Օրվա լրահոսը

Աշխարհը պետք է սթափվի, Թուրքիան եւ պանթյուրքիզմը վտանգ են սպառնում քաղաքակրթությանն ու մարդկությանը…

Ղուրանում թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ Հակաթուրքական մտքերով է ողողված նաեւ վաղ շրջանի իսլամական գրականությունը: Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս Ալբեր Սորելը 20-րդ դարի սկզբին ասել է, որ. «Պատմության մեջ չբացահայտված երկու անհայտ կա. դրանցից մեկը երկրի բեւեռների հայտնաբերումն է, իսկ մյուը՝ թուրքերը…»: Թուրքերի հոգեբանության հիմքում ի սկզբազնե ընկած

Ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. ՔԿ

Որոշում է կայացվել Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված հերթական ԱԹՍ-ն

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված հերթական ԱԹՍ-ն:

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին: Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն  այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաև նոր պրոդուկտներ մշակելիս: Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով` 30 մեծամասնական շրջաններից 16-ում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ. aliq.ge

14 մեծամասնական շրջաններում, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները:

Արցախի Հանրապետության նախագահը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին: Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ

Հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա. խոցվել է թշնամական 1 տանկ, մնացածները հետ են քաշվել. Արծրուն Հովհաննիսյան 

Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին

«Որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի ու վայրագությունների արձագանք՝ ճանաչել Արցախի անկախությունը». նամակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն՝ որպես ահաբեկչության դեմ պայքարող աշխարհի առաջատար երկրներից մեկը, գործնական քայլեր կձեռնարկի ահաբեկչական խմբավորումների հոսքը դեպի մեր տարածաշրջան դադարեցնելու ուղղությամբ։

Երից մանկանց վանք. Արցախի գանձերը

Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է: Կառուցվել է 1691 թվականին, գտնվում է Մարտակերտի շրջանում՝ պատմական Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա, Թրղի գետակի ձախ ափին: Եկեղեցու մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խստորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը: Երից մանկանց վանքը եղել է Աղվանից հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Պահպանված արձանագրությունների համաձայն՝ վանքի եկեղեցին կառուցվել է Մելիք-Իսրայելյանների կողմից:

Ռուս-թուրքական «երկար» խաղը կամ ռազմաճակատում՝ առանց փոփոխությունների

Հարավային Կովկասում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ռազմավարական նպատակը Թուրքիայի մուտքն ու ամրացումն է Հարավային Կովկասում` հետագա պանթուրքիստական ծրագրի (բնականաբար` Ռուսաստանի հաշվին) հավանական իրագործմամբ, մարտավարական խնդիրը` Ադրբեջանի վրա ունեցած վերջնական գերիշխանությունը: Հետևապես հակամարտությունը մեծ հաշվով ռուս-թուրքական է, և դրա հիմնական հարցը այն է, թե` ով կտիրանա Ադրբեջանին վերջնականապես:

«Ադրբեջանի ֆեյքնյուզում՝ «վարձկան», իսկ Հայաստանում՝ Նոր կտակարանը ձեռքներին սփյուռքահայ կամավորները» (տեսանյութ)

Արցախի տեղեկատվական շտաբում հայրենադարձ կամավորների մասին պատմող տեսանյութ է հրապարակվել․ «Ադրբեջանի ֆեյքնյուզում՝ «վարձկան», իսկ Հայաստանում՝ Նոր կտակարանը ձեռքներին սփյուռքահայ կամավորները»։

Վրաստանի նոր խորհրդարանի պատգամավորների թվում են նաև հայեր. Jnews.ge

Ձայների 1 տոկոս շեմը, որն անհրաժեշտ էր խորհրդարանում հայտնվելու համար, հաղթահարել է ինը կուսակցություն։

Վանդալիզմ Ֆրանսիայում․ հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված է «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Փափազյանը նշեց, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն

ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ

Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել

Մի Նավալնիի համար պատժամիջոցներ կիրառեցին, իսկ Արցախը ֆոսֆորային զենքով այրում են՝ ձկան պես լուռ են. Խուրշուդյանը բացատրում է Եվրոպայի լռության պատճառներն ու մեր սխալները

«Օրինակ, Ալիեւը եւ մյուս հիմնական քարոզիչները բառացիորեն նույն կետերին, ոնց որ պատճենած, խփեն անընդհատ, նույնիսկ թութակի պես նույն բաներն այնքան են կրկնել, որ իրենք էլ են արդեն պարբերաբար ներողություն խնդրում, որ կրկնվում են, բայց մեկ է, շարունակում են նույն բանն ասել, որովհետեւ դա է ազդեցություն թողնում, տպավորվում: Դա է մեխվում մարդկանց գիտակցության մեջ եւ ստեղծում հասարակական կարծիք»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ

Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ բնակչության մի

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ

«Այլ քարտեզների մի հետեւեք. մենք տալիս ենք վստահելի տեղեկություն». ՊՆ ներկայացուցիչ

Դրանց մեծ մասը կարող են ունենալ առարկայական անճշտություններ՝ տարբեր ուղղությունների վերաբերյալ:

«Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել». Արծրուն Հովհաննիսյան

Այս ուղղությամբ եւս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում:

Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասընթացները լրացնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում

Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքովարցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր:   Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից

ՊՆ ներկայացուցիչը հաստատում է, որ անցնող գիշերը հակառակորդը կրկին սպիտակ ֆոսֆոր է կիրառել

Սպիտակ ֆոսֆորի կիրառման հետեւանքով առկա բնապահպանական վնասներն այս պահին ուսումնասիրվում են

103-ամյա Քնարիկ Մարկոսյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

«Լիբանանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «103 տարեկան Քնարիկ Մարկոսեան (Պըրպենք, Ամերիկա) $1 միլիոն նուիրած է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։

«Հույսը մնացել են վարձկանները». Արծրուն Հովհաննիսյանն անակնկալներ է խոստանում Թուրքիային եւ Ադրբեջանին

Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաեւ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։ Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց

Կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը

«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Դժվար է բառեր գտնել` նկարագրելու այն վիշտը , որ զգում են նրա համաքաղաքացիները: Իր կառավարման տարիներին Միքայել Ղարաքեշիշյանը փորձել է լինել յուրաքանչյուր ստեփանավանցու կողքին, իսկ քաղաքի նկատմամբ սերը, սիրելի բնակավայրն օր օրի ավելի լավը դարձնելու մղումն անսահման

«Ես հայտնում եմ իմ մտերմությունը բոլոր տառապյալներին»․ Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է արցախյան պատերազմին

Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղոթքն ասելուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձյալ անդրադարձավ արցախյան պատերազմին: Նա ասաց հետևյալը. «Չմոռանա՛նք այն, ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են հաջորդում զինված բախումները՝ դյուրաբեկ հրադադարներով, զոհերի թվի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթավայրերի կործանմամբ և քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի զանգվածային ներգրավմամբ: Սա

Մերօրյա հերոսները․ Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմն արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի

Իսրայելը ժամանակակից զինատեսակներ է ուղարկում Բաքու, տեղի հայկական համայնքը՝ շարունակում բողոքի ակցիաները․ «Ազատություն»

Այսօր առավոտյան կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում: Հայտնի Filgh radar-24 ինտերնետային կայքում կար այս չվերթի մասին հաղորդագրություն, բայց նշված չէր, թե որտեղից է ժամանել ինքնաթիռն ու ուր է վերադառնալու: Մինչդեռ հրեա օգտատեր Ավի Սչարֆը հասցրել էր ֆիքսել օդանավի մուտքն Իսրայել ու գրել, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031