Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում. Ռուստամ Բադասյան

Օգոստոս 17,2020 23:33

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով.

Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող

բոլոր գործառույթների,

կազմվող փաստաթղթերի,

պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման,

պատժի կրման ռեժիմների փոփոխման,

տեսակցությունների և

ուսման վերաբերյալ։

Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:

Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է

կորպորատիվ ցանց,

քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն),

տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ,

կահավորվել է սերվերային սենյակը,

իսկ օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ կգործարկենք 2021 թվականից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31