Օրվա լրահոսը
Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն
Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն: ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարի որդին․ Վահրամ Պողոսյան
Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը՝ իր ընկերների հետ միասին: Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու
Հայրենիքի պաշտպանները (ֆոտոշարք)
Արցախի տեղեկատվական շտաբում նոր լուսանկաներ են հրապարակվել՝ Հայրենիքի պաշտպանները։ Լուսանկարները՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
Առողջապահության փոխնախարարը ԱԱԾ-ի հետ հանդիպումից հետո ասել է՝ զորահավաքի ենթակա անձի մոտ դրական թեստը կրկնակի ստուգվելու է
ԱԱԾ-ն ու առողջապահության նախարարությունը զորահավաքի ենթակա անձանց տրվող COVID-19-ի կեղծ թեստերը բացառելու համար համագործակցում են
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը Al Jazeera հեռուստաալիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. Al Jazeera – Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Al Jazeera – Պարոն վարչապետ, կխնդրեի
Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր․ Սուրեն Սարումյան
Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով։ Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։ Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող
«Ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են», «Դուք այսօր դավաճանում եք ինձ». Սարիկ Անդրեասյանի նամակը՝ Զելենսկուն ու Պուտինին
Հարյուրավոր տարիներ անց, երբ երկրագնդի երեսից վերանա վերջին քրիստոնյան, հուսով եմ՝ իշխանության կրողները կգիտակցեն, որ դրվածքը, ավանդույթներն ու սերը, որոնցով շնորհված էին մեր ժողովուրդները, առավել կարեւոր էին, քան փողն ու նավթը։ Կներեք, որ Ձեզ հավատում էինք։
Գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը․ Արցախում «քաֆիրների» դեմ կռվելու համար նրան խոստացել էին ամսական 2000 դոլար վարձավճար
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով․ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա: Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների»
Բացենք մեր դռներն ու սրտերը․ Շիրակի մարզպետի հայտարարությունը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ Արտերկրում բնակվող սիրելի շիրակցիներ, Դիմում ենք Ձեզ Շիրակի մարզում սեփականություն հանդիսացող Ձեր տների և բնակարանների ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ և արցախցի ընտանիքներին ժամանակավոր Ձեր հյուրընկալ ու ջերմ օջախները տրամադրելու խնդրանքով: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր կացարանի կարիք ունեն, և մեր մարզի քաղաքներում ու գյուղերում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը և 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի երեխաները՝ հանուն Արցախի
«Իմ երկու քեռիներն էլ են գտնվում ռազմաճակատում, և ես ամեն օր աղոթում են, որ նրանք շուտ վերադառնան և պատերազմն ավարտվի»
6997 զոհ․ ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները ներկայացնող ինֆոգրաֆիկա է հրապարակվել։
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի: Մանրամասները` առաջիկայում:
Քննչական կոմիտեն ձերբակալված Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Սույն թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից
Սյունիքում COVID-19 թեսթավորման նմուշների պակաս չկա
Հասկանում եմ, բոլորի մոտ լարված հոգեբանական իրավիճակ է, բայց եթե մերժում են թեստավորում անցկացնել, դա ամենեւին չի նշանակում, որ թեստի նմուշառումներ չունենք:
Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն. Զոհրաբ Մնացականյան
Ոչ մեկը, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի,
Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հակաբիոտիկների վաղ և անհիմն օգտագործումը Կովիդ-19-ի վիրուսային փուլում անօգուտ է և վնասակար․ թոքաբան
Թոքաբան Նունե Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը, զգուշացնում է․ Հարգելի բուժառուներ և գործընկերներ, այս օրերին շփում ունենալով Կովիդ-19-ով վարակակիրների հետ՝ հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել: Հակաբիոտիկների վաղ և անհիմն օգտագործումը վիրուսային փուլում անօգուտ է և վնասակար, քանի որ երբ միանում է բակտերիալ ֆլորան թոքային փուլում, վաղ նշանակած հակաբիոտիկները բերում են հետագա
Առանց Արցախի չկա Հայաստան
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ հայ կամավորները հիացնում են մեզ և ապշեցնում են համայն աշխարհին: Հիացնում են մեզ և առաջին հերթին՝ Հայաստանի ընտրյալ վարչապետին և Արցախի ընտրյալ նախագահին, ինչպես նաև մեր ողջ ժողովրդին, քանզի մեր ողջ ժողովուրդը լավագույնս գիտակցում է, որ սեպտեմբերի վերջին ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների հրահրած այս պատերազմը հայերիս համար միանշանակ հայրենական պատերազմ է և հայրենական այս
Թշնամական ուժերը Ավետարանոց-Սղնախ հատվածում առաջանալու փորձ են ձեռնարկել ավտոտեխնիկայի միջոցով․ պարզաբանում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է․ «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում». խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի:
Ապաստարաններում զինվորների համար քնապարկ, հագուստ են կարում (տեսանյութ)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Արցախում ապաստարաններ տեղափոխված կանայք ու ռազմաճակատ չմեկնած տղամարդիկ զինվորների համար քնապարկ, հագուստ են կարում»։
Երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք․ ԱՆ
Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Ունենք 510 առողջացած և 22 մահվան դեպք:
Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»: Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։ Երեկվա բրիֆինգից հետո նորից
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում
Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որն արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Արցախի Մարտունի քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական
Ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից․ 53 տարի առաջ՝ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը
53 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր լեռները» հուշարձանը: Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհրդանշում է արցախյան հողի և
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով առաջատարն իշխող կուսակցությունն է․ «Ալիք մեդիա»
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտյան ժամը 08:10-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս պահի դրությամբ՝ 3847 ընտրատեղամասից հաշվարկվել են 2252 ընտրատեղամասի տվյալները, հետևաբար արդեն հայտնի են 58,54 տոկոսի տվյալները: Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը. «Վրացական երազանք» — 505 298 ձայն (49.32%), «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ
Մինչև հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է 45 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141
«Մի աջակցեք ֆաշիստական ռեժիմին». Հայերը քայլերթ են իրականացնում ԱՄՆ կոնգրեսի մոտ
Մեր հայրենակիցները ամերիկացիներին կոչ են անում սենատորներից պահանջել աջակցել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների նախագծերին:


















































