Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Ռազմիկ Ալեքսանյանի բուժման համար անհրաժեշտ գումարը․ Վահագն Չախալյան

Օգոստոս 22,2020 21:08

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ:
Կհիշեք, երեկ ձեզ դիմեցի խնդրանքով ու տեղեկացրեցի մեր շատ սիրելի տիկին Ալեքսանյանի թոռան՝ միակողմանի ծնողազուրկ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի անհետաձգելի վիրահատման և բուժման համար 2.000.000 ՀՀ դրամի անհրաժեշտության մասին:

Հիշեցնեմ՝ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը զորացրվել է սույն թվականի հուլիսի 13-ին, նա ծառայել է պատշաճ կերպով՝ արժանանալով Հայոց բանակի «Գերազանցիկի» մեդալի: Զորացրվելու հաջորդ օրը՝ 14.07.2020 թ․-ին դժբախտ պատահարի արդյունքում ստացել է առողջությանը սպառնացող ծանր վնասվածք՝ ողնաշարի պարանոցային հատվածում: Բժիշկների կողմից կատարվել է ախտորոշում, ըստ որի անհրաժեշտ է հրատապ վիրահատություն երկու շաբաթվա ընթացքում, այլապես Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը կդառնար հաշմանդամ՝ հայտնվելով անվասայլակի վրա:

Մեր դիմումն անարձագանք չթողեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա երեկ ուշ երեկոյան կապնվեց և ասաց, որ այլևս ժամանակ չծախսենք գումարի հայթայթման աշխատանքների վրա և ողջ թափով լծվենք Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի բուժման գործին: Եվ որ իր ներկայացուցիչը վաղը Գյուլնարա Ալեքսանյանին կփոխանցի բուժմանն անհրաժեշտ ողջ գումարը, որը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ: Խոստմանը համաձայն պրն Հայրապետյանն իր ներկայացուցչի միջոցով այսօր տիկին Գյուլնարա Ալեքսանյանին փոխանցեց նշված գումարը: Որի համար պրն Հայրապետյանին և իր ընտանիքին երախտապարտ են ինչպես Ալեքսանյանների ողջ ընտնիքն ու հարազատները, այնպես էլ ես և մի շարք կամքականներ:

Լավ լուրՍիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ:Կհիշեք, երեկ ձեզ դիմեցի…

Gepostet von Vahagn Chakhalyan, Javakhk am Samstag, 22. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31