Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:

Գագիկ Մկրտչյանի կին․ «Երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն»

2018 թվականի ապրիլի պայքարը ցույց տվեց, որ 2016 թվականի հուլիսի աննախադեպ բռնությամբ ուղղորդված իրադարձությունը ի սկզբանե սխալ է և դատապարտված է անհաջողության։ Ուստի՝ ավելորդ է անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել։ Այս մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։

Սերժ Սարգսյան. Ուզում եմ նայել ձեր աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այստեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ

Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու

Սահմանադրական դատարանն արդար կգործի այնքան, քանի դեռ նրա մասին չեն հիշել քաղաքական ուժերը

 Ի՞նչ է լինում, երբ իրավունքի փոխարեն խոսում է քաղաքականությունը Արդարեւ ճշմարտությամբ է ասված, որ մարդը ծրագրեց, իսկ Աստված բարձրաձայն ծիծաղեց: Ահա այսպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվում, երբ մասնագիտական հենքի վրա ուսումնասիրում եմ Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն առհասարակ եւ Սահմանադրական դատարանի փոփոխությունները մասնավորաբար: Առհասարակ, երբ դիտարկում ենք Սահմանադրական դատարանի պատմական զարգացումը, ապա

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Իսկ Փաշինյանին մերժող երաժիշտներին, մտավորականներին Արցախում թույլ տալո՞ւ եք ելույթներ ունենալ. Մարինե Սուքիասյան

Արցախից նույնպես պետք է հնչեն դատապարտող ձայներ. նաև այդպես են կայանում պետությունները։

Ջո Բայդենը պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու

Բայդենի մրցակիցը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, որը հանրապետականների թեկնածուն է

«Լուսավոր Հայաստանը» եւ ԲՀԿ-ն երեկ դիմել են ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ

Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններ ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։

Թշնամական նոր գործողություն. Ալիեւն անթաքույց հրավիրում է Թուրքիային գործելու ընդդեմ Հայաստանի

Թուրք-ադրբեջանական «եղբայրությունն» ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների՝ հուլիսյան ռազմական գործողություններից 1 ամիս անց Անցյալ շաբաթ թուրք-ադրբեջանական միասնությունը ի ցույց դրեց հերթական ուղերձը ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ռազմական ողջ ղեկավարությունը։ Պատվիրակության կազմում էին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաեւ թուրքական բանակի՝ ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային

Հայրենադարձութիւնը մեզի համար սկզբունքային հարց է. Ան լոզունգային յայտարարութիւններով եւ անհետեւանք խոստումներով չի կատարուիր. Բենիամին Պչաքճեան. Եռագոյն

Լիբանանին օժանդակելու Հայաստանի իշխանութիւններուն քայլը ողջունելի է, բայց ոչ բաւարար, որովհետեւ հարցը անմիջական մարդասիրական օժանդակութենէ անդին` կապ ունի համայնքի վերականգնումի հրամայականին հետ:

Յուրի Տեփանոսյանի կին․ «Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա ծուռ» կոչել»

Ո՞ր մի Սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա և սպանում դրա պահապաններին։ Սասունցի Դավիթը նույնիսկ թշնամուն քնից հանում, որ անմեղ արյուններ չթափեր, իսկ սրանք սպանել են արյունակիցներին, վիրավորել և սպանել, բժիշկ պատանդ առել, բանկոմատից փողեր գողացել։

Առանց ուժեղ ընդդիմության, իշխանությունը վտանգավոր է պետության և ժողովրդի համար. Արթուր Վանեցյան

Արցախում կայացավ Արթուր Վանեցյանի ու Վիտալի Բալասանյանի հանդիպումը

Գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում. պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում. «Ժողովուրդ»

Իսկ հետեւյալ նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

Առաջին անգամ Երևանում մեկնարկում է «Ուան Փլենիթ Գրուփ» համաշխարհային տեխնոլոգիաների և մեդիա ընկերությունը

«Ուան Փլենիթ» ընկերությունը Երևանում պաշտոնապես բացում է իր նոր վերանորոգված բարձր տեխնոլոգիաների գրասենյակը՝ «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում՝ նպատակ ունենալով 2020թ.-ին Հայաստանում կրկնապատկել ընկերության տեխնիկական աշխատուժը:  

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ընդունեցի ազատման դիմումի պահանջը. Արցախի հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն

Ինչևէ, ես միայն ուրախ եմ, որ պրոֆեսիոնալիզմ պարտադրելը, իրավական դաշտում գործելը, ֆինանսական անոմալիաներ քիչ թե շատ շտկելը, երբեմն տոտալ անգրագիտության դեմ պայքարելը, անճաշակություն վերացնելու ջանքերը որոշակի դժգոհությունների տեղիք են տվել, բայց ցավում եմ, որ երկրի բարձրագույն իշխանությունն առաջնահերթությունը տվեց «Հանուն Համատարած Համերաշխության» կազմակերպված միջակությանը։

Արձանագրենք իրականությունը

Ինձ թվում է, կա մի պարզ եւ անհերքելի ճշմարտություն. եթե ուզում ես առաջ գնալ, պետք է բաց աչքերով նայես իրականությանը: Եթե ես ցանկանում եմ վաղն ավելի լավ մարդ դառնամ, քան այսօր եմ, ապա անհրաժեշտ է, որ հասկանամ, թե ինչպիսին եմ հիմա, ինքս ինձ հետ անկեղծ լինեմ ու չհնարեմ ինձ համար ինչ-որ արդարացումներ: Նույնը՝ պետական մակարդակով.

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 11

Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը, 4-րդ մասը, 5-րդ մասը, 6-րդ մասը, 7-րդ մասը, 8-րդ մասը, 9-րդ մասը եւ 10-րդ մասը Այսպիսով 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական և գաղափարական դաշտում ստեղծված իրավիճակը բավականին լարված էր։ Ազգային բևեռը, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի գաղափարական վայրիվերումների, հայտնվել էր խիստ անբարենպաստ վիճակում։ Գաղափարական խարխափումներին գումարվել էին նաև իրականացված լիբերալ քաղաքական ուղեգծի անհաջողությունները, սրվել

Ծրագրավորող ինժեները Ամուլսարի մասին. «Ամուլսարը չպետք է գործարկվի եւ նոր հանք չպետք է բացվի»

«Ամուլսարի եւ Ջերմուկի պաշտպանության շարժմանը մասնակցում եմ շատ շուտվանից՝ դեռ 2013 թվականից, երբ ներկայիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան էր հրավիրել արքայազն Չարլզին: Ամուլսարը չի գործարկվելու: Իսկ Հայաստանում նոր հանք ընդհանրապես չպետք է բացվի: Մենք փոքր երկիր ենք եւ էլ տեղ չունենք, որպեսզի բնությունն էլի կեղտոտվի, մարդկանց առողջությանը վտանգ սպառնա: Հին հանքերի հարցը պետք է

ԱՀԿ. Երիտասարդ վարակակիրները կարող են նոր համավարակի պատճառ դառնալ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Երեքշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհանգստություն է հայտնել, որ կորոնավիրուսի նոր տարածումը կապված է երիտասարդ վարակակիրների հետ, որոնք 20, 30 կամ 40 տարեկան են Ըստ կազմակերպության, նրանցից շատերը տեղյակ չեն, որ վարակակիր են՝ այսպիսով վտանգ ներկայացնելով բնակչության խոցելի խմբերի համար, ներառյալ մեծահասակների ու խրոնիկ հիվանդների: ԱՀԿ պաշտոնյաները նախկինում ևս նշել էին, որ

Ինչու է Սորոսի հիմնադրամը դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին. armlur.am

armlur.am, Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մասնավորապես շեշտել էր թե «Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»: Այս հայտարարություններից հետո «Բաց հասարակության հիմնադրամները», որն ավելի շատ հայտնի է որպես Սորոսի գրասենյակ, դիմել է

Բելառուսում գտել են ԿԸՀ անդամի դին, որը հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը

Բելառուսում  հայտնաբերել են Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովի դին, որը եղել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով որոնողափրկարարական ստորաբաժանման հայտարարությունը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:  Տղամարդն անհետ կորել

Սիգարետը միշտ առանց կպցնելու պահում եմ, իմիտացիա եմ անում, որ ծխում եմ. Գառնիկ Իսագուլյան

Իսագուլյանը կբողոքարկի վարչական իրավախախտման համար կիրառված տույժը

Մենք ընտրություններին մասնակցելու իրավունք ունենք, բայց մեզ տեղեկանք չեն տալիս․ Ջուղայի 5-ի բնակիչներ

«Այսինքն՝ երբ որ քաղաքացին պետք է պետությանը, գնում է պատերազմ, եթե պետությունն է պետք քաղաքացուն, ասում է՝ ես ձեզ չեմ ճանաչում»

«Արցախում թե՛ իշխանությունը և թե ընդդիմությունն արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեն միակամ մոտեցում, ինչը, ցավոք, վերջին շրջանում նկատելի չէ Հայաստանի քաղաքական դաշտում. Արթուր Վանեցյան

Կայացավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը Օգոստոսի 17-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի (ԿԿ) ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանի և ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հանդիպումը։ Ներկա էին

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031