Լրահոս
Օրվա լրահոսը

Covid 19-ից մահացած սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի բարեգործությունը կշարունակի նրա ընտանիքը

Օգոստոս 17,2020 22:44

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս  Covid 19-ից մահացել էր Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադը։

Նրա մահը մեծ ցավ է պատճառել հայրենակիցներին․  նա ամեն տարի երկու անգամ այցելում էր հայրենիք՝ բացառապես անվճար, տարբեր տեսակի վիրահատություններ կատարելով։

Սոցցանցերը հեղեղված են՝ մեծ բարերարին ուղղված ափսոսանքի խոսքերով, աղոթքներով։

Բժշկի ընտանիքին ցավակցող Մերի Հարությունյանը, բնութագրելով նրան, գրել էր․ «Մեծ է ցավը, քանի որ ՄԵԾ մարդ է հեռացել մեզանից։

Մի անգամ ասաց. « Ես սիրում եմ աշխատել անփորձ ու վախկոտ մարդկանց հետ՝ նրանց դարձնելով փորձառու և համարձակ»։ Եվ այդպես եղավ մայրիկիս պարագայում. Դոկտորի դերը մեծ է նրա մասնագիտական աճում…։

Մեզ՝ երիտասարդներիս, ասում էր. «Սունդուկեն դուրս մտածեք…»։ Սիրում ենք նրա այդ միտքը…։

Թող լուսավորվի մեր սիրելի դոկտորի հոգին երկնքում, իսկ ընտանիքին՝ մխիթարություն Սուրբ Հոգով»։
Բժշկի դուստրը՝ Փեթիա Հադդադը, որը մասնագիտությամբ նույնպես վիրաբույժ է, մեզ ասաց․ «Դոկտոր Ջանի Հադդադի հիմնած ծառայությունը շարունակվելու է նրա ընտանիքի և «ԱՔՄԱ»-ի անդամների միջոցով՝ մնալով հավատարիմ Աստծո, մեր կոչումին և Հայ ժողովրդի առաջ։  Ինչպես Աստվածաշնչում գրված է. «Այս բանում վստահ լինելով, թե Նա՝ Ով ձեր մեջ սկսեց բարի գործը, այն կհասցնի իր ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը։»

Փիլիպպեցիս 1:6

Հարգանքներով՝ Հադդադ ընտանիք»

Լուսանկարը՝ Փեթիա Հադդադի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31