից. Թամար Ալեքսանյան
Առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի»-ի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի՛ ուսուցիչներ, դիմում եմ միայն ձեզ, այսինքն՝ նրանց, ովքեր ամեն օր, ամեն ժամ կանգնում են աշակերտի դիմաց… Մեր ակադեմիական այրերը հայոց լեզվի ճոխ գանձարանից միայն վատ բառեր են սովորել և անընդմեջ լուտանք են թափում մեր հանձնախմբի գլխին: Իհարկե, խոսքը
Զոհված զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին 58 մլն դրամ հատուցում կտրամադրվի
Հարգելի հայրենակիցներ, Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի
«Հակառակորդի դիրքերից մեկը «կղզյակ» է դարձել. դրան զինտեխնիկա հասցնել հնարավոր չէ». Կարեն Հովհաննիսյան
Մյուս կողմից, հակառակորդը փորձում է հնարավորության չափով զինտեխնիկայի համար ճանապարհ կառուցել եւ մոտեցնել այն դիրքին, բայց դա բացառված է
ՌԴ-ում ադրբեջանցիները շարունակում են ճնշել հայկական բիզնեսը. «Крокус»-ից հանվել են հայկական ապրանքները
Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստանում, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: Մեզ փոխանցված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ցուցափեղկերից հանել հայկական մթերքները և դրանք ցուցադրաբար փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: Իսկ Մոսկվայում բնակվող
Ունենք ընդամենը նախագիծ՝ դեռ չհաստատված, անպարտադիր օրինակներ՝ կրկին չհաստատված, և մի բաժակ ջրում փոթորիկ. Արմեն Հայաստանցի
Արմեն Հայաստանցին (Օհանյան) ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի բոլոր և չատելի ոմանք, Թումանյանը «Մի կաթիլ մեղրով» բանաձևել է էս տխուր զավեշտը, գործս հեշտացրել, ուրեմն միայն կպարզաբանեմ․ «Գրականություն» առարկայի չափորոշիչների նախագծում բերված են թեմատիկ դասաժամերի հետ առնչվող տեքստերի օրինակելի նմուշներ (ասենք, 12-րդ դասարանում «միջտեքստայնություն» թեմայի առնչությամբ բերվող օրինակներից մեկն էլ իմ «Կիկոսի վերադարձն» է, որով
Վրաստանից Հայաստան սերբական զենքի փոխադրումների շուրջ. «Ամերիկայի Ձայն»
Վրաստանի արտգործնախարարությունն «ապատեղեկատվություն» է անվանում ադրբեջանական այն լուրերը, որոնց համաձայն Վրաստանի տարածքն օգտագործվել է դեպի Հայաստան զենքի առաքումների համար: Ըստ Թբիլիսիի, դրանց նպատակը «երկու գործընկերների միջեւ արհեստական եղանակով խնդիրներ առաջ բերելն է»: Ըստ նախարարության հայտարարության, ադրբեջանական հրապարակումներն ունեն անճշտություններ, դրանցում առկա փաստերը չեն ներկայացվում օբյեկտիվ եղանակով, «ապակողմնորոշում են հասարակությանը եւ ունեն վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա
«Պարոն Ամիրյանը պետք է որ հնարավորություն ունենար իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»
Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին: Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ»
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը
Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց. 1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական
Քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ (լուսանկարներ)
Հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող
Ժամանակակից որևէ հայ գրող, համոզված եմ, դեմ կլինի, որպեսզի իրեն «դասավանդեն» նրանց փոխարեն, ումից որ ինքը սկիզբ է առել. Դավիթ Մաթեւոսյան
«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համոզված եմ խնդիրը հայ գրականության դասավանդման նախկին մեթոդի բազմավաստակ թերացումները հաղթահարելու հավակնությունը ցուցադրական, մակերեսային, հայտարարագրային ձևերով փոխարինելու մեջ է. այլապես մեկ կիսամյակ ԷՊՈՍԸ դասավանդելու հրաշքը չէր համադրվի միջնադարի գրականության չքվելու հետ, Կաֆկայի «Կերպարանափոխությունը»` անկենսագիր (երբ մարդկանց կենսագրությունն ու ժամանակը չի պատմվում, այդպես հասկացա) գրողների
2020թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել շուրջ 1 153,9 մլն խ.մ բնական գազ
2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 153,9 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 056,1 մլն խ.մ դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 079,1 մլն խ.մ՝ նախորդ տարվա 1 002,2 մլն խ.մ դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրները
Հանդիպում զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք


















































