Օրվա լրահոսը
Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես. Փաշինյան
Ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ
Քաղաքական գործիչները «պոետների» կարիք ունեն
Նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը վերջերս «Առավոտում» հանդես է եկել հոդվածով, որտեղ անդրադարձել է նոր Սահմանադրության հարցին, իսկ իրականում՝ ավելի ընդգրկուն խնդրի: Տվյալ դեպքում հեղինակի նախկին եւ ներկա պաշտոնները կարեւոր չեն. շատ ավելի էական է, որ նա, եթե մի փոքր ուշադիր կարդանք տեքստը, հետեւում է, թե ինչ է կատարվում աշխարհում, եւ ինչպիսի դժվարագույն խնդիրների առաջ
Ամեն մեկն իր շրջապատն ունի
Վատ հիշողություն ունենալու պատճառով՝ ոչինչ չեմ կարող ասել Դոդոնի, Դոդիկի եւ հատկապես Նգուեն Ֆու Չոնգի մասին: Բայց ահա շնորհավորանքների գծով մյուս գործընկերների մասին կարելի է ասել մի բան՝ դրանք բոլորը շատ տարբեր, բայց ավտորիտար ռեժիմների առաջնորդներ են:
«Դուք այն մարդկանցից եք, ովքեր իր անցած հերոսական ուղով թշնամուն պարտադրել են խաղաղություն». Արթուր Վանեցյանը՝ Սամվել Բաբայանին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր:
Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով եւ 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել. Հրազդանի քաղաքապետ
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրազդանում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. Այսօր Հրազդանի ծննդատանը 5 կգ 100 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա երեխա է ծնվել՝ համալրելով «հազվադեպ ծնունդների» շարքը։ Փոքրիկ «հսկային» մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն»։
Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում. Ռուստամ Բադասյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով. Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված
Բուհերը նույնպես կբացեն դռները
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
«Առուտուր բացառապես հայկական հողերի հաշվին». ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Գոբլի պլանի» արդիականության մասին
Օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ հարցազրույցում ամերիկացի փորձագետ, նախկինում ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ խորհրդատու Փոլ Գոբլը անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորման «Գոբլի պլանին», որը ժամանակին Հայաստանում շատ քննարկվեց-քննադատվեց: Այս առիթով Aravot.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ: -ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Գոբլը որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպե՞ս է կազմել «Գոբլի պլան» անվանումը ստացած
Covid 19-ից մահացած սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի բարեգործությունը կշարունակի նրա ընտանիքը
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Covid 19-ից մահացել էր Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը։ Նրա մահը մեծ ցավ է պատճառել հայրենակիցներին․ նա ամեն տարի երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար, տարբեր տեսակի վիրահատություններ կատարելով։ Սոցցանցերը հեղեղված են՝ մեծ բարերարին ուղղված ափսոսանքի խոսքերով,
Եռակողմ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք
Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են
Ալեքսանդր Սոսնովսկի․ Պուտինը ամենից քիչն է հետաքրքրված Լուկաշենկոյին ռազմական օգնություն ցույց տալով
«Լուկաշենկոն ինքն իրեն վնասել է, և հիմա պետք է եղունգները կրծի և հիշի այդ մի քանի օրը, երբ այդ տղաներին պահում էին ինչ-որ բանտում»
Մեկդարյա ընդմիջումից հետո Քարկոփի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն
Կորոնավիրուսի երկու զոհ՝ գյումրեցի մի ընտանիքից․ 30-ամյա երիտասարդից մի քանի օր առաջ մահացել էր մայրը
Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել էր 30-ամյա տղամարդ, որը, սակայն, ըստ առողջապահության նախարարության տվյալների, ուղեկցող որևէ հիվանդություն չի ունեցել։ Այս դեպքը մեծ ցավ ու մտահոգություն է առաջացրել շատերի մոտ, հատկապես երիտասարդին ճանաչողների, որոնք ֆեյսբուքյան էջերում կիսվել են նրա ընտանիքի լուսանկարներով՝ չհավատալով կատարվածին։ Երիտասարդը Գյումրիի բնակիչ է, նա երկու երեխաների հայր է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի
Մահկանացուն է կնքել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը խոր կսկիծով հայտնում է, որ իր մահկանացուն կնքեց քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը: Մեր սիրելի Ռաֆիկի կորուստը մեծ հարված է թե՛ կուսակցությանը, թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին ու նրան ճանաչողներին: Նա սիրելի ընկեր էր, սիրելի հայր, սիրելի ամուսին, սիրելի պապիկ: Ի խորոց սրտի ցավակցում ենք մեր ընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ և մեր
Գրիգոր Երիցյան. «Լուկաշենկոն Սերժ Սարգսյանը չէ, գնալ չի պատրաստվում»
Ռուսաստանի՝ Բելառուսում միջամտության հավանականությունն ու սցենարները
Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդի հատուցման կոչ են ուղղում Թուրքիային
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետությունների ընկերվար երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը նեկայացնում ենք ստորև. Միացյալ հայտարարություն նվիրված Սեւրի դաշնագրի 100- ամյակին Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի
Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտած անձի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցված է
Բռնությունը չի հաստատվել: Արարքը վերաորակվել է նույն հոդվածի առաջին մասով, ու քանի որ առաջին մասով վաղեմության ժամկետը լրացել է, գործի վարույթը կարճվել է
Անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ կանխվեց թմրանյութերի հերթական փոխանցումը ազատազրկված անձին
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա.Պ. 2020թ. օգոստոսի 17-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ. կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում «Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության
«Ու՞մ է պետք, որ «Գոբլի ծրագիրը» վերադառնա քաղաքական դիսկուրսի դաշտ». Վահրամ Աթանեսյան
Ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլի կարծիքով իր ծրագիրն այժմ էլ արդիական է «Հայաստանում ու՞մ է պետք, որ «Գոբլի ծրագիրը» վերադառնա քաղաքական դիսկուրսի դաշտ: Մանավանդ՝ տարածաշրջանի զարգացումներին Թուրքիայի միջամտության գրեթե առարկայանալու համատեքստում: Տեղյակ չլինելով ներհայաստանյան «խարդավանքներին»՝ կդժվարանամ որեւէ ուժի վերագրում անել, բայց ազդակն անհանգստացնող է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ
2020թ. առաջին վեց ամիսներին Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության 10 ուսումնասիրություն է իրականացվել
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 18 քրեական գործ:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը
Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը: Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը
«Մեղադրեցին, թե ինչու Գալոյանին զրկեցինք դոկտորի աստիճանից, իսկ Հայրապետյանին՝ ոչ». Գոգյանի պարզաբանումը
Մեկնաբանությունները, թե Դիանա Գալոյանի գիտական աստիճանը վերականգնվել է, որովհետեւ ԲՈԿ-ը խտրական է վերաբերյալ նրան, իրականությանը չեն համապատասխանում
Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման
25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ
«Մեր համար անսպասելի կերպով մեղադրողը միջնորդեց որպես ապացույց ճանաչել ՄԻՊ 2017թ.-ի զեկույցը». Անդրիաս Ղուկասյան
Այդ զեկույցն ասում է, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել, եւ զանգվածային անկարգությունների մասին խոսք չկա
Սթիվեն Սակուրը հարցազրույցի առաջարկ է արել Իլհամ Ալիևին
BBC-ի Hard Talk ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո գրառում է կատարել Twitter-ում և հարցազրույցի առաջարկ արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարցազրույցի արձագանքները շատ արտասովոր էին՝ թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից: Աշխարհը պետք է լսի երկու կողմերին էլ: Դե, ի՞նչ կասեք այդ մասին,- գրել է
«MehrNews» լրատվական գործակալությունը «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել
Իրանական «MehrNews» լրատվական գործակալությունը, որը պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը/ Islamic Development Organization of Iran (ido.ir) ), Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել օգոստոսի 12-ին։ «MehrNews» լրատվական գործակալությունը, մեջբերելով «Արքա» լրատվական գործակալությանը, գրում է․ «Հայաստանի վարչապետ
Արթուր Մեսչյանը պարգեւատրվել է 1 մլն 800 հազար դրամով
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգեւատրվել է 1 մլն 800 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ստորագրած կարգադրությունից։ Արթուր Մեսչյանին պարգեւատրելու կարգադրությունը ստորագրվել է օգոստոսի 14-ին։ Կարգադրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ հաշվի առնելով Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային
«Չեմ ուզում անդրադառնալ նման խոսակցությունների»․ Շիրակի մարզպետը մեկնեց արձակուրդ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօրվանից արձակուրդում է։ Aravot.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ իր արձակուրդը 10 աշխատանքային օր է․ այն կանցկացնի ընտանիքի հետ, կայցելեն Շիրակի մարզի տարբեր վայրեր, կլինեն նաև Սյունիքում ու Գեղարքունիքում։ «Արշավային, նաև վրանային մտքեր կան, մեր մարզից բացի, իհարկե, կլինենք նաև մեր մի քանի մարզերում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։ Մարզում պտտվող այն խոսակցություններին,
«Անտարեսի» տնօրենը՝ 21 միլիոնի մասին. «Անցյալ տարի դրա համար արդեն թքել-մրել են»
Երբ ամբողջ հանրությունը քեզ վրա է հարձակվում ու կառավարությունը որեւէ կերպ չի ասում, որ դա իմ որոշումն է, ես նեղվում եմ:


















































