Օրվա լրահոսը

ՊՆ խոսնակը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչներին ցուցադրող տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով վարձկան ահաբեկիչները… երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3340826889286781

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3780765108622498?__xts__[0]=68.ARBAnzl8G_fJwdbZSdViGhBjnka6GaqhhDsDDU2DvPgPLL7r6QIZAF1CaOGpKLEf55eUXW2hIC30WhunCxoVpVVinmw7VbWXK-4EMbjMbz02KmtdQcRgZZMeVwwxSkewcMX2IYfd6FSxHiJoQaHkA-Hgmopfn_lzsV-ih1wK9MZE4OXR9hSg_dpygAOSGu_2nmCzwrWcsUG0wnbEsj-9iMqLP7B3Q_by6jjytrNh5Dm8KqgT3LFXeUM5oGvivqQdlgZkmzgEbvKVDLPYU_ToPA_DvCgx3MHQ0D-AQgFMHXl1D2JC0gZPsCCjTs4ViJ6S-vYcHhbC6kjDSxHY1ePcgg&__tn__=-R

ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով. ԵՊՀ ՈւԽ

Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ: Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն և փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին և ռեկտորին: Քննարկման արդյունքները ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Վերջինս նկարի տեսքով կցված է

Արցախում շարունակվում են իրականացվել բերքահավաքի աշխատանքները․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Չնայած պատերազմական դժվար օրերին՝ Արցախում շարունակվում են իրականացվել եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի աշխատանքները: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=115420100339885&id=102006298347932

Լևոն Տեր-Պետրոսյան․ «Զարմանում եմ, թե ինչպես ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին»․ iLur

iLur-ի հարցմանը, թե ինչպես է գնահատում 13 կուսակցությունների հայտարարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են

«Մինչև վերջին հայը այստեղից դուրս չգա, ես դուրս չեմ գա»

«Ոչ մի հայ, ոչ մի տան մասին չի մտածում, իրենց հողի մասին են մտածում»

Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը. Արցախի ԱԳՆ

Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում:

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում (տեսանյութ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում նոր տեսանյութ է հրապարակվել․ «Հայրենիքի պաշտպանության առաջնագծում»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/832341360934466/?__xts__[0]=68.ARATgvH2eCd428zX8wN6LNT7SEJ76ecwylBzwOZT3eXAO6271FyihikEsR6pX0943owKSI75BoE-ZxNnbB1AUsGa2LXuu_clMfUh1_lIj9OZzE-Q171j6C1O6TwimuA2elOemS0fik0GxRgNjASsTmtsdYZopJn4JhBz7HiY2AhcLfMnFjEDlEmW6vqjkeZdMK9z8jV_oJVbpSfl-sMoyN-3MoInyed4d_LCVl1sietHDI62xUaT0keGwu5bGLOc6VpY3xh2k5mbQxcwn5gYS0iInSFmsloqnTAiLPSsSNUitexhDpPecGZKLJH8X0_FuJ8OhED4aR8VxAGEYhdsgbQz6uTlpo42uqk&__tn__=-R

Ժամանակն է, որ Հայաստանը և Ադրբեջանն անվերապահորեն վերադառնան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը․ ԳԴՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան ԳԴՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Դաշնային կառավարությունը կրկին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` հարգելու 2020թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը հումանիտար հրադադարի շուրջ, անմիջապես դադարեցնելու ամեն տեսակի ռազմական գործողություններ և խստագույնս խուսափելու հետագա զոհերից։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հնարավոր դարձնել հումանիտար օգնությունը։ Այժմ նրանք պետք է պայմաններ

Իսպանիայի կառավարությունը չի դատապարտում ահաբեկիչների փաստը, իսպանական ԶԼՄ-ները պաշտպանում են Ալիեւի կլանին. Բարսելոնայում բազմամարդ հանրահավաք է

Իսպանահայ համայնքը վրդովված է, որ Իսպանիայի կառավարությունը աչք է փակում ադրբեջանական եւ թուրքական ագրեսիայի նկատմամբ

«Ես սև հացին էլ եմ համաձայն, միայն թե` կռիվը պրծնի»

«Կամքը ուժեղ է ղարաբաղցու, դե, պետք է դիմանանք, ի՞նչ անենք, ուրիշ ճար չունենք»

Դասական համերգ Ավստրիայի փողոցներում՝ «Կանգնեցրե՛ք Էրդողանին» պահանջով

Ավստրիայի հայ համայնքը բողոքի ցույց արեց՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան

Արցախում քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները․ Արցախի ՏՇ

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները: Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Գործնական առաջին քայլերն արդեն արված

«Այս պատերազմը քրիստոնյաների քաղաքակրթության դեմ է․ պարտադրված ենք հաղթել». Միքայել Սրբազան

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին եղել է ռազմաճակատում, պատրաստ է էլի գնալ և մնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Հարց տրվեցին ինձ՝ Դուք կգնա՞ք ռազմաճակատ, ասացի, իհարկե, կգնամ, եթե անհրաժեշտություն լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում մինչ մեր հարցերին պատասխանելը պատմեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ

Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ․ ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին,

Մերօրյա հերոս․ կապիտան Ռոման Ադամյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Հերոսի մասին արխիվային

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը։ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/811793032989959

Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք․ Արցախի ՏՇ

Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ը, 22-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը

Խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու պահանջը․ հայտարարություն՝

Կարևորելով իշխանությունների և պետական-կուսակցական փորձառու գործիչների միջև գործուն հաղորդակցություն, քաղաքական բազմակարծություն և քաղաքական համակարգի կենսունակություն ապահովելը նույնիսկ պատերազմական շրջանում, ինչը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի երբեմնի համարումը մեր երկիր վերադարձնելու երաշխիք է, ողջունում ենք քաղաքական յուրաքանչյուր համախմբում: Միևնույն ժամանակ խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի

Վանիկ Մկրտչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, արվեստասերների սրտերում. ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում: 1969-1972 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով

«․․․Եկեղեցի եմ քինում, աղոթեմ, մոմ վառեմ, համ էլ մի քիչ շատ նայեմ Խուստուփին․․․»

Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ

Համաճարակային սպառնալիք կա ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների․ ԱՆ

Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում

Արցախի ՊԲ տեսադիտարկման սարքերն արձանագրել են՝ ինչպես է հակառակորդը կոպտորեն խախտում զինադադարը (տեսանյութ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3340123052690498/

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն: Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94:   ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ս․թ․ հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան,

Արցախի գանձերը․ Շուշի կրթական հաստատություններ

Շուշի կրթական հաստատություններ Թեմական դպրանոց. հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին: «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության»: 1852 թ. նոյեմբերին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կարգադրությամբ դպրանոցը

Մերօրյա հերոսները, որոնք կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով

Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների: Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային

Հրաժարվելով թուրքական ապրանքներից՝ հրաժարվենք նաև ներմուծված մշակութային աղբից․ Աննա Մայիլյան

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հրաժարվելով թուրքական ապրանքներից՝ հրաժարվենք նաև ներմուծված մշակութային աղբից։ Նույնիսկ եթե ոմանց համար դժվար է, հրաժարվեք թուրք-հայկական կլկլոցներից։ Ես վստահ եմ, որ թշնամին մշակութային ֆրոնտում էլ է աշխատել, իսկ մենք թույլ ենք տվել այդ ամենը կամաց-կամաց դառնա «պահանջարկ»։ Կոչ եմ անում փոխել այդ «պահանջարկը» ազգային երգ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր 40 անուն

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ. Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ. Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ. Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ. Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ. Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031