Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հիշատակին
Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ՝ առաջին վաշտը մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում ազատագրվել են հակառակորդի օկուպացիայի տակ գտնվող տասնյակ հայկական բնակավայրեր:
Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը կուրատոր է դարձել
Յուրահատուկ ցուցահանդեսին նա կներկայացնի բացառիկ ֆոտոհուշեր Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը, որպես համադրող, պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին՝ «Fashion-1990-ականների լուսանկարներ» խորագրով: Այս ցուցահանդեսը նա որակել է իր անձնական ճանապարհորդությունը՝ նորաձեւության աշխարհ: Այս մասին տեղեկացնում է The art newspaper Russia-ն: Լուսանկարիչների թվում, որոնց աշխատանքները կներկայացվեն դյուսելդորֆյան Կունստպալաստ թանգարանում, կլինեն նաեւ Յուրգեն Թելլերը, Կորին Դեյը, Կարլ Լագերֆելդը, Հերբ Ռիտցը
Դաստակերտի բնակչուհու որոնողական աշխատանքները վերսկսվել են
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։
«Հրայր Թովմասյանի սանիկի խնդրանքով դադարեցնում եմ նրա շահերի պաշտպանությունը». Տիգրան Աթանեսյան
… իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ. Քոչարյանին
1 միլիոն 436 հազար դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ԱՄՆ-ն լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին
Միացյալ Նահանգները կոչ է անում այլ դոնորներին ևս իրենց ներդրումն ունենալ COVID-19-ի դեմ տարվող համաշխարհային պայքարում։
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Հայաստանի շախմատիստները անցումային մրցամարտ կանցկացնեն հույների հետ
Հայաստանի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայի խմբային մրցաշարի «C» խմբում 12 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը եւ քառորդ եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճելու համար մրցամարտ է անցկացնելու «D» խմբում 2-րդ տեղն զբաղեցրած Հունաստանի ընտրանու հետ: Հաջողության հասնելու դեպքում մեր թիմի մրցակիցը հաջորդ փուլում կլինի Հնդկաստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար
Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019թ. ամռանը իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:
Կարեն Խաչանովը անցավ Ցինցինատիի մրցաշարի 2-րդ շրջան
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում իր առաջին մրցաշարում: Ցինցինատիի ATP Masters մրցաշարում, որը պահպանել է անվանումը, սակայն այս տարի տեղափոխվել է Նյու-Յորք, Խաչանովը առաջին շրջանում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է իսպանացի Պաբլո Կարրենոյի հետ: Այս զույգի հաղթողը երրորդ շրջանում
«Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա , որ անեն քեզ». Նոր Կտակարան
ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտությունը Ջորջ Սորոսի նկատմամբ։ Քննարկումները հիմնականում բևեռացված են`կախված կարծիք հայտնողի քաղաքական ուղղվածությունից և քարոզչական ազդեցությունից։ Որոշեցի ինքս էլ անդրադառնալ հարցին․ 1. Հիշենք, որ երկու տարի առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի «նրբորեն», բայց նույնպես նման արտահայտություն արեց․ «․․․Սորոսը ինչքան հաց ու պանիր պիտի
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սիսիանի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում ականներ են հայտնաբերվել
Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ միջոցառումները արդյունավետ են եղել. Փաշինյան
Նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում:
Ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որը միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը. «Ազգային օրակարգ»
Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը որպես անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։
«Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին ու նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում անցկացված Չեմպիոնների լիգայի 2019/2020 թթ. խաղարկության եզրափակչում 1:0 հաշվով հաղթեցին «Պարի Սեն Ժերմենին» ու պատմության մեջ 6-րդ անգամ թիմը նվաճեց ակումբային ամենահեղինակավոր գավաթը՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբը: Հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց Կինգսլի Կոմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեք տեսակի «պեստո» թանձրուկ (տեսանյութ)
Իտալական հայտնի թանձրուկներից մեկը՝ պեստոն, կարելի է ոչ միայն խանութից գնել, այլեւ պատրաստել տան պայմաններում, ընդ որում՝ տարբեր բաղադրիչներով: Այսօր կներկայացնեմ ինչպես դասական պեստոն՝ բազիլիկով եւ մայրու սոճու ընկույզով (кедровый орех), այլեւ՝ այլ համադրություններով: Շատ ավելի մատչելի տարբերակ է մաղադանոսով եւ ընկույզով տարբերակը: Եվ շատ յուրահատուկ համ ունի ռուկոլայով եւ պիստակով տարբերակը: Անհրաժեշտ մթերքները Դասական
Վրաստանում միկրոավտոբուսը վայր է ընկել ժայռից․ վթարի զոհ է դարձել 17 ուղևոր․ «Ալիք մեդիա»
Վրաստանի բարձրլեռնային Շաթիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական
Սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է․ Ադրբեջանի՝ դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260 Նշենք, որ ինչպես
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան, գլորվելով ձորակը, գլխիվայր շրջվել է․ կան զոհեր ու վիրավորներ
Օգոստոսի 23-ին, ժամը 17։50-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան զոհեր և տուժածներ։ Պարզվել է,
Ճերմակազգեստ պարոնը (պատմվածք)
Պատմվածք, որտեղ ոչինչ հորինված չէ: Խոտերը ծածկում էին փոքրիկ աղջնակին: նա սիրում էր խաղալ բարձր խոտերի մեջ ու մի տեսակ պաշտպանված էր զգում իրեն: Երբեմն աղջնակին թվում էր, թե ինքն աննկատ է նույնիսկ ամենատես արևի առաջ և որ ժամանակ առ ժամանակ կարող է մոլորեցնել անգամ արևին՝ թաքնվելով փոքր-ինչ գլուխները թեքած վեհատեսք խոտերում: Պապիկը տանն է…
Արդեն 10 օր է՝ սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում․ ՍԱՏՄ
Կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան: Վերահսկողական
Սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից․ «Երուսաղէմէն՝ Տաւուշ» ծրագրի ցուցադրումը «Ֆրեսկո»-ի շրջանակներում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը։ «Հայր Ղևոնդի հետ մենք «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, և ցանկանում էինք ընդգրկել
Հոկտեմբեր 1-ին կը լրանայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան հարիւրերորդ տարին
Գալ տարուան Հոկտեմբեր 1-ին կը լրանայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրութեան հարիւրերորդ տարին։ Մեր ժողովուրդին եւ յատկապէս անոր արտերկրի հատուածին համար խիստ նշանակալից այս դարադարձը, անտարակոյս, պիտի նշուի արժանավայել տօնակատարութեամբ, ո՛չ միայն Մայր Հայրենիքի մէջ տեղի ունենալիք շքեղագոյն հանդիսութեամբ, այլ նաեւ սփիւռքի ամբողջ տարածքին կայանալիք յոբելենական բազմաթիւ նախաձեռնութիւններով։ Դար մը ամբողջ, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, յարաճուն վճռականութեամբ,
Դավիթ Տոնոյանը ներկա է եղել Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը․ ՊՆ խոսնակ
Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ
Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան․ Արայիկ Հարությունյան
Մարտունի շրջկենտրոնում 500 նոր բնակարան կկառուցվի. հանրապետության նախագահը մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը: Երկրի ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը
Այսօր Անկախութեան հռչակագրի 30 ամեակն է
Նուիրւում է Հայաստանի Անկախութեան հռչակագրի 30 եւ այդ պայքարի հիմնադիր Հայկազ Խաչատրեանի 100 -ամեակներին Ուղիղ 30 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը: Ընթերցելով հռչակագրում ամրագրուած սկզբունքները մտածում ենք, որ վաղուց ժամանակն է մաքրել փոշին այդ կարեւոր փաստաթղթից եւ կեանքի կոչել դրանք: Անկախութեան հռչակագիրը ունի երկար մաքառումների պատմութիւն: Այն մի
Մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է կգա ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ
Հուսով եմ՝ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի։ Այս մասին bRightTalk ձևաչափի տասնմեկերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանը և վերջին ընդունելության միասնական քննությունների շուրջ
Բերդում` «Բերդ» պարով․ մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը
Օգոստոսի 22-ին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող
Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել․ Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որը պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով,


















































