Օրվա լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը

Արծրուն Հովհաննիսյան. «Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները միտված են տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է. Հարգելի հայրենակիցներ, Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը: https://www.facebook.com/arcrun/posts/3446702125365371    

Արցախի ՊԲ-ն խոցել է իսրայելական Sandcat զրահամեքենա

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը: «Կարևոր հանգամանք: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է

Գերմանիայի պատգամավորներ. «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կամ հրամանով որոշել է խնդիրը լուծել ուժով»

Ստեփանակերտում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի պատգամավորները նշեցին. «Մենք սեպտեմբերի 27-ին ցնցված էինք, երբ իմացանք, որ հարձակում է սկսվել Արցախի ու Հայաստանի վրա: Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կամ հրամանով դուրս է եկել Մինսկի համանախագահների խմբի խաղաղ գործընթացից եւ որոշել խնդիրը լուծել ուժով: Երբ վերլուծում ենք Ադրբեջանի նախորդ քայլերը, հասկանում ենք, որ նա երբեք էլ պատրաստ չի

Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են. Արման Թաթոյան

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ

«Արցախում մենք համոզվել ենք, որ պատերազմն ուղղված է հատուկ քաղաքացիական ազգաբնակչությանը՝ ահաբեկելու, վախեցնելու եւ էթնիկ զտումներ կազմակերպելու». Գերմանիայի պատգամավորներ

Արցախ այցելած Բունդեսթագի պատգամավորները ճեպազրույցի ընթացքում ասացին․ «Մենք Արցախում տեսել ենք հրետակոծությունների հետեւանքները եւ համոզվել, որ դա արվել է հատուկ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ նրանց ահաբեկելու, վախեցնելու եւ էթնիկ զտումներ կազմակերպելու նպատակով: Եվ մենք դրան դեմ ենք հանդես գալիս: Կոչ ենք անում, որպեսզի աշխարհը դատապարտի Ադրբեջանին՝ Սիրիայից, Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչներ բերելու համար, որոնք պատերազմում են

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։ Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարեւոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։ ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է

Բունդեսթագի պատգամավոր. «Մենք ուզում ենք, որպեսզի Արցախում պատերազմ սկսած կողմերը պատժամիջոցների ենթարկվեն եւ դրանք տարածվեն Ադրբեջանի ու Թուրքիայի վրա»

Արցախ ժամանած եւ այնտեղ տեղի ունեցողը սեփական աչքով տեսած Գերմանիայի պատգամավորները պհանջում են, որպեսզի աշխարհը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ:

«Ադրբեջանին պետք չեն իր դիերը, ճահճուտներում կենդանիները հոշոտում են դրանք». ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա, իսկ զորքերի ծուղակն ընկնելը հաճախ առաջխաղացում է ներկայացնում:

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հետ

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ: Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի

Բունդեսթագի պատգամավոր. «Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, եւ սա մարդկության դեմ հանցագործություն է»

Գերմանիայի Բունդեսթագի եւ Լանդթագի չորս պատգամավորներ այցելել են Արցախ եւ ականատեսը եղել, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես է ապրում Արցախի հերոս ժողովուրդը, եւ ինչպես են ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվում տարբեր քաղաքների վրա: Նրանք պատմել են իրենց տեսածի մասին: Շտեֆեն Քոտրե, Բունդեսթագի պատգամավոր. «Մենք եկել ենք՝ մեր աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում այստեղ, թե

Արկադի Անդրեասյան. «Ինձանից տարիքով փոքր տղաները հերոսական կռիվներ են տալիս»

Ով ուզում է իր պատիվը փրկել, թող հենց հիմա կատարի իր վճռական քայլը

Տարբեր երկրներից՝ դեպի Հայաստան․ «Գալիս ենք հաղթելու» (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում Հայաստան ժամանող կամավորներին ներկայացնող տեսանյութ է հրապարակվել․ «Գալիս ենք հաղթելու»։ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1482217145295614?__xts__[0]=68.ARD8YpBmy_oLtX-hDmcBngrzJBmE9rcEizr94j_bS-KpAxVgeYZo0m_ELxHeDYKfMvFqL57AISyDXsLXLlOc_N29WIEnHUddOHzb2D7PMGAbPydkIFLSRBgZP2LfhCcJ-bFpZGC2EjM1Ak3PKuLD5yg6jxFOWS7wJYxw3iWtTmDQa1h9XyxX8G2dk-6HgILpfJWWRdMiTPmRtWdoQSb3gVhNNI2DvbfSK1CoKgCuF64A4WV178AqN20ZUI9Eyca913ghUxVKeFvN2HLZx1JYxSIa1dPSKTfhBXI84P1A3p_owp2phgFDRK-FW_gyeUQWpDYkBloB5sMh4hvIY36TkudSVA&__tn__=-R

«Խոցվել է 9 ԱԹՍ. հարավային ուղղությունը շարունակում է թեժ մնալ». Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարը չի պահպանվել, վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են նույն ուղղություններով

Մյունխենում հայերը խաղաղ ցույց են արել. ադրբեջանցիները փորձել են դիմել սադրանքի

Հավաքում ենք ստորագրություններն այն մարդկանց, ովքեր դեմ են ագրեսիային, Թուրքիայի եւ Ադրբեջանի տեռորիզմին

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը․ ԱՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իրենց դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության

Մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը․ Արա Բաբլոյան

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանի կոչը՝ ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու պահանջով Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի եւ մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին․ News.am

Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին News.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն, եւ Ալբերտ Միքայելյանի անունը առաջին անգամ է հրապարակվում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Բողոքի ակցիա Փարիզում․ հազարավոր հայեր փողոց են դուրս եկել (տեսանյութ)

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։

Աշխարհի հայերն՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի (ֆոտոշարք)

Աշխարհի ամենատարբեր երկրներում շարունակվում են բողոքի ակցիաներն ի աջակցություն Արցախի ու Հայաստանի․ այդպիսով աշխարհասփյուռ հայությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վայրագությունների վրա՝ կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ հայերի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը, ճանաչել Արցախի անկախությունը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի պատառիկներ աշխարհի տարբեր քաղաքներում այսօր՝

ԵՄ կառույցը զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի. Աշոտ Մելիքյան

ԽԱՊԿ նախագահը՝«Գյանջա քաղաքի հրթիռակոծման» մասին հայտարարության մասին

Միջազգային հանրությանն անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը․ Արման Թաթոյան

Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ

Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը ներկայացնող նոր տեսանյութ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը ներկայացնող նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3341173892585414/

Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են: Առաջնայինը՝ բնակչության համար անվտանգ միջավայր ստեղծելն է: Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի

«Հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս, արևելք և հարավ ընդլայնման համար»․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Կորիերե դելլա Սերա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»: «Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ

Բուժիչ օճառներ՝ հայ զինվորին

Ջայլամի յուղով պատրաստված օճառները օգնում են լուծելու մաշկի հետ կապված շատ խնդիրներ

Բաքուն հայտնել է, թե պատրաստ է հանձնել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը

Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանի կերպով Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցիչների և Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հանդիպման ժամանակ հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն Քոչարյան Զոհրաբ Հրաչիկի, ծնվ. 1991թ. Խաչատրյան Ցոլակ Սամվելի, ծնվ. 1990թ. Հարությունյան Կարեն Սեյրանի, ծնվ. 2000թ. Մանուկյան Նարեկ Սուրենի, ծնվ. 2000թ. Էլիզբարյան Մհեր Աշոտի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Գոռ Սերգեյի, ծնվ. 2000թ. Հայրապետյան Սասուն Տիգրանի, ծնվ. 2000թ. Պողոսյան Արման Մանվելի, ծնվ. 2002թ.

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Ճարտարապետը Հայաստանի քաղաքաշինության և ճարտարապետության մեջ մեծ ներդրում ունեցած կարևոր դեմքերից էր: Եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետը, այնուհետև` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Գուրգեն Մուշեղյանի համահեղինակությամբ կառուցվել են Երևանի ամենահայտնի շինությունները` «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը:

Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել միջազգային հանրության դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ․ ԱԳՆ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031