Օրվա լրահոսը
Ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1600 նոր դեպք, արձանագրվել է մահվան 26 դեպք
Ունենք 652 առողջացած: Կատարվել է 3397 թեստավորում:
Հաագայում Ադրբեջանի դեսպանատան տարածքում հայերը ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող պաստառներ են փակցրել
Այսպես նրանք իրենց բողոքն են արտահայտել
«Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանական ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար». Տիգրան Աբրահամյան
Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. տեսանյութ
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. Պաշտպանության բանակը տեսանյութ է ներկայացրել
Հիմա մեր հերթն է՝ չվախենալու. Անժելա Էլիբեգովա
Էդպես մարդա նկուղի մի մուտքի մոտ, 3 տարեկան երեխան էլ արանքում թթվի դույլը գրկած իրենց տունը պաշտպանեցին։
Պատերազմում սպանվածներին Ադրբեջանում թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. Վարդան Ոսկանյան
Շիա մահմեդականությունը չի խրախուսում թաղումը մթնշաղին կամ մթանը կազմակերպելը և թույլատրում է դա, եթե կա ծայրահեղ անհրաժեշտություն
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում
Աշնանային արձակուրդը կերկարաձգվի. 12-րդ դասարանցիները ուսումնառությունը կշարունակեն հեռավար
Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։
Եթե աշխարհը խելքը գլուխը չհավաքի…
Այս տարվա գարնանից մեր բնականոն կյանքը խախտվեց սկզբից կորոնավիրուսով, իսկ այնուհետեւ՝ պատերազմով: Առաջին արհավիրքը ակնհայտորեն վերաբերում է ողջ աշխարհին: Երկրորդը, կարծես թե, միայն մեզ է պատահել եւ աշխարհի տեսանկյունից կրում է «լոկալ» բնույթ: Բայց դա խաբկանք է, որովհետեւ այս պատերազմը կարեւոր ցուցիչ է այն տագնապալի գործընթացների, որոնք տեղի են ունենում աշխարհում: Դա հասկանալու համար փորձենք
Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Արցախցի աղջնակը Երևանում ստեղծել է պատանիներից կազմված ARTSAKH BAND-ը.
Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով. Արայիկ Հարությունյան
Միքայել Արզումանյանը՝ ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
Պետք է գիտակցել՝ մեր իրավունքներն այնքան են պաշտպանված, որքան ամուր են կանգնած մեր հերոսներն առաջնագծում. Արտակ Բեգլարյան
Միջազգային հանրության վրա հույս դնելը պարզապես անընդունելի փախուստ է իրականությունից:
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ
Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից
Ստացվում է՝ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն անզոր են Ադրբեջանի կամ Թուրքիայի դիմաց. եթե գործիքը չի աշխատում, այն պետք է փոխել. «Ժամանակ»
Պետք է սկսել կենսունակ գործիքի փնտրտուքը՝ բանակի թիկունքում քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայի ջանքի արդյունավետության աստիճանը բարձրացնելու համար:
Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Տիգրան Մանսուրյան. Մենք պետք է մեկ բռունցք դառնանք
Տղանե՛ր, մենք ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին, որ բերելու է մեր խաղաղությունը
«Խաղաղ բնակչության դեմ հանցագործության, ցեղասպանական գործողություների հարցը մեր դիվանագետների համար առաջնային պետք է լինի». Հայկ Դեմոյան. «Իրատես»
Բոլորն էլ լավ գիտեն, թե ինչի մասին եմ բարձրաձայնել, ու այդ ամենը թե՛ նախկինում, թե՛ այժմ չափազանցությունների մեղադրանք է համարվել
Տեղեկատվական հոսքերի կանոնակարգումն առաջնային ազգային անվտանգության կարեւորություն է ստանում. «Հայաստանի Հանրապետություն»
Հասարակության համար լինելով տեղեկատվության հիմնական հարթակ՝ սոցիալական ցանցերը վերածվել են բախումների ոչ պակաս կարեւոր տեղեկատվական հսկայական հարթակների:
Ազնիվ Բաղդասարյանը կապվել է քրոջ հետ, ասել է, որ իրեն հնարավորություն են տվել զանգահարել, նշել է, որ իրեն լավ են վերաբերվում. Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»
Քանի որ Ազնիվ Բաղդասարյանի գործով մենք կանխատեսում չունենք՝ ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում համընկնո՞ղ թե՞ հակադրվող կարծիքներ կլինեն, դեռեւս չենք դիմել։
Արկադի Գրիգորյան. Տեւական խաղաղություն ապահովելու դեպքում էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի. «Հայաստանի Հանրապետություն»
Պետք է նախաձեռնողականություն ցուցաբերել, դաշինքներ կնքել: Որպեսզի արհեստածին թուրքական ու ադրբեջանական չարիք-պետությունները իրենց ամբիցիաները զսպեն: Ինչու ոչ՝ հնարավորության պարագայում հակաթուրքական ճակատը մեր շուրջ ձեւավորել…
Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից. Ermenihaber.am
Թուրքական քարոզչության կողմից «տեղական» ու «անորսալի» հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին քննարկումները հատկապես ակտիվացել են Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման ֆոնին: Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա: Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի
Սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր. ՄԻՊ-ը զգուշացնում է
Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։ Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը
«18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս…»
Հետախույզ Նոյ Թեւանյանը ՌԴ-ից հայրենիքում ծառայելու համար էր եկել Հայաստան
ՀՅԴ Լիբանանի երիտասարդներն այրեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի դրոշները
ՀՅԴ Լիբանանի երիտասարդաց միության անդամներն այսօր հերթական բողոքի ցույցն իրականացրին՝ ուղղված Արցախի հանդեպ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: Երիտասարդները վանկարկումներով պահանջում էին Արցախի անկախության ճանաչում: Նրանք այրեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի դրոշները: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ մի պահ հրմշտոց տեղի ունեցավ: Մանրամասն՝ տեսանյութերում: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արցախի ՄԻՊ-ը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝ Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք
Արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել ու վիրավորվել են «Երեմյան Փրոջեքթ»-ի աշխատակիցները
«Հոկտեմբերի 24-ին Մարտունու մեր պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ…»
«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան». Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: Փա ՛ռք Հայոց Բանակին»:
«Հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ մինչեւ վերջին մարտը պայքարելու իմաստ չկա». Արծրուն Հովհաննիսյան
Մեր հրամանատարները շարքային զինվորի կողքին մինչեւ վերջին գրոհը կանգնած են: Վստահեք հայ զինվորի բազկին


















































