Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մենք ընտրություններին մասնակցելու իրավունք ունենք, բայց մեզ տեղեկանք չեն տալիս․ Ջուղայի 5-ի բնակիչներ

Օգոստոս 18,2020 23:25

Լուսավոր Հայաստան կուսակցության Երևանի խորհրդի անդամները երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, Նոր Նորք վարչական շրջանում էին։ Նրանք շրջում էին բակերով և հետաքրքրվում էին բնակիչներից, թե ինչ խնդիրներ են իրենց հուզում։

Ջուղայի 5 հասցեի  4-րդ կարգի վթարային բնակիչները ասացին, որ շենքի բնակիչներին բնակարաններ են տվել, և ցանկանում էին քանդել շենքը։ Սակայն այլ մարդիկ ապօրինի եկել են, բնակվել շենքում և սեփականության իրավունք չունի, բայց գրանցման հասցեն սա է։ Նրանք դարձել են նաև էլեկտրաէներգիայի բաժանորդ, սակայն ջրի բաժանորդ կարողացել է դառնալ բնակիչներից միայն մեկը․ թաղապետարանը չի տալիս տեղեկանք, որ նրանք բնակվում են այդ հասցեում։

«Մեզ պետք է առաջին հերթին տրամադրել տեղեկանք։ Երկրորդը՝ ես կտամ բոլոր փաստաթղթերը՝ և՛ մարդու իրավունքներին, որ դիմել ենք, և՛ «Վեոլիա ջրի» տեղեկանքը, և՛ սեյսմիկից թուղթը եզրակացությունը, որ նշված է, որ սա 3-րդ կարգի է՝ վերանորոգման ենթակա»,- ասաց բնակիչներից Հասմիկ Ամյանը՝ հավելելով, որ 60 բնակարան կա շենքում, սակայն ոչ ոք իրենց տեղը չգիտի։

Նրանք նշեցին նաև, որ բնակարանները վճարումներ էլ չեն կատարում, սակայն ծառայությունները մատուցվում են, աղբահանություն կատարվում է, և ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչու չեն վճարում ծառայությունների համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները առաջարկեցին նրանց ստեղծել համատիրություն:

«Մենք ընտրություններին իրավունք ունենք մասնակցելու, իր որդին ապրիլյանի հերոս է, մենք երեխեք ենք ուղարկում բանակ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն՝ հաշվառված ենք, իսկ տեղեկանք չունենք»,- շարունակեց Հասմիկ Ամյանը։

ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսպես արձագանքեց․ «Այսինքն՝ երբ որ քաղաքացին պետք է պետությանը, գնում է պատերազմ, եթե պետությունն է պետք քաղաքացուն, ասում է՝ ես ձեզ չեմ ճանաչում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31