Օրվա լրահոսը

«Ադրբեջանի սպառնալիքներից չենք վախենում». Արծրուն Հովհաննիսյանն Ալիեւի՝ F16-երով սպառնալու մասին

Մենք շատ լավ ապացույցներ ունենք եւ տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F16-երը կոնկրետ կիրառվել

Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը

Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ «Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են

Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ, հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են», – հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ՀՀ ոստիկանություն

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել: Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում: Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են,

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր

Կարմիր խաչն այս պահին որևէ մարդասիրական գործողության մեջ ընդգրկված չէ․ Զառա Ամատունի. «Ա1+»

«Մենք այս պահին դեռևս որևէ մարդասիրական գործողության մեջ ընդգրկված չենք»,- այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք օրվա ընթացքում կարողացել են որոշակի աշխատանքներ իրականացնել  առաջնագծում դիակների դուրսբերման առումով կամ ռազմագերիների հետ շփումների առումով, քանի որ առավոտյան ժամը 8։00-ից հայտարարված է հրադադար։ Հավելենք,

«Կանայք ոչ թե պետք է պայքարից հետ պահեն իրենց տղամարդկանց, որդիներին, այլ ընդհակառակը՝ պիտի թասիբը եռա». Նիկոլ Փաշինյան

Մենք կաշխատենք, որպեսզի լինենք առավելագույնս ճկուն, եւ  կլինենք եւ հիմա կփորձենք հասկանալ՝ ԱՄՆ-ին՝ իր առաջարկը դրժելու համար ո՞ւմ է մեղադրում, ինչպե՞ս է արձագանքում, եւ ի՞նչ են պատրաստ անել՝ որպես արձագանք, եւ ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւս  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ  երկրները։ Այսօր այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց,

«Ասում են՝ դավաճաններ չփնտրենք։ Չփնտրենք․․․բայց այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց, որ Ադրբեջանի նպատակի Արցախի կապիտուլյացիան է, եւ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց որպեսզի փոխզիջումը եւ կառուցողական խոսակցություն լինի Ադրբեջանի հետ, մենք պետք է կանգնենք դիրքերում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր պատկերացմամբ՝ այս օրերին զինկոմիսարիատների դիմաց պետք է զինվորագրվողների 24-ժամյա հերթեր լինեն, որոնք

Վարչապետ․ «Բոլոր այն մարդիկ, որոնք որեւէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի»

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա շատ ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զինվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն

«Կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»։

Նիկոլ Փաշինյան․ «Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի»

«Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ պաշտպանության բանակն առավոտից շատ զսպված է եղել , բայց օրվա երկրորդ կեսին

ՊԲ նորօրյա հերոսները. խոցել են մեծ թվով տանկեր, հետևակի մարտական մեքենա, ԱԹՍ-ներ

Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների,

Վանաձորում անցկացվեց առաջին բուժօգնության եզակի դասընթաց

Պատերազմի լուրը ստանալուց հետո, անհատներ ու կազմակերպություններ, յուրաքանչյուրը փորձեց կյանքի կոչել ամենատարբեր նախաձեռնություններ, որոնցով կարելի կլիներ ինչ-որ կերպ օգուտ տալ սահմանում կանգնած զինվորին: «Սինեմարթ» ԵՀԿ-ն նույնպես նրանց շարքում էր: Նախագահ Վարդուհի Անանյանի նախաձեռնությամբ վանաձորցի երիտասարդների համար կազմակերպվեց «Առաջին բուժօգնությանը» նվիրված դասընթաց. «Գիտակցելով, որ շատ դեպքերում առաջին բուժօգնության պարագաներ չեն լինում ձեռքի տակ, որոշեցինք դիմել այն

Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր»:

«Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն». Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի

Ի՞նչ նկատի ուներ Դոնալդ Թրամփը, երբ խոսում էր Արցախի հարցը Կոսովոյի օրինակով լուծելու մասին

«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոում էի, մենք Օհայոում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի

Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Վախճանվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը

Խոր վշտով տեղեկացանք, որ վախճանվել է Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։ Կոնսերվատորիայի անձնակազմը իր ցավակցություններն է հայտնում մեծ արվեստագետի ընտանիքին և մտերիմներին, իր արվեստի սիրահարներին։ Հավերժ հիշատակ, սիրելի Մաեստրո… Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նիկոլայ Պատրուշևի հետ հեռախոսազրույցում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

«Առաջնագծի տղաներին կասեմ՝ լավ լինեն, հետ գան, մեր աղջիկներին հասնեն». Ա1+ (տեսանյութ)

«Գորիսեցիներն անվախ ժողովուրդ են, կռվող ժողովուրդ են»

«Ես օդի մեջ եմ ինձ մարդ զգում, վերևն ուրիշ է, ուրիշ գեղեցկություն»․ գյումրեցի նահատակված օդաչուի մասին

Մենք հերոսի տանը եղանք «Հոգեբանական աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին» հասարակական նախաձեռնության անդամներ՝ հոգեբան Կարինե Սահակյանի ու գնդերեց Տեր Հակոբ քահանայի հետ։ Տնեցիները չեն հավատում, որ նա զոհվել է, կինը պատմեց՝ դուստրը համոզված է, որ հայրը ողջ է, սպասում է նրան։

Արցախի կարգավիճակի արծարծումը Թուրքիայի դեմ միջազգային ճնշամիջոց կդառնա. Շահան Գանտահարյան

Այս հանգրվանին՝ անմիջական առումով  ո՛չ Կոսովոյի օրինակը կաշխատի, ո՛չ Ղրիմի  կարգավիճակին կհետեւի Արցախը, ո՛չ էլ Ֆրանսիայի խորհրդարանը կճանաչի Արցախի անկախությունը։

Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. Արմեն Սարգսյանի հոդվածը The National-ում

Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի ամեն ուղղությամբ

«Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի». անկախ հրետակոծման վտանգից՝ Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով

Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Համերաշխ ենք հայ ժողովրդի հետ և կանգնած փորձություններ ապրող հայ ժողովրդի կողքին. Սիրոս-Էրմուպոլիսի քաղաքային խորհրդի բանաձևը

Արդեն իսկ 22 տարի է, դեռ առաջին` Վերին Սիրոսի քաղաքապետարանի ժամանակաշրջանից, Սիրոսը հյուրընկալում է Լեռնային Ղարաբաղից ծնողազուրկ երեխաների

Արման Մարալչյանը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: 2020-10-26

Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլի հայկական կառույցներ. Ermenihaber

Նպատակը «բախումների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունք խախտումների ու Թուրքիայի հայ քաղաքացիների վիճակի ուսումնասիրությունն է»:

ՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: 2020-10-26

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031