Օրվա լրահոսը

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները․ երկրում ընտրում են տասներորդ գումարման նստաշրջանի խորհրդարանը։ Վրաստանի խորհրդարանի 150 մանդատի և կառավարություն ձևավորելու իրավունքի համար պայքարում են 48 կուսակցություն և 2 բլոկ։ Հիմնական մրցակիցներն են իշխող «Վրացական երազանքը», որը պայքարում է 3-րդ անգամ հաղթելու համար, և 2012 թ․ իշխանությունը կորցրած «Միասնական ազգային շարժումը»։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին։ Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին օգնության խորհրդակցություններ սկսելու կապակցությամբ դիմումի կապակցությամբ հաստատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է Հայաստանի Հանրապետության նկատմամաբ դաշնակցային պարտականություններին, այդ թվում նրանց, որոնք բխում են 1997թ․ օգոստոսի

Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց ֆոսֆորային զինատեսակների կիրառումը բնապահպանական աղետի իրական վտանգներ է ստեղծում․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր

«Թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ». «Մարտի մեկի գործով» արդարացում

Նախորդ օրը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հրապարակեց որոշումը եւ բեկանեց նրա նկատմամբ 2008թ. հուլիսի 16-ի առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի 11.09.2020թ.-ի որոշումը եւ Ասլան Ավետիսյանին ճանաչելով անմեղ, արդարացրեց: Ասլան Ավետիսյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով` զանգվածային անկարգությունների, որը հայտնի է

«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ»․ ԱԳՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Թվիթերի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Արցախի քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների, մայրաքաղաք Ստեփանակերտի հիվանդանոցների և առողջապահական այլ ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման հետևանքները: Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ»,-գրել է Աննա Նաղդալյանը։ https://twitter.com/naghdalyan/status/1322201335723401217?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1322201335723401217%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F793834.html

Երաժշտությամբ՝ Արցախի համար

Պատերազմի առաջին օրվանից մենք մեր թիկունքին զգացինք Սփյուռքի հզոր ուժը։ Այդ հզորությունից վախեցած թշնամին հիմա էլ ողջ աշխարհում է սկսել իր վայրագությունները հայերի նկատմամբ՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելով մուրճերով ու դանակներով։ Ի հակադրություն այդ էժանագին քայլերի, Սփյուռքի մեր արվեստագետները նաեւ մշակույթի լեզվով են պատասխանում։ Վերջերս Մոսկվայի НИКО պատկերասրահի ֆեյսբուքյան էջում ականատեսը եղանք «Երաժշտությունը՝ Արցախի համար»

«Նվիրում Արցախին»․ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի համազգային դրամահավաքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնը՝ նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին: Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր

Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն (տեսանյութ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայի ու բնակելի տան հրթիռակոծության վերաբերյալ։

Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում հետևյալ մեկնաբանությամբ լուսանկար է հրապարակել․ «Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երևում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»,- գրել

Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք, գրանցվել 41 մահվան դեպք․ ԱՆ

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։

Մի քանի դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով․ «Հրապարակ»

Մենք քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ մեծ թվով դատապարտյալներ ցանկություն էին հայտնել մեկնել առաջնագիծ՝ պատերազմի մեջ գտնվող իրենց հայրենիքին օգնելու, սակայն մերժում էին ստացել, նրանց արդարադատության նախարարությունից ասել էին, թե իրավասու չեն ազատ արձակելու նրանց։ Եվ ահա՝ նախօրեին դատախազությունից մեզ փոխանցել էին․ «12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումով: Չորս դատապարտյալ էլ

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ

Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ-19-ի արձագանքման ծրագիր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։ Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և

Արցախի խորհրդարանի պատգամավոր. Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը. «Հրապարակ»

Այսօր պաշտոնական Երեւանից հաճախ հակասական հայտարարություններ են հնչում: Մեկ՝ որ բանակցային դռները փակ են, մեկ էլ՝ ամեն օր կոնսուլտացիաներ ու հանդիպումներ են լինում՝ Մոսկվա, Վաշինգտոն, Ժնեւ: Ո՞ր ճանապարհն ավելի արագ կբերի խաղաղության՝ պատերազմի՞, թե՞ բանակցությունների: Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Դավիթ Գալստյանը կարծում է, որ 2 ուղիները պետք է համադրել: «Եթե բանակցություններ չկան, ապա

Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր

Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական

ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ

Աշխարհից բողոքելու փոխարեն՝ կռվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ բավականին հստակ ձեւով ներկայացրեց իր երկրի դիրքորոշումն ընթացիկ պատերազմի վերաբերյալ: Երկու անգամ էլ նա սկսեց հայերի դեմ բռնություններից, որոնք պատճառ դարձան, որ հայկական կողմը սկսեց զինվել եւ կռվել: Պարզ է, որ այդ մակարդակի ղեկավարները ոչ մի բան պատահաբար չեն ասում՝ դրանով, կարծում եմ, Պուտինը ակնարկում է, որ Արցախի հայաթափում

Ստեփանակերտի կենտրոնական շուկան` ադրբեջանական ուժերի թիրախում․ նյութական մեծ վնաս է կրել խաղաղ բնակչությանը

Երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:   Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և

Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով. «Ժամանակ»

Մեկ օրում՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայից Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։ «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, պատերազմական իրավիճակով պայմանավորված Թուրքիայում բավականին սրվել են հակահայկական տրամադրությունները,

Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը. «Ժողովուրդ»

Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։ Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք եւ մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական եւ ներկա ճշմարտությունը, այլ նաեւ կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք

Ազատամարտիկ․ «Մենք պիտի չհոգնենք էս կռվից, մինչեւ վերջ պիտի գնանք»․ «Հայկական ժամանակ»

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որ պատերազմի առաջին օրերից Արցախի հյուսիսային սահմաններին է, վստահեցնում է՝ Շուշին անառիկ է, իսկ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի կոչը զուտ մարտակոչ է, սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել հայրենիքի պաշտպանությանը: «Ես, իհարկե, այդ կողմում չեմ, բայց վստահ եմ, որ Շուշիում մենք ոչ մի խնդիր չունենք: Այնտեղ դիվերսիոն խմբեր են մոտեցել,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն լիովին բացառել այս գործոնն անհնարին է. «Ամերիկայի ձայն»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն լիովին բացառել այս գործոնն անհնարին է։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իր միանշանակ աջակացությունն է հայտնել Ադրբեջանին: Կազմակերպության վերջին հայտարարությունում ԼՂ հակամարտության վերաբերյալ կառույցն իր համերաշխություն է հայտնում Ադրբեջանին, Հայաստանին մեղադրում ագրեսիայի մեջ, կոչ անելով հասնել քաղաքական կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա և ցավակցություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար սահմանված պարտադիր շեմի վերանայման մի քանի տարբերակներ են քննարկվում. «Հայկական ժամանակ»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներն ու կառավարության մի շարք անդամներ քննարկումեր են սկսել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համար սահմանված պարտադիր 1000 դրամների շեմը վերանայելու հարցով։ Պարտադիր շեմի վերանայման մի քանի տարբերակներ են քննարկվում՝ ընդհուպ 1000 դրամը 2 կամ երեք հազար դարձնելու վերաբերյալ: Քննարկումներին մասնակցած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԺ-ի հետ

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝

Թուրքիան նպատակ ունի լիարժեքորեն ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին. «Հայաստանի Հանրապետություն»

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։ «Թուրքիան հայտ է ներկայացնում նաեւ մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Ռուսաստանին՝ փորձելով նախաձեռնել այնպիսի գործընթացներ, որոնք կարող են ուժային հավասարակշռության որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այդ կերպ Թուրքիան

Հրադադարի յուրաքանչյուր փորձի ժամանակ Թուրքիան փորձել է իրեն պարտադրել նախ որպես միջնորդ․ «Ազգ»

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի երեք համանախագահներ չկարողացան հասնել հրադադարի: Երրորդ փորձից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական բոլոր ուժերը դուրս չեն եկել Ղարաբաղից. Հայկական կողմի համար կապիտուլյացիայի վերջնագիր: Մինչդեռ Մինսկի խումբը փուչ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով երկու կողմերին: Ինքը՝ Ալիեւը, կորցրել է

Ամենօրյա ռեժիմով միջազգային հանրությանը բացատրում էինք, որ շատ շուտով այդ գործընթացները կտեղափոխվեն Եվրոպա. «Հայաստանի Հանրապետություն»

Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերի ու ադրբեջանցիների գիշերային երթը եւ դրան նախորդած հարձակումը մայրուղում խաղաղ ցույց անող հայերի վրա հաստատեցին այն կանխատեսումները, որոնք անում էին հայ եւ օտարերկրյա փորձագետներն արցախյան պատերազմի հենց առաջին օրերից: Ամենօրյա ռեժիմով միջազգային հանրությանը բացատրում էինք, որ Արցախում պատերազմ հրահրելով եւ դրան անմիջական մասնակցություն ցուցաբերելով Թուրքիան լուծում է բացառապես իր ծավալապաշտական խնդիրները

Թուրքիայից ներմուծվող ոչ մի ապրանք բացառիկ եւ անփոխարինելի չէ, ընդ որում՝ ո՛չ գնային, ո՛չ որակական առումով․ «Ազգ»

Ներմուծելով եւ գնելով թուրքական արտադրության ապրանքները, առաջին հերթին խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությունը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն: Բացի դրանից, վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողությունները այդ ապրանքների միջոցով: Եվ վերջապես, դժվարություններ ստեղծում այն ապրանքների արտադրության

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունը Ժնեւ, 30 հոկտեմբերի 2020թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հրապարակել են հետեւյալ հայտարարությունը․ Հոկտեմբերի 30-ին Ժնեւում համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031