Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բելառուսում գտել են ԿԸՀ անդամի դին, որը հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունը

Օգոստոս 18,2020 23:35

Բելառուսում  հայտնաբերել են Վոլկովիսկ քաղաքի Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովի դին, որը եղել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով որոնողափրկարարական ստորաբաժանման հայտարարությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների արձանագրությունը:  Տղամարդն անհետ կորել էր օգոստոսի 15-ին: Նա զանգահարել էր կնոջը և  հայտնել, որ ազատվել է աշխատանքից և տուն է վերադառնում, սակայն այդպես էլ տուն չի հասել:

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր: Նրա հետ մի տղա էլ կար: Նրանք երկուսով չեն ստորագրել վերջնական արձանագրությունը: Որդուս խոսքով՝ նրանց փոխարեն ստորագրել են»,- ասել է մահացածի հայրը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսին 9-ին կայացած ընտրություններից հետո, որոնցում պաշտոնական տվյալներով հաղթել է գործող նախագահ ԱԼեքսանդր Լուկաշենկոն, զանգվածային բողոքի ցույցեր են և համազգային գործադուլ: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նոր նախագահական ընտրություններ է պահանջում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31