Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան խախտել և խախտում է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ դեպի ծով ելքի իրավունքի իրացումը. Մարուքյան

Օգոստոս 18,2020 12:24

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Հունաստանին և Կիպրոսին սատարող ՀՀ ԱԳՆ հայտարարությանը և, ըստ էության, նշել, որ Հայաստանը պատկերացում չունի աշխարհագրությունից և դրանում իր տեղի մասին։ Ավելին, ըստ նրա, մենք իրավունք չունենք մեր դիրքորոշումը հայտնել մեզանից հեռու գտնվող Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինությունների վերաբերյալ։

✅ Պետք է հիասթափեցնենք պարոն խոսնակին, որովհետև Հայաստանը պետք է դատապարտի իր դաշնակիցների իրավունքների կոպիտ խախտումներն ոչ միայն ցամաքում և ոչ միայն իրեն մոտ գտնվող տարածքներում, այլ նաև օդում և ջրում, անգամ իրենից հեռու տարածքներում, որովհետև Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, պատասխանատու գործընկեր և դաշնակից, իսկ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները չեն կարող անտարբերության թողնվել մեր կողմից։

✅ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կարելի է խորհուրդ տալ ավելի լավ ուսումնասիրել միջազգային ծովային իրավունքը, որովհետև, դա անելով, նրա պաշտոնատար անձինք միգուցե կպարզեն, որ Թուրքիան ԽԱԽՏԵԼ ԵՎ ԽԱԽՏՈՒՄ Է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի իրավունքները, այլ նաև Հայաստանի, երբ արդեն 27 տարի խոչընդոտում է Հայաստանի՝ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ։

✅ Եվ թող հույս չունենան, որ, չվավերացնելով Ծովային իրավունքի ՄԱԿ- կոնվենցիան (1982), Թուրքիան կազատվի միջազգային այդ իրավունքի ազդեցությունից։
Սովորութային միջազգային իրավունքը և Բարսելոնայի ստատուտը (1921) վկա»։

✅ Իսկ պարոն խոսնակին աշխարհագրությունից կարելի է հիշեցում անել. Արցախը Թուրքիայից շատ հեռու է։
Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա առաջինն իրենք պետք է լուռ ու մունջ նստեն, երբ արցախցիներն իրենց ինքնորոշման իրավունքն են իրացնում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31