Օրվա լրահոսը
Վանաձորցի Անին սրճարանը վերածել է սահմանի համար անհրաժեշտ իրերի հավաքման կետի. «Երբ ապրանքն ուղարկում ես դիրք ու զինվորը մեկ այլ բան է ուզում, ակամայից շղթան շարունակվում է ու հասկանում ես, թե ինչքան է պետք թիկունքը»
Պատերազմի առաջին իսկ օրից, ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, իրարից տարբեր հազարավոր մարդիկ միավորվեցին հանուն մեկ գաղափարի՝ սահմանի օգնության: Պատերազմի լուրը ստանալու առաջին իսկ րոպեից օգնության գործին անցավ նաեւ Անին: Անիին Վանաձորում գործող Level Up սրճարանի տնօրենն է: Եղբոր՝ Արամ Սիրականյանի ու երկու եղբայրների՝ Հարութ եւ Հովհաննես Դանիելյանների հետ անցան սահմանում ծառայողների օգնելու
ՀՖՖ-ն սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖ
Պահանջել է 100 հազար դրամ, ապա՝ 1.000 ԱՄՆ դոլար, անհետ կորած զինծառայողին «որոնելու» նպատակով
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեկական անձինք. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով նոյեմբերի 1-ին Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավանեսյանը, իսկ Մարտակերտի
Համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը. Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Հայաստանի բարեկամներ
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատում Հայաստանի բարեկամների հայտարարությունը Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը: Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական
Գոհար տիկնոջ բարեգործությունները
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից: Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում իրեն բարեգործության:
«Իրանը ոչ թե ուզում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, այլ զուգահեռ օժանդակ ձեւաչափ ստեղծել». իրանագետ
Քանի որ չեն կարող առհասարակ բացառել Թուրքիայի ներկայությունը, որդեգրել են մասնակցային սկզբունքը
Ֆրանսիան կարգելի թուրքական «Մոխրագույն գայլերի» գործունեությունը
Ֆրանսիան կարգելի իր տարածքում թուրքական «Մոխրագույն գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբի գործունեությունը, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը, փոխանցում է AFP-ն։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Լիոնում պղծվել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Որոշումը չորեքշաբթի կներկայացվի Ֆրանսիայի կառավարության հաստատմանը։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են
Համաձայն կանոնակարգի, Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր են հանձնել։ Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, Ալիկ Առաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի
Ադրբեջանական կողմը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը. կա մեկ քաղաքացիական զոհ և երկու վիրավոր
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Սյունիքում կորոնավիրուսից մինչեւ օրս 8 մահ է գրանցվել
Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը, նոյեմբերի 2-ի դրությամբ Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդություն ունի 754 մարդ։ Նրանցից 26 հոգի բուժում է ստանում Սիսիանի բժշկական կենտրոնում, 35 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում, 693 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։ Մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։ Ի դեպ, ըստ մարզում տարածված
Վարձկաններին հրահանգել են՝ սպանել հայկական գյուղում գտնվող բոլոր բնակիչներին, քաղաքացիական և զինվորական անձանց, իրականացնել հրկիզումներ, պայթեցումներ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՔԿ-ի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, 1975թ. ծնված Մուհհռաբ Մուհամմադ Ալ
Իսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին առաջարկում է խթանել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորումը
Իսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը՝ -Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ -Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին -Խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Արցախի անտառներում քիմիական զենքի՝ ֆոսֆորի օգտագործումը կարող է ամբողջ տարածաշրջանին վնասներ պատճառել՝ ինչպես ահաբեկիչները
Ադրբեջանը նույնպես վնասներ կկրի սպիտակ ֆոսֆորի կիրառությունից
Փորձեցինք օգտակար լինել Հայաստանին, Արցախին, հայ զինվորին. ավստրալահայ ընտանիքը պիցցա է վաճառել, գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Պատերազմի առաջին օրը շատ ցավալի էր մեզ համար, մենք շատ ազդված, տխուր էինք։ Ե՛վ սրտով, և՛ հոգով ձեզ հետ էինք միշտ:
Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար. ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ նոր ապացույցներ է ներկայացրել
Ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ:
Ալեն Սիմոնյանն ու Յուրի Վորոբյովը շեշտել են տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր դերը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ
Կամավոր․ «Տղաների մոտ ընկճվածություն չկա, բոլորը պատրաստ են ամեն պահի իրենց հասանելիք խնդիրը կատարել»
«Սա այն պատերազմն է, որ պետք է բոլորս միասին լինենք, որ կարողանանք այս հարցին արդեն վերջնական լուծում տանք»
Միայն Անկարան չէ, որ արգելակում է խաղաղապահների զուտ ռուսական բաղադրությունը. Շահան Գանտահարյան
Խաղաղապահների բաղադրության շուրջ միջազգային համաձայնությամբ է պայմանավորվում բովանդակային բանակցությունների վերսկսումը։
Իրանը նորից է հիշեցրել, որ իր սահմանին «կատակներ թույլ չի տա»
Նա նաև նշել է, որ Իրանն իր խաղաղարար քայլերով կարևոր դեր է խաղում հարևան Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության հարցում։
Քաղաքապետը կունենա եւս մեկ տեղակալ, որը կլինի աշխարհազորի հրամանատարը. օրինագիծը՝ ԱԺ-ում
Հաստիքը լինելու է մշտական, քանի որ աշխարհազորը որոշակի նախապատրաստական աշխատանք է ենթադրում
Մեքենայի բեռնախցիկում Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել
Այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։
Փանիկի նահատակված 23-ամյա հերոսը մեծ հաջողություններ ուներ բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում
Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակման ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Փանիկ համայնքի 23-ամյա բնակիչ Գարիկ Արևիկյանը։ Նա ժամկետային զինծառայող էր, մեծ հաջողություններ ուներ բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում։ Այս մասին մեզ տեղեկացրեց Փանիկ համայնքի բնակիչ Գևորգ Ջնդոյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Գարիկը տան միակ տղան էր, ունի մի քույր, մայրը ուսուցչուհի է․ դասավանդում է
Բոմմելը կոչ է արել Եվրոպային` բարձրաձայնել հայերի դեմ կատարվող վայրագությունների փաստը. հոլանդացի քաղաքական գործիչը Հայաստանում է
Հարրի վան Բոմմելն այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական Սրտանոթային Կենտրոն։
«Մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը». Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգների արդյունքում հավաքվել է 30 միլիոն դրամ, այն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Տղաներն իրենց կյանքն են դրել‚ և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի»
Ոչնչացրել է թշնամու 2 տանկ և 1 ՀՄՄ. Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած Վահե Մինասյանը կազդուրվել է և պատրաստ է միանալու իր զինակիցներին
Մի քանի կիլոմետր անցնելով, կարողացել է վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր, որից հետո իր զինակից ընկերների հետ նոր գրոհ են ձեռնարկել: Հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է:
Զոհվել է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը
Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։
Զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը
Նա ղեկավարում էր անձնակազմի հետ աշխատանքը։
Հայաստան ժամանած լիբանանահայերին Հաջիևը իբրև վարձկաններ է ներկայացնում. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եղել կեղծ պնդումներով՝ այս անգամ խեղաթյուրելով Reuters-ի հոդվածի բովանդակությունը։
Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները
Վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար կպարգևատրվեն մեդալներով


















































