Օրվա լրահոսը

Չավուշօղլուն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս մերձավորարևելյան և միջերկրածովյան խնդիրների՝ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Նախարարները նշել  են, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած

«Այս կոնվենցիան կօգտագործվի Ադրբեջանի դեմ՝ ահաբեկիչ-մարտիկներին որպես վարձկաններ օգտագործելու առթիվ». փոխնախարար

Կոնվենցիայով պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չօգտագործել եւ չֆինանսավորել վարձկաններին

Վարչապետն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը: Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել

Արամ Սարգսյան․ «Պատերազմը որոշակի ժամանակ է տեւել, պետք է սովորել պատերազմի պայմաններում ապրել»

«Հանրապետություն» կուսակցության նախագահի կարծիքով՝ մենք Ղարաբաղը պահելու ռեսուրսներ ունենք, պարզապես պետք է ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ օգտագործել

Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներ  է ունեցել, որոնց ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կոչ է արել կատարել հրադադարի պահպանման պարտավորությունները։ Այս  մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը: «Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ

«Համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրված». պաշտպանության փոխնախարար

Խիստ պատիժ պետք է նախատեսվի, որպեսզի նման անձինք զերծ մնան արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց

Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես

Իրանը ղարաբաղյան կարգավորման ծրագիր է մշակել․ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆը ներկա է եղել խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական կարգավորման ծրագիր է մշակել, որը կներկայացվի այսօր-վաղը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությամբ կազմել  է ղարաբաղյան հակամարտության վերջնական  կարգավորման պլան,

Սամուել Սեւյանը ԱՄՆ օնլայն առաջնությունում ընթանում է 4-րդ հորիզոնականում

Միացյալ Նահանգներում մեկնարկել է արագ շախմատի ԱՄՆ տղամարդկանց օնլայն առաջնությունը: Խաղացված երեք տուրից հետո գրոսմայստեր Սամուել Սեւյանը կորցրել է մեկ միավոր եւ 12 մասնակիցների մեջ 2,0 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է. ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

«Տրտմության և ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը։ Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի այցը Հայ Զինվորի տուն

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրեցին վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրեցին առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը: Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվեց նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Բարեկամ

Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

«Կոչ ենք արել միավորել միջազգային հանրության ջանքերն՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով» Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային

«Այո, նրանք աստվածներ են»

Եթե չեք ընկալել, թե ինչ իմաստով է «աստվածներ» բառն օգտագործվել, պատճառը փնտրեք նույն տեղում՝ ձեր կրոնական կաղապարվածության մեջ

Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. Ermenihaber

Ոչնչացված վարձկանների թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը:

Վանաձորում սահմանի հիվանդանոցների համար բժշկական սարքավորումներ են պատրաստվում

Պատերազմական այս իրավիճակում տեխնոլոգիական կենտրոնը մի քանի այլ ծրագրեր եւս իրականացնում է, որոնք սակայն գաղտնի են պահում:

ԿԲ․ մարդիկ իրենց ավանդները բանկից հանում են, փոխանցում բարեգործական նպատակով

ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության 7.5% անկում

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին

«Ծնողները 12 տարի երեխա չէին ունենում, նա տան միակ տղան էր»․ Ազատանի նահատակված 19-ամյա Արտուշի մասին

Թշնամու ահաբեկչական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ, 2001 թվականին ծնված Արտուշ Կնյազյանը։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Արտուշը տան միակ տղան էր, ծնողները 12 տարի երեխա չէին ունենում։ Ունի մեկ քույր, հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում։ Որդու մահվան գույժը լսելով՝ հայրը Յակուտսկից ճանապարհ է ընկել: Նրան ամենայն հավանականությամբ

«Ադրբեջանի ԶՈւ անմարդկային վերաբերմունքը և հայատյացությունը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով». ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը հորդորել է անձամբ այցելել Արցախ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու, տեղում ադրբեջանական զինված ուժերի ավերվածություններն ու վայրագություններն արձանագրելու համար:

Ռիմա Դեմիրճյան․ Կարեն Դեմիրճյանը, որ լիներ, կաներ ամեն ինչ, որ այս իրավիճակը չստեղծվեր

«Նա պետք է լիներ, բայց հիմա ավելի պարզ է երևում՝ որտեղի՞ց է գալիս սպանությունը»

Իրանը մեծացրել է իր հյուսիսարևմտյան սահմաններին ՀՕՊ ստորաբաժանումների քանակը

Բանակի հրամանատարը նաև նշել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմաններին թաքֆիրի գաղափարները կրող ահաբեկիչներին (արմատական իսլամիստական գաղափարախոսություն, որը հայտնի է անհավատների գլխատումներով, խմբ․), ինչպես նաև ԻՊ-ի և սիոնիստական ուժերին։ Նա նշել է, որ Իրանի Զինված ուժերը կոշտ պատասխան են տալու իրենց պետության սահմաններին հայտնվող այս տարրերին։

Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25 մլն ԱՄՆ դոլար համահայկական համախմբման գործում

1մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5մլն ԱՄՆ դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը եւ արժանի հակահարված տալ. Ստեփան Դեմիրճյան

Ստեփան Դեմիրճյանը Հոկտեմբերի 27-ի բացահայտման գործին կանդրադառնա խաղաղություն հաստատվելուց հետո

Այդ վարքագիծը սերում է Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից. Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցն է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Երբ կդիմենք ՀԱՊԿ-ին. Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացում

Երբ լրագրողները ճշտեցին՝ մտավախություն կա՞, որ ՀԱՊԿ-ի այն անդամները, որոնք Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ են, չաջակցեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում: Իհարկե, եթե մի քանի պետություն է ներկայացված, բոլոր պետություններն իրենց շահերն ունեն, իհարկե: Ո՞վ է ասում, որ միանշանակ ընդունվելու է, կա՞ մեկը, որ կարող է նման բան ասի»:

«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում». թուրք պատգամավոր. Ermenihaber

«Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031