Օրվա լրահոսը

Ո՞ր տարիքից և ինչպե՞ս ճիշտ խնամել երեխայի ատամները. Նարինե Միրզոյանի խորհուրդները (տեսանյութ)

Բժշկուհին ասաց, որ շոկոլադե կոնֆետներից ավելի վնասակար են «չուպա չուփսը» կամ կարամելով կպչուն կոնֆետները, այսպես ասած՝ «շուշա կոնֆետները», ոչ տնային պայմաններում, շաքարով պատրաստված հյութերը, տորթերը:

Սպիտակցի Հայկոն, երգիչ Հայկ Ղևոնդյանը Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է հրավիրվել. Tert.am

Պարզաբանում ստանալու նպատակով է Հայկ Ղևոնդյանը հրավիրվել

Ռեժիսոր. «Անիմացիոն ֆիլմ ասելով՝ շատերը հասկանում են փոքր տարիքի համար ստեղծված՝ փոքր աշխատանք»

Multart Studio-ն նկարահանել է ՙԿատարսիս՚, ապա ՙԾիածանի լեգենդը՚ անիմացիոն ֆիլմերը, որոնց պրեմիերան կկայանա դեկտեմբերին:

«Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա». Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռը աղբավայրի են վերածել. Ermenihaber

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրավական դաշտում մինչև վերջ պայքարելու ենք. Թուրքիայում հայերին սպանելու կոչեր արած անձի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն. Ermenihaber

Ըստ նրա՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ էր անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Հասարակությունում, այդ թվում ղեկավարությունում, սխալ դիրքորոշումներ կան գործարարի ու բիզնեսի նկատմամբ ու տնտեսական զարգացման համար առաջինն այդ դիրքորոշումներն է պետք փոխել. Վահրամ Միրաքյան

Տնտեսությունը գործարարներն են, բիզնեսն է, երբ ասում ենք զարգացնել տնտեսությունը, նշանակում է զարգացնել մասնավոր բիզնեսը, որ գործարարն ուժեղանա, մեծ կապիտալ վաստակի, մեծ կապիտալ ներդնի

«Հոգնել ենք, արդեն 5-րդ տարին է, վերջապես պրծնենք այս ամենից». սպանված կուրսանտի հայր

Երեք ամիս առաջ դատարանը դրանք ուղարկել է գենետիկ փորձաքննության, եւ պատկերացնո՞ւմ եք, ես եմ զանգել ու իմացել, որ վաղուց պատասխանը պատրաստ է, եւ դատարանը պետք է գնա վերցնի պատասխանը

Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մարդը 2008 թ.-ից մասնակցած չլինի ընտրություններին եւ մի աշխատանքից գնա մեկ այլ աշխատանքի՝ 6 անգամ ցածր աշխատավարձով. Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

«Հոր անցյալը որպես գործոն այնքանով կարող է դերակատարում ունենալ, որ ինքն իր որոշումների մեջ ազատ չէր լինի»

Մանվել Գրիգորյանն անկողնային ռեժիմում է. նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր։ Պաշտպանները դատարանին ներկայացրեցին բժշկական փաստաթուղթ։ Դատավորն ասաց, որ փաստաթղթում նշված է ախտորոշումը, որը բավականին ծավալուն է, նշանակված ռեժիմը անկողնային է։ Քանի որ ամբաստանյալի բացակայության

Թուրքիան խախտել և խախտում է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ դեպի ծով ելքի իրավունքի իրացումը. Մարուքյան

Թող հույս չունենան, որ, չվավերացնելով Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան, Թուրքիան կազատվի միջազգային այդ իրավունքի ազդեցությունից. Մարուքյան

Ալիեւը փորձեց ՌԴ-ին, որպես ԵԱՀԿ համանախագահող պետության, մեղադրել կողմնակալ լինելու մեջ

Ինչ վերաբերում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված «Գյանջայի թեմային», ապա այն հակազդման և զսպման տիրույթում է, քանի որ օրինաչափորեն ադրբեջանա-ղարաբաղյան «սողացող հակամարտության» փուլում ԱՀ-ն նախահարձակության պրակտիկա երբևէ չի արձանագրել:

«Դատական կարգով վիճարկել ենք, ու հույս ունեմ` դատարանը օբյեկտիվ կլինի». Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբին» ՊԵԿ-ը մոտ 1.4 միլիարդ դրամի չափով հարկային նոր պարտավորություններ է ներկայացրել. «Լուրեր»

Պանդեմիայով պայմանավորված, խաղատունը չի աշխատել, դիմել էին, որ հարկային պարտավորությունը տարաժամկետեք։ ՊԵԿ-ն էլ, երևի հաշվի առնելով Ծառուկյանի շուրջ էս ամբողջ կատարվողը, որոշել է, որ, չէ, պիտի վճարվի

«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման». Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Անդրադարձ կատարեցին նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի։

Ռուսական հեղինակավոր բուհի ղեկավարությունն առաջարկել է Վիկտոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը

Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է ուսանողներին վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարևոր հատկանիշների փոփոխությունները

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

Փաստացի բուժում է ստանում 6, մեկուսացված է 11 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Համայնքապատկան գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի մերձավոր ազգականներին. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ  այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, արձանագրվել է մահվան 8 դեպք

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով աղտոտվում են խմելու և ոռոգման ջրերը. Գեղամասարի բնակիչները փակել էին Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը

Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։

Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել ե՛ւ երկքաղաքացի, ե՛ւ պատգամավոր. «Ժողովուրդ»

Այստեղ հարց է առաջանում՝ միթե՞ Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չի եղել, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է տանում, տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ է ցույց տվել, թե իր հանձնարարությունն է անհրաժեշտ, որպեսզի Հայրապետյանի մանդատ ստանալու օրինականության հարցն ուսումնասիրվի:

Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես. Փաշինյան

Ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ

Քաղաքական գործիչները «պոետների» կարիք ունեն

Նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը վերջերս «Առավոտում» հանդես է եկել հոդվածով, որտեղ անդրադարձել է նոր Սահմանադրության հարցին, իսկ իրականում՝ ավելի ընդգրկուն խնդրի: Տվյալ դեպքում հեղինակի նախկին եւ ներկա պաշտոնները կարեւոր չեն. շատ ավելի էական է, որ նա, եթե մի փոքր ուշադիր կարդանք տեքստը, հետեւում է, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ինչպիսի դժվարագույն խնդիրների առաջ

Ամեն մեկն իր շրջապատն ունի

Վատ հիշողություն ունենալու պատճառով՝ ոչինչ չեմ կարող ասել Դոդոնի, Դոդիկի եւ հատկապես Նգուեն Ֆու Չոնգի մասին: Բայց ահա շնորհավորանքների գծով մյուս գործընկերների մասին կարելի է ասել մի բան՝ դրանք բոլորը շատ տարբեր, բայց ավտորիտար ռեժիմների առաջնորդներ են:

«Դուք այն մարդկանցից եք, ովքեր իր անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն». Արթուր Վանեցյանը՝ Սամվել Բաբայանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր:

Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով եւ 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել. Հրազդանի քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։ Փոքրիկ  «հսկային» մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն»։

Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում. Ռուստամ Բադասյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով. Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված

Բուհերը նույնպես կբացեն դռները

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

«Առուտուր բացառապես հայկական հողերի հաշվին». ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Գոբլի պլանի» արդիականության մասին

Օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում ամերիկացի փորձագետ, նախկինում ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ խորհրդատու Փոլ Գոբլը անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման «Գոբլի պլանին», որը ժամանակին Հայաստանում շատ քննարկվեց-քննադատվեց: Այս առիթով Aravot.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ: -ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Գոբլը որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպե՞ս է կազմել «Գոբլի պլան» անվանումը ստացած

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031