Օրվա լրահոսը
ՊՆ ներկայացուցիչը հաստատում է, որ անցնող գիշերը հակառակորդը կրկին սպիտակ ֆոսֆոր է կիրառել
Սպիտակ ֆոսֆորի կիրառման հետեւանքով առկա բնապահպանական վնասներն այս պահին ուսումնասիրվում են
103-ամյա Քնարիկ Մարկոսյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին
«Լիբանանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «103 տարեկան Քնարիկ Մարկոսեան (Պըրպենք, Ամերիկա) $1 միլիոն նուիրած է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։
«Հույսը մնացել են վարձկանները». Արծրուն Հովհաննիսյանն անակնկալներ է խոստանում Թուրքիային եւ Ադրբեջանին
Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաեւ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը
Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։ Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց
Կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը
«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը հայտնում է․ Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Դժվար է բառեր գտնել` նկարագրելու այն վիշտը , որ զգում են նրա համաքաղաքացիները: Իր կառավարման տարիներին Միքայել Ղարաքեշիշյանը փորձել է լինել յուրաքանչյուր ստեփանավանցու կողքին, իսկ քաղաքի նկատմամբ սերը, սիրելի բնակավայրն օր օրի ավելի լավը դարձնելու մղումն անսահման
«Ես հայտնում եմ իմ մտերմությունը բոլոր տառապյալներին»․ Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է արցախյան պատերազմին
Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղոթքն ասելուց առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձյալ անդրադարձավ արցախյան պատերազմին: Նա ասաց հետևյալը. «Չմոռանա՛նք այն, ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են հաջորդում զինված բախումները՝ դյուրաբեկ հրադադարներով, զոհերի թվի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթավայրերի կործանմամբ և քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի զանգվածային ներգրավմամբ: Սա
Մերօրյա հերոսները․ Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմն արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին
Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի
Իսրայելը ժամանակակից զինատեսակներ է ուղարկում Բաքու, տեղի հայկական համայնքը՝ շարունակում բողոքի ակցիաները․ «Ազատություն»
Այսօր առավոտյան կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում: Հայտնի Filgh radar-24 ինտերնետային կայքում կար այս չվերթի մասին հաղորդագրություն, բայց նշված չէր, թե որտեղից է ժամանել ինքնաթիռն ու ուր է վերադառնալու: Մինչդեռ հրեա օգտատեր Ավի Սչարֆը հասցրել էր ֆիքսել օդանավի մուտքն Իսրայել ու գրել, որ
Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է․ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, որը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։ Հավերժ փառք, Գագիկ։
Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Իր մեծությամբ Թուրքիայի 3-րդ խոշոր քաղաքը հանդիսացող Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի, իսկ վիրավորների թիվը՝ 930֊ի: Փլուզված 7 բազմաբնակարան շենքերում դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները: Հոկտեմբերի 30-ի առավոտյան Իզմիրում գրանցված ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6․6 բալ ուժգնություն: Իսկ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) տվյալների համաձայն՝ Իզմիրի երկրաշարժը եղել է
Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց Պորտուգալիայում
Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը Պիրենեյան թերակղզում մրցաշարերի հաջող մասնակցության հարուստ փորձ ունի, Ֆիգեյրա-դա-Ֆոշում անցկացված միջազգային մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նինո Բացիլաշվիլիի հետ միասին 9,0 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ հաղթող ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էրդողանը հաստատել է. «Ինչպես Սիրիայում և Լիբիայում, Թուրքիան նաև Լեռնային Ղարաբաղում է»
Սամսուն քաղաքում տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտնել է, որ Ադրբեջանի կողքին է։ «Սիրիայում մենք ենք, Լիբիայում մենք ենք, Ադրբեջանում՝ մեր եղբայրների կողքին, մենք ենք», – ասել է Էրդողանը։ Այսպիսով, Թուրքիայի նախագահը հաստատել է այն անհերքելի փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիան անմիջական մասնակցություն ունի։
Հայկական կողմը, հակառակորդին ոչնչացնելուց հետո, առգրավվել է ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է հայկական կողմը, հակառակորդին ոչնչացնելուց հետո, առգրավվել է ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան:
Զինվորի մայրը
«Աստված պահապան հայ զինվորին». զինվորի մայրը ոտաբոբիկ եկել էր եկեղեցի` օրհնելու իր պատրաստած գաթան: Լուսանկարիչ` Արեգ ԲԱԼԱՅԱՆ
Կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ: ՀՀ
Արցախցի բանաստեղծը՝ կատալոնական Alga հանդեսում
Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության համար այս դաժան ժամանակահատվածում ցանկացած դրական ազդակ ուժ ու կորով է հաղորդում մեզ։ Կատալոնիայի ժողովուրդն ու քաղաքական էլիտան շարունակում են սատարել Արցախի արդար պատերազմին։ Նրա քաղաքներն ու բնակավայրերը սկսում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պակաս կարևոր չէ նաև մշակութային ճակատի հաղթանակը։ Այսօր իսպանական ու կատալոնական ամենահայտնի գրական Alga հանդեսը իր ընթերցողներին է
Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են,
Վարդան Դեւրիկյան. «Հրետանին ու անօդաչու սարքերը ջնջեցին տարածությունը, թիկունքը դարձավ հարաբերական»
Բայց վստահ եմ, որ զինադադարից հետո կլինի իսկական թիկունք, եւ երբ որեւէ մեկը ոտնձգություն կփորձի իրականացնել, կիմանա, որ իր առաջ մի հզոր ժողովուրդ է կանգնած:
Հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու․ Վիտալի Բալասանյանի ուղերձը
ԱՀ հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, 1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար շրջադարձային տարի դարձավ: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպած ահասարսուռ ջարդերի հետևանքով Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների և փետրվարի 22-ին հետևեց Ադրբեջանի կողմից հարձակում Ասկերան քաղաքի և հարակից գյուղերի վրա, որի ժամանակ ողջ հայությունը ոտքի կանգնեց
«Եթե հաղթելու ենք, ինչո՞ւ ենք ցավոտ փոխզիջումների գնում». Արամ Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանի նամակի մասին
ՊՊԿ-ի ստեղծումը եւ ուժերի մեկտեղումը մեր զրուցակիցը անհրաժեշտ է համարում
Ստամբուլի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել
Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում հրդեհ է բռնկվել, նաև պայթյուններ են որոտացել։ Հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայությունն ու մարել է կրակը: Համացանցում հրդեհն ու պայթյունն արձանագրող տարբեր տեսագրություններ են պտտվում, որոնցից պարզ է դառնում հրդեհի ծավալը, սակայն տուժածների մասին տվյալներ դեռևս հայտնի չեն։ https://www.youtube.com/watch?v=NF9kcUr_ws8
Պետք է հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային՝ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները․ Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական
Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը: Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան: Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար աննձնակազմը չի տուժել:
ԵՄ երկրներից խորհրդարանականներ ու լրագրողներ են ժամանել Հայաստան ու Արցախ՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար․ Ջոն Ինյառիտու
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, որն իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ ℹ️Una delegación de parlamentarios/as y periodistas
Գերմանաբնակ հայուհիների նոր գաղափարները՝ Հայաստանին և Արցախին օգնելու համար
Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ
Մեր օրերի հերոսները՝ կամավորները (ֆոտոշարք)
Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող կամավորները․ Aravot.am-ի ֆոտոշարքը։ Լուսանկարները՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆԻ
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունն ամենայն խստությամբ դատապարտում է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։ Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ
Հրթիռակոծվել է Շուշի քաղաքը․ մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը․ ԱՀ ԱԻՊԾ
Այսօր օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա»
«Մեր հայտարարությունը մնում է ուժի մեջ, որ նմանատիպ էջերից մենք լինենք զգուշավոր». ԱԱԾ գնդապետը՝ Վահե Պետրոսյան օգտատիրոջ էջի մասին
Վահե Պետրոսյանը հայտնել էր, որ զրուցել է ԱԱԾ աշխատակցի հետ, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ է իրենց տեղադրած հայտարարության մեջ բազմաթիվ օգտատերերից շեշտվել հենց իր անունը: Ի պատասխան ԱԱԾ-ի աշխատակիցը նշել է, որ իր հասցեին որևէ մեղադրանք կամ կասկած չկա:


















































