Օրվա լրահոսը
Իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600-700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որի հիմքի վրա մեկնարկեց անկախության վերականգնման գործընթացը։ Փաստացի, Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց՝ հայ ժողովուրդը վերստին
Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը (ֆոտոշարք)
Նոր կորոնավիրուսային վարակի պատճառով մոտ 5-ամսյա դադարից հետո իրենց դռներն են բացել թանգարանները։ Իսկ Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը․ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները տեսնելու մեծ ցանկության, ինչպես նաև համավարակային սահմանափակումներով պայմանավորված ձանձրույթի հաղթահարման մասին են վկայում Ազգային պատկերասրահի առջև գոյացած հերթերը։
Ռոնալդուն մտադիր է հերթական հյուրանոցը կառուցել, այս անգամ՝ Մանչեսթերի կենտրոնում
«Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Մանչեսթեր քաղաքի կենտրոնում 11 հարկանի լյուքս հյուրանոց կառուցել, որը կարժենա 27 միլիոն ֆունտ: Նա պայմանագիր է կնքել պորտուգալական Pestana զբոսաշրջային-զվարճանքային ընկերության հետ: Եթե շինարարությունն սկսելու թույլտվությունը լինի, այն շահագործման կհանձնվի 2023 թվականին եւ կկոչվի CR7 Pestana: Թե ինչի՞ է Ռոնալդուն ընտրել հատկապես Մանչեսթերը, ընկերությունը տրամաբանական է համարում: «Սա
Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է. Գագիկ Ծառուկյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի և Արցախի սիրելի քույրեր և եղբայրներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ: Դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով ազդարարվեց հայ ժողովրդի պատմության նոր՝ այլևս դեպի անկախություն տանող անկասելի
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ․ ՊՆ խոսնակ
Ս. թ․ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը: Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր այլընտրանքային ճանապարհով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
Հայաստանի հավաքականը բարձրացավ մաքուր 2-րդ հորիզոնական
Երեկ ուշ երեկոյան շախմատի Հայաստանի ազգային հավաքականը օնլայն օլիմպիադայի «C» խմբում երեք հանդիպում անցկացրեց: Մեր ընտրանին իրար հետեւից պարտության մատնեց Խորվաթիային՝ 4,5:1,5, Ալժիրին` 6:0 եւ Մարոկկոյին` 6:0 եւ 10 միավորով խմբում բարձրացավ մաքուր 2-րդ հորիզոնական: Միանձնյա առաջատարն այստեղ Ռուսաստանն է, որը ոչ մի միավոր չի կորցրել: Այսօր խմբում կայանալու են վերջին երեք տուրերը: Մեր հավաքականը
Արցախում հաստատվել է Կովիդ-19-ի 2 նոր դեպք․ ԱՀ ԱՆ
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։ Առողջացել է 1 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի
Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը՝ պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. 30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի
Նիկոլի թվի բարդությունները և մենք
Որ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ղեկավարության չափազանց դժվարին ու բարդ ժամանակաշրջան է բաժին ընկել, դա ոչ Փաշինյանի քաղաքական հակառակորդները կժխտեն, և ոչ էլ՝ հատկապես ու մանավանդ Փաշինյանի գաղափարակիցներն ու թիմակիցները, քանզի նաև իրենց է բաժին հասել իրենց ու բոլորիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժին դժվարությունների ու բարդությունների զգալի մասը: Իսկ որ այդ
Օգոստոսի 22-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք․ մարզպետարան
Օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Եթե ուզում ենք, որ մեր տեսակը, լեզուն, մշակույթը, հավաքական կերպարն ու ինքնությունը հավերժացնենք, ուրեմն պետք է իմանանք անկախության գինը․ Արտակ Զաքարյան
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր լրանում է ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը։ Հայաստանի ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ մասին ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ միասին, Հանրապետության հիմնարար երկու փաստաթղթերից մեկն է։ Սիրելի հայրենակից, մեր պատմությունը՝ անկախության, պետականության, ինքնիշխանության կորուստների, բաժանումների ու դրա կտորների
Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար․ քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ։ Նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ 300 առաջարկ, որոնց
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, 84 պացիենտ առողջացել է․ ԱՆ
Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71
«Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով»․ Արմեն Սարգսյանի ուղերձը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: 30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է 4 ամսական երեխայի մահվան հանգամանքները
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ: Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 4 ամսական մի երեխա, ում մոտ առկա է եղել անհանգստություն, դժվար
«Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է». Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել եւ արարել անկախ Հայաստանում: Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի
Այս օրերին Ծաղկաձորում ազատ համարներ չեք գտնի․ Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սեւան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա եւ ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։ Այսօր ազգային պարկի «Սեւան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության եւ առաջադրվող խնդիրների
Դպրոցների գործունեության մեկնարկից առաջ դպրոցի անձնակազմը կթեստավորվի․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն: Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները կթեստավորվեն ըստ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման: Մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3424095577651595
Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության մասին․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Մասնավորապես. Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների
Առողջության պահպանման 50 երանգները․ ֆլավոնոիդներ՝ բնության գունեղ պարգևը «գունեղ» կյանքի համար
Ֆլավոնոիդները ֆենոլային միացություններ են, որոնք բուսական գունանյութերի, հակաօքսիդանտների, դաբաղող նյութերի հսկայական դաս են ներկայացնում․ դրանք այնքան հայտնի չեն, որքան վիտամիններն ու հանքանյութերը, սակայն նույնպես կարևոր նշանակություն ունեն հիվանդությունների ու վաղաժամ ծերացման դեմ պայքարի հարցում, որպես հակաօքսիդանտներ՝ կարող են զգալիորեն ազդել առողջության բարելավման վրա, եթե բավարար քանակով օգտագործվեն սննդում։ Ֆլավոնոիդների՝ մարդու համար կենսաբանական հնարավոր նշանակության մասին
Երևանի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի կանգառն արգելված հատված կտեղափոխվի հանդիպակաց
«Թիկունքը՝ մշակույթ». «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկեց Տավուշի մարզից
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 22-ին անցկացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով: Փառատոնի համերգային ծրագիրը մեկնարկել է «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումներ: «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի
Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Ռազմիկ Ալեքսանյանի բուժման համար անհրաժեշտ գումարը․ Վահագն Չախալյան
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ: Կհիշեք, երեկ ձեզ դիմեցի խնդրանքով ու տեղեկացրեցի մեր շատ սիրելի տիկին Ալեքսանյանի թոռան՝ միակողմանի ծնողազուրկ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի անհետաձգելի վիրահատման և բուժման համար 2.000.000 ՀՀ դրամի անհրաժեշտության մասին: Հիշեցնեմ՝ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը զորացրվել է սույն
Փորձելու եմ առաջիկա օրերին հարցը քննարկել ու լուծում գտնել խորհրդարանի կրթության գլխադասային հանձնաժողովում` խորհուրդ տալով հրավիրել նաև մանկական հոգեբանների և բժիշկների․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր կրկին խոսել եմ մանկական հոգեբանների, բժիշկների, սոցիոլոգների հետ: Փորձել եմ հասկանալ` նրանցից որևէ մեկին կրթության ու ամեն ինչի նախարարությունը հարցրե՞լ է, երբ որոշում էր, որ 6 տարեկան երեխան ժամերով պիտի դիմակով նստի, դասամիջոցին դասարանում զմռսված մնա, զրկված լինի սոցիալական շփումներից: Որքան հասկացա, որևէ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում
Տեղեկացնում ենք, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։ Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի
Խունդկարյանի մութ անցյալը, կասկածելի գույքն ու մեդալը եւ Վաղարշյանի դասախոսական վատ համբավը. Հրապարակվել են ՍԴ դատավորի թեկնածուների բարեվարքության թղթապանակները
Խունդկարյանի՝ 2019 թ․ հայտարարագրում նշված է, որ նրա անչափահաս զավակը՝ Դավիթ Երվանդի Խունդկարյանը 2019 թ․ Անիկ Արտաշի Բաղդասարյանից ստացել է 2 միլիոն դրամ՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց։ Թղթապանակում նշվում է, որ Ա․ Բաղդասարյանի կապը Ե․ Խունդկարյանի հետ անհասկանալի է և բացատրության կարիք ունի։
Նիդերլանդների կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ատոմակայանը խոցելու սպառնալիքը
Նիդերլանդների կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ատոմակայանը խոցելու սպառնալիքը։ Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին վերջինս հիմնականում ձեռնպահ էր մնում հրապարակայնորեն որևէ կողմին սատարելուց կամ քննադատելուց՝ հղում կատարելով նրան, որ բազմակողմ հարթակներում կրակը դադարեցնելու և երկխոսություն սկսելու վերաբերյալ կողմերին արված կոչերն արտահայտել են նաև Նիդերլանդների դիրքորոշումը։ Կառավարության այդ խուսանավող մոտեցումն աննկատ չէր մնացել Նիդերլանդների մի շարք
«Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիահայերը նշել են՝ ամենացավոտը կեցության խնդիրն է
Օգոստոսի 21-ին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը հյուրընկալեց մի խումբ սիրիահայերի։ Ողջունելով հյուրերին և ընդգծելով, որ «Հայրենիք»-ի համար կարևոր է յուրաքանչյուր հայի ապահովությունն ու բարեկեցությունը հատկապես հայրենիքում՝ Արա Սահակյանը ներկայացրեց քաղաքական ուժի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, որոնց առանցքում ազգային մշակույթն է, լեզուն, եկեղեցին և ընտանիքը։ «Մենք այժմ ականատեսն ենք անհանգստացնող երևույթների․ մեզ մտահոգում են

















































